Դոբրոլյուբովի նրբանցք (Տագանրոգ)

նրբանցք Տագանրոգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոբրոլյուբովի նրբանցք (այլ կիրառումներ)

Դոբրոլյուբովի նրբանցք (ռուս.՝ Добролюбовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ռուս գրաքննադատ և հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյուբովի պատվին։

Դոբրոլյուբովի նրբանցք
ռուս.՝ Добролюбовский переулок
Ջուրիչի տունը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1450 մետր
ՍկիզբՇմիդտի
ԱվարտՇևչենկոյի փողոց
Նախկին անվանում2-րդ Լայնակի նրբ.,
Ուսպենսկի նրբ.
Անվանվել էՆիկոլայ Դոբրոլյուբով
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Շմիդտի և Շևչենկոյի փողոցների միջև` հատելով Հոկտեմբերյան[1] և Մայակովսկու հրապարակները։ Երկարությունը 1450 մ է։ Տների համարակալումը սկսվում է Շմիդտի փողոցից։

Պատմություն խմբագրել

Դոբրոլյուբովի նրբանցքը նախկինում կոչվել է 2-րդ Լայնակի, ապա` Ուսպենսկի[2]։ Ուսպենսկի նրբանցք անվանումը նրան տրվել է ի պատիվ Աստվածածնի վերափոխման տաճարի (ռուս.՝ Успенский собор), որը 1790-1938 թվականներին գտնվել է ժամանակակից Հոկտեմբերյան հրապարակի կենտրոնում[3]։

1923 թվականին անվանվել է ռուս գրաքննադատ և հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյուբովի պատվին։ Հատկանշական է, որ գրաքննադատը Տագանրոգի հետ ոչ մի առնչություն չի ունեցել։

Նրբանցքում գտնվում են խմբագրել

 
Աստվածածնի վերափոխման տաճարը
 
Լենինի հուշարձանը
  • Մատուռ «Մսուր»` Դոբրոլյուբովի նրբ., 2[4]։ Չի պահպանվել։
  • ՌԴ նկարիչների միության Տագանրոգի բաժանմունքի ցուցասրահ և արվեստանոցներ` Դոբրոլյուբովի նրբ., 6
  • Ջուրիչի տուն (Շրջանային դատարանի շենք)[5] - Տագանրոգի մետաղագործական քոլեջ` Դոբրոլյուբովի նրբ., 9-11
  • Աստվածածնի վերափոխման տաճար։ Չի պահպանվել
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի թիվ 2 հանրակացարան` Դոբրոլյուբովի նրբ., 15
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Գ» և «Դ» մասնաշենքերի զբաղեցրած թաղամաս` Դոբրոլյուբովի նրբ., 42-54[6][7]

Հուշարձաններ խմբագրել

  • Լենինի արձան (քանդակագործ` Նիկոլայ Տոմսկի, ճարտարապետ` Ա. Ա. Զավարզին)[8]։ Գտնվում է Հոկտեմբերյան հրապարակում, Դոբրոլյուբովի նրբանցքը հատող առանցքից մի քանի մետր հեռավորության վրա։ Տեղադրվել է 1970 թվականին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  2. Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 46. 
  3. Гаврюшкин О.П. Успенский собор // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 747.
  4. Гаврюшкин О.П. Отблески золотых куполов. История таганрогских церквей и захоронений христианского кладбища. — Таганрог: 1999. — С. 116-117.
  5.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  6. Таганрогский государственный радиотехнический университет. Энциклопедия. Том первый. — Ростов-на-Дону: Ростиздат, 2002. — С. 31. 
  7. Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья . — Ростов-на-Дону: ГинГо, 1996. — С. 121.
  8.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  9. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 78.

Գրականություն խմբագրել

  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.