«Շրջաններ» (սերբ.՝ Кругови, սերբախորվաթ․՝ Krugovi), ռեժիսոր Սրդան Գոլուբովիչի կինոնկարը, որը էկրաններին է բարձրացել 2013 թվականին։ Ժապավենը առաջ գնաց մինչև «Օսկար»՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիայում, սակայն չանվանակարգվեց[6][7]։ Ֆիլմը Բեռլինի 63-րդ կինոփառատոնին հաղթեց Ընդհանրական ժյուրիի մրցանակը[8], իսկ 2013 թվականին կայացող «Երևանի համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում» արժանացավ «Ոսկե ծիրան»-ի գրան պրիին, ինչպես նաև որպես լավագույն առանձնահատուկ ֆիլմ, կրկին արժանացավ գրան պրիի՝ «CinEast» կինոփառատոնին։

Շրջաններ
սերբ.՝ Кругови և գաևիցա Krugovi
Երկիր Սերբիա
 Ֆրանսիա
 Գերմանիա
 Սլովենիա
 Խորվաթիա
Ժանրդրամա[1]
ԹեմաԲոսնիական պատերազմ, Հարավսլավական պատերազմ և Srđan Aleksić?
Թվականհունվարի 18, 2013[2], ապրիլի 17, 2014[3] և հոկտեմբերի 10, 2013[4]
Լեզուսերբերեն և գերմաներեն
ՌեժիսորՍրդան Գոլուբովիչ[1][5]
Սցենարի հեղինակՍրդան Կոլջևիչ
ԴերակատարներԱլեքսանդր Բերչեկ, Նեբոյշա Գլագովաց, Նիկոլա Ռակոչևիչ, Խրիստինա Պոպովիչ, Բորիս Իսահակովիչ, Վուկ Կոստիչ, Ժասնա Դուրիցիչ, Էմիր Հաձիհաֆիզբեգովիչ, Ռադոջ Կուպիչ, Լեոն Լուցև, Դեյան Չուկիչ և Գենո Լեչներ
ԵրաժշտությունMario Schneider?
Պատմվածքի վայրՏրեբինյե, Բելգրադ և Հալե Նոյշտադտ
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գործողությունների սկսում են 1993 թվականին՝ բոսնիական Տրեբինե քաղաքում՝ Բոսնիական պատերազմի ընթացքում։ Երիտասարդ սերբացի զինվոր Մարկոն մի քանի օրով վերադառնում է ծննդավայր։ Երբ իր ընկեր՝ բժիշկ Նեբոյշայի հետ ժամանում է քաղաքի հրապարակ, երեք սերբացի առանց պատճառ սկսում են ծեծի ենթարկել կրպակի մուսուլման վաճառող Հարիսին։ Մարկոն խառնվում է կռվին՝ անմեղ մարդուն պաշտպանելու համար։ Չնայած մեզ ցույց չեն տալիս, թե ինչ է տեղի ունենում հետո, սակայն սյուժեի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ Մարկոն զոհվում է այդ կռվում։

Անցնում է 12 տարի։ Հարիսը տեղափոխված է լինում Գերմանիա և երջանիկ ապրում իր կնոջ և երկու դուստրերի հետ, սակայն անցյալը բաց չի թողնում իրեն։ Այդ պատճառով, երբ իր հետ է կապվում Նադան՝ Մարկոյի նախկին հարսնացուն, ով թաքնվում է իր դաժան ամուսնուց, նա որոշում է ամեն գնով օգնել վերջինիս։ Նեբոյշան աշխատում է Բելգրադի հիվանդանոցում, որպես վիրաբույժ։ Երբ նրա մոտ է գալիս Մարկոյի մարդասպաններից մեկը՝ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով, բժիշկը կանգնում է երկընտրանքի առջև՝ օգնե՞լ արդյոք ատելի մարդուն, թե ոչ։ Վերջապես Ռանկոն՝ Մարկոյի հայրը պետք է որոշի, թե ինչպես վերաբերվի իր մոտ հայտնված երիտասարդ Բոգդանի հետ, ով մարդասպաններից մեկի որդին է։ Մի քանի տարի առաջվա դեպքը շրջադարձային է լինում դրա բոլոր մասնակիցների համար․․․

Դերակատարներ խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2013 — Բեռլինի 63-րդ կինոփառատոն՝ ընդհանրական ժյուրիի հատուկ մրցանակ։
  • 2013 — «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ։
  • 2013 — Երևանյան կինոփառատոնի շրջանակներում՝ լավագույն ֆիլմ «Ոսկե ծիրան» մրցանակը։
  • 2013 — Սարաևյան և Սոֆյական կինոփառատոններում հանդիսատեսի համակրանք մրցանակը՝ լավագույն ֆիլմի համար։
  • 2013 — Բարիի կինոթառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանք։
  • 2013 — հատուկ հիշեցում Թալինյան կինոփառատոնին
  • 2013 — լավագույն համազգային ֆիլմ անվանակարգը Արբանյակ մրցանակաբաշխությունում։
  • 2013 — Սիեթլում կայացող կինոփառատոնի մասնակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1839522/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. filmportal.de — 2005.
  6. «Սերբական «Շրջաններ» ֆիլմը Օսկարի հավակնորդ». In Serbia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Ակադեմիական կինոփառատոն։ Serbia Nominates 'Circles' and Montenegro Taps 'Bad Destiny' in Foreign Language Category». Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Prizes of the Independent Juries». Berlinale. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել