«Շրջագայության ավարտը» (անգլ.՝ The End of the Tour), ռեժիսոր Ջեյմս Պոնսոլդտի ամերիկյան դրամատիկ ֆիլմ, նկարահանած 2015 թվականին։ Սցենարը գրվել է Դոնալդ Մարգոլիսի կողմից և հիմնված է Դոիդ Լիպսկիի «Although of Course You End Up Becoming Yourself» գրքի վրա։ Ֆիլմի առաջնախաղը կայացել է 2015 թվականի հունվարի 23-ին «Սանդենս» կինոփառատոնում[5]։ Ֆիլմը ԱՄՆ-ում վարձույթ է դուրս եկել 2015 թվականի հուլիսի 31-ին[6]։

Շրջագայության ավարտը
անգլ.՝ The End of the Tour
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և գրքերի էկրանավորում
ԹեմաԴեյվիդ Ֆոսթեր
ՀիմքAlthough of Course You End Up Becoming Yourself?
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames Ponsoldt?[1][2]
ՊրոդյուսերJim Dahl?
Սցենարի հեղինակDonald Margulies?
ԴերակատարներՋեյսոն Սիգել[3][2][4], Ժեսի Այզենբերգ[4], Մեմի Գամեր[4], Աննա Կլամսկի[4], Ջոան Քյուսաք[4], Ռոն Լիվինգստոն[4], Բեքի Էնն Բեյքեր[4] և Mickey Sumner?
ԵրաժշտությունԴենի Էլֆման
Տևողություն106 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սյուժեն հիմնված է «Rolling Stone»-ի թղթակից Դևիդ Լիպսկիի գրքի վրա, որը պատմում է Դևիդ Ֆոստեր Ուոլեսի հետ հինգօրյա հարցազրույցի մասին շրջագայության ընթացքում, որը կազմակերպվել էր «Անվերջանալի կատակ» (անգլ.՝ Infinite Jest) վեպի աջակցման նպատակով։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի փետրվարի 19-ին և անց էին կացվում Գրանդ Ռապիդսում, հինգ շաբաթվա ընթացքում[7]։ Նույն թվականի մարտին որոշ դրվագներ նկարահանվել են Մինեապոլիսում[8]։

Ընդունելություն խմբագրել

Առաջնախաղից հետո ֆիլմը արժանացել է ծայրահեղ բարձր արձագանքների համաշխարհային կինոմամուլի կողմից։ Rotten Tomatoes կայքում, 109 գրաքննությունների հիման վրա, 10-ից 8,1 միջին միավորով, ֆիլմը ստացել է 92% գնահատական[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt3416744/
  2. 2,0 2,1 http://www.bbfc.co.uk/releases/end-tour-film
  3. http://www.metacritic.com/movie/the-end-of-the-tour
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «'The End of the Tour,' starring Jason Segel as David Foster Wallace, wows at Sundance».
  6. «James Ponsoldt's 'The End of the Tour' Gets Limited Summer Release».
  7. «Jason Segel and Jesse Eisenberg begin filming 'The End of the Tour' in Grand Rapids, MI». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Celebrities hang out in a Minnesota parking lot». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  9. «The End of the Tour (2015)». Rotten Tomatoes.

Արտաքին հղումներ խմբագրել