Շրջափակումը ճեղքողները
Շրջափակումը ճեղքողները (ֆր.՝ Les Forceurs de blocus), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային պատմվածքը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Պատմվածքը գրվել է 1865 թվականին։ Առաջին հրատարակությունը կայացել է 1865 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «La Musee des familles» ամսագրում։ Առաջին գրքային հրատարակությունը՝ որոշ փոփոխություններով, լույս է տեսել 1871 թվականի հուլիսի 17-ին՝ «Լողացող քաղաքը» վեպի հետ միասին։ Պատկերազարդ հրատարակության տասնյոթ նկարազարդումները կատարվել են Ժյուլ Եվֆրատի կողմից։
Շրջափակումը ճեղքողները ֆր.՝ Les Forceurs de blocus | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1865 |
Նախորդ | Լողացող քաղաքը |
Հաջորդ | Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակված է | Musée des familles? |
The Blockade Runners Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՊատմվածքի գործողությունները տեղի են ունենում 1863 թվականին՝ ԱՄՆ -ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում։ Հունվարի 3-ին Գլազգոյից նավարկության է դուրս գալիս եռակայմ «Դելֆին» առագաստանավը, որը ուղևորվում է ԱՄՆ։
Երիտասարդ բրիտանացի առևտրական, երեսունամյա Ջեյմս Պլեյֆեյրը այդ նավով նավարկում է հարավցիների մոտ և տանում է զինվորական հագուստի և ռազմամթերքի մեծ քանակ։ Այդ ամենը կատարվում է Ջեյմսի ազգական Վինսենտի կարգադրությամբ, որը «Վինսենտ Պլեյֆեյր և K°» ձեռնարկության ղեկավարն է։ Նրանք նպատակ ունեն բեռը վաճառել և մեծ եկամուտ ստանալ։ Գլազգոյից նավարկելուց քիչ առաջ նավի վրա ծառայության է վարձվում նավաստի Կրոկստոնը և նրա ազգական, տասնհինգամյա յունգա Ջոն Ստիգսը։
Ատլանտյան օվկիանոսում նավարկելու ընթացքում Կրոկստոնը և Ստիգսը բացահայտվում են։ Պարզվում է, որ Կրոկստոնը բրիտանական «Թրիբյուն» թերթի թղթակից է, իսկ Ստիգսը՝ միսս Ջենիֆեր Հալիբոտ է, հարավցիների մոտ գերի ընկած Ջոնաթան Հալիբոտի դուստրը, որոնք պայքարում են ստրկատիրության վերացման համար։ Նավապետ Պլեյֆեյրի օգնական Մեթյուն նրանց համարում է դավաճան և ցանկանում է պատժել Կրոկստոնին։ Ստիգսը զրուցում է Պլեյֆեյրի հետ, բացատրում, որ նրանք ուղևորվում են Չարլստոն, որպեսզի օգնեն իր գերևարված հորը և, որ նրանք լրտեսներ չեն։ Պլեյֆեյրը, սիրահարվելով աղջկան, համաձայնվում է օգնել Ջենիֆերին և իր նավախցիկը տրամադրում է նրանց։
Մոտենալով ԱՄՆ-ին նրանք հանդիպում են դաշնակցային ուժերին պատկանող «Իրոկեզ» ռազմական կորվետին, որը սկսում է հետապնդել նրանց։ Սակայն «Դելֆինին» հաջողվում է ազատվել հետապնդումից։ Նա հաջողությամբ շրջանցում է, նաև, Միացյալ ուժերի շրջափակումը և հունվարի 13-ին ժամանում է Չարլստոն։ Պլեյֆեյրը կապվում է հարավցիների գեներալ Բորեգարի հետ և նրան է տրամադրում զինվորական հագուստը և ռազմամթերքը, դրա փոխարեն պայմանավորվում է էժան գնով բամբակի բեռ վերցնել։ Զրույցի ընթացքում նա պարզում է, որ Հալիբոտը գտնվում է Չարլստոնի բանտում և պատրաստվում են նրան գնդակահարել։ Կրոկստոնի գաղափարի համաձայն, Պլեյֆեյրը խնդրում է գեներալին բանտում մի քանի օր պահել մի խառնակչի և գեներալը համաձայնվում է։ Կրոկստոնը՝ խառնակչի անունի տակ, տեղափոխվում է Չարլստոնի բանտ։
Բամբակի բեռը բարձելում պես, Պլեյֆեյրը նավակով մոտենում է ափին, որտեղ, ըստ Կրոկստոնի հետ պայմանավորվածության, նավակ է վերցնում նրան և, նրա օգնությամբ, բանտից փախած Հալիբոտին։ Նավակը հաջողությամբ հասնում է «Դելֆինին» և առագաստանավը բռնում է հետդարձի ճանապարհը՝ հաղթահարելով փախուստը բացահայտած հարավցիների նավերի հետապնդումը։
Ճանապարհին Պլեյֆեյրը սիրո խոստովանություն է անում Ջենիֆեր Հալիբոտին, որը վերջինս հաճույքով ընդունում է։ Առագաստանավը, առանց որևէ արկածների, հասնում է հայրենիք։ Փետրվարի 14-ին՝ Սենտ Մունգո տաճարում տեղի է ունենում Ջեյմս Պլեյֆեյրի և Ջենիֆեր Հալիբոտի պսակադրության արարողությունը։ Վինսենտ Պլեյֆեյրը, ուրախանալով ազգականի ամուսնությամբ, միաժամանակ, գոհունակություն է ապրում, նաև, բամբակի վաճառքից ստացած եկամուտներից։
Բովանդակություն
խմբագրելՊատմվածքը բաղկացած է տասը գլուխներից[1]։
- Գլուխ I. «Դելֆին»
- Գլուխ II. Նավարկության նախապատրաստություն
- Գլուխ III. Ծովում
- Գլուխ IV. Կրոկստոնի խարդավանանքները
- Գլուխ V. «Իրոկեզի» արկերը և Ջենիի փաստարկները
- Գլուխ VI. Նեղուց Սալլիվան կղզու մոտ
- Գլուխ VII. Հարավցիների գեներալը
- Գլուխ VIII. Փախուստ
- Գլուխ IX. Երկու կրակի միջև
- Գլուխ X. Սենտ Մունգո
Կերպարներ
խմբագրել- Ջեյմս Պլեյֆեյր - երիտասարդ առևտրական
- Ջենիֆեր Հալիբոտ - Ջոնաթան Հալիբոտի դուստրը
- Ջոնաթան Հալիբոտ - գերի հարավցիների մոտ
- Կրոկստոն - «Թրիբյուն» թերթի թղթակից, օգնում է Ջենիֆեր Հալիբոտին
- Վինսենտ Պլեյֆեյր - «Վինսենտ Պլեյֆեյր և K°» ձեռնարկության ղեկավար, Ջեյմսի ազգականը
- Պարոն Մեթյու - նավապետ Պլեյֆեյրի օգնական
- Գեներալ Բորեգար - հարավցիների հրամանատար
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շրջափակումը ճեղքողները կատեգորիայում։ |
- "Շրջափակումը ճեղքողները" E-Book և HTML auf zeno.org-ում
- «Շրջափակումը ճեղքողները» Անդրեաս Ֆերմանի Ժյուլ Վեռնի հավաքածու
- http://jv.gilead.org.il/alyon/forceurs_de_blocus.html Արխիվացված 2014-08-18 Wayback Machine - «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքի ֆրանսերեն տարբերակ