Աննա Քլամսկի

ամերիկացի դերասանուհի

Աննա Քլամսկի (անգլ.՝ Anna M. Chlumsky, դեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1], Չիկագո), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Փոխնախագահը» սերիալում Էմի Բրուքհայմերի դերով։ «Էմմի» մրցանակի հնգակի հավակնորդ։

Աննա Քլամսկի
անգլ.՝ Anna Chlumsky
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինShaun So?
 Anna Chlumsky Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել
 
Աննա Քլամսկին 2018 թվականին

Քլամսկին ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[2] երգչուհի, դերասանուհի և նախկին բորտուղեկցորդուհի Նենսիի (օրիորդական անունը՝ Զունչիչ) և շեֆ-խոհարար, սաքսոֆոնահար Ֆրենկ Քլամսկի Կրտսերի հռոմեական կաթոլիկ ընտանիքում[3]։ Հոր կողմից լեհական արմատներ ունի, մոր կողմից՝ խորվաթական և չեխական։

Կարիերա

խմբագրել

Քլամսկին հայտնի է դարձել 1991 թվականի «Իմ աղջիկ» ֆիլմում և 1994 վականին նկարահանված «Իմ աղջիկ 2»-ի շարունակությունում գլխավոր դերով[4]։ Նա նաև գլխավոր դեր է խաղացել Քրիստինա Ռիչիի հետ 1995 թվականին «Արջի սարի գաղտնիքը» ընտանեկան ֆիլմում, որը կինովարձույթում հաջողություն չի ունեցել, ինչպես նաև նկարահանվել է ևս մի քանի նախագծերում[4]։

1999-2005. ընդմիջում դերասանական կարիերայում

խմբագրել

Քլամսկին սովորել է Չիկագոյի համալսարանում, որտեղ մասնագիտացել է միջազգային հետազոտությունների ոլորտում, և ավարտել է 2002 թվականին։ Ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է «Zagat Survey» ընկերությունում, որը մասնագիտացած էր ռեստորանների մասին գնահատականների մեջ, ինչպես նաև որպես «HarperCollins» հրատարակչության խմբագրի օգնական։ Շուտով գիտակցելով, որ աշխատանքն իրեն ոչ մի հաճույք չի պատճառում, Քլամսկին որոշել է վերադառնալ դերասանուհու աշխատանքին և պաշտոնական ուսուցում է ստացել Մանհեթենի թատերական դպրոցում[5]։

2006 թվականից առ այսօր

խմբագրել

2007 թվականին Քլամսկին էկրաններից տասնամյա բացակայությունից հետո հայտնվել է «Ստուդիա 30» սերիալի դրվագներից մեկում, իսկ հետո շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում և անկախ ֆիլմերում։ 2008 թվականին իր թատերական առաջին դեբյուտը կատարել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի «Անվերապահ» բեմադրությամբ։

2012 թվականից սկսած խաղացել է Էմի Բրուքհայմերի՝ հերոսուհի Ջուլիա Լուի-Դրեյֆուսի օգնականի դերը «Փոխնախագահը» հեռուստասերիալում[6]։ Այս դերը Քլամսկիին բերել է «Էմմիի» հինգ մրցանակ՝ կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Անձնական կյանք

խմբագրել

2007 թվականի հոկտեմբերին Քլամսկին հայտարարել է իր նշանադրության մասին ԱՄՆ բանակի պահեստազորի զինծառայող Շոն Սոյի հետ[7], ում հետ ծանոթացել էր Չիկագոյի համալսարանում սովորելու ժամանակ 2000 թվականին[8] և որը ծառայել էր Աֆղանստանում[9]։ Նրանք ամուսնացել են 2008 թվականի մարտի 8-ին Բրուքլինում և ունեն երկու դուստր՝ Պենելոպա Ջոանը (ծնվ. 2013 թվականի հուլիսի 11-ին)[10] և Կլարա Էլիզաբեթը (ծնվ. 2016 թվականի հուլիսի 28-ին)[11]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
1989 Քեռի Բաք Uncle Buck աշակերտուհի
1991 Իմ աղջիկ My Girl Վեյդա Սալտենֆաս
1994 Իմ աղջիկ 2 My Girl 2 Վեյդա Սալտենֆաս
1994 Փնտրում եմ մայրիկիս Trading Mom Էլիզաբեթ Մարտին
1995 Արջի սարի գաղտնիքը Gold Diggers: The Secret of Bear Mountain Ջոդի Սալերնո
2005 Սպասիր Wait Կարա Կարճամետրաժ ֆիլմ
2007 Խենթ մրցարշավորդ Blood Car Լորեյն
2008 Գաղտնալսել Eavesdrop Չեսլի
2009 Օղակի մեջ In the Loop Լիզա Ուելդ
2009 Լավ տղա The Good Guy Լիզա
2009 - My Sweet Misery Քլոե
2010 - Civil Unions: A Love Story Կարճամետրաժ ֆիլմ
2011 Դեղահաբ The Pill Նելլի
2013 - Prez Տիկին Շելբի Կարճամետրաժ ֆիլմ
2013 Բարեկամության մասին խորհուրդներ

Բերտից և Առնիից

Bert and Arnie’s Guide to Friendship Սաբրինա
2014 - Floating Sunflowers Ջուն Կարճամետրաժ ֆիլմ
2015 Շրջագայության ավարտը The End of the Tour Սառա
2019 Հալա Hala Շենոն

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
1997 Երեխայի ցանկությունը A Child’s Wish Միսի Չենդլեր Հեռուստաֆիլմ
1997 - Miracle in the Woods Ջինա Ուետերբի/Ֆիելդ Փեա Հեռուստաֆիլմ
1998 Կուպիդոն Cupid Ջիլ Դրվագ՝ «Meat Market»
1998 Վաղը գալիս է այսօր Early Edition Մեգան Քլարկ Դրվագ՝ «Teen Angels»
2007 Ստուդիա 30 30 Rock Լիզ Լեմլեր Դրվագ՝ «The Fighting Irish»
2007 Շաբաթը 8 օր Eight Days a Week Ռայլի Մաքգան Չհրապարակված սերիալ
2007, 2010 Օրենք և կարգ Law & Order Մերի Քելվին, Լիզա Քլեյն Դրվագներ՝ «Charity Case»; «Innocence»
2009 - House Rules Սքոթի Ֆիշեր Հեռուստաֆիլմ
2009 Կուպիդոն Cupid Ջոզի 4 դրվագ
2009 Տղաները օրացույցից 12 Men of Christmas Ջեն Լուկաս Հեռուստաֆիլմ
2010 Գաղտնի գործողություններ Covert Affairs Վիվիեն Լոնգ Դրվագ՝ «I Can’t Quit You, Baby»
2010 The Quinn-tuplets The Quinn-tuplets Ռեյչել Քուին Հեռուստաֆիլմ
2011 Հանգցրեք լույսը Lights Out Չարլի Դրվագներ՝ «The Shot», «Head Games»
2011 Երեք շաբաթ, երեք երեխա Three Weeks, Three Kids Ջենիֆեր Միլս Հեռուստաֆիլմ
2011 Սպիտակ օձիք White Collar գործակալ Մելիսա Մեթյուս Դրվագներ՝ «Where There’s a Will», «Countdown»
2012-2019 Փոխնախագահը Veep Էմի Բրուքհայմեր Մշտական դեր, 65 դրվագ
2012 Բանակի կանայք Army Wives Ջեսիկա Անդերսոն Դրվագ՝ «Tough Love»
2012 Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Ջոսլին Փեյլի Դրվագ՝ «Twenty-Five Acts»
2013-2014 Հանիբալ Hannibal Միրիամ Լաս 4 դրվագ
2016 Ռոբոցիպ Robot Chicken Քելլի/բուժքույր (հնչյունավորում) Դրվագ՝ «Western Hay Batch»
2017 Կա՛նգ առ և այրվի՛ր Halt and Catch Fire դոկտոր Քեյթի Հերման Կրկնվող դեր, 5 դրվագ
2021 Ա՜խ, այս երեխաները Rugrats Շառլոտ Փիքլզ (հնչյունավորում) Հիմնական դեր
2022 Հնարելով Աննային Inventing Anna Վիվիան Քենթ Հիմնական դեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Anna Chlumsky» (անգլերեն). TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  3. «FRANK CHLUMSKY's Obituary on Chicago Tribune». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 «Anna Chlumsky- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Caro, Mark (2010 թ․ մայիսի 19). «'My Girl' star Anna Chlumsky all grown up». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  6. Bentley, Jean (2010 թ.դեկտեմբերի 03). «Congress Bans Loud Commercials, 'Dora the Explorer' Actress Withdraws Lawsuit and More». TV Squad. AOL.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ. նոյեմբերի 01-ին. Վերցված է 2011 թ. հունվարի 20-ին.
  7. «My Girl's Anna Chlumsky Engaged». People. 2007 թ. հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ. մարտի 29-ին. Վերցված է 2011 թ. ապրիլի 13-ին.
  8. Cooper, Gael Fashingbauer (2014 թ. հոկտեմբերի 24). «'Veep' star discusses struggles of life as a military girlfriend». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2017 թ. մայիսի 29-ին.
  9. Southwick, Hannah (2022 թ. փետրվարի 11). «My Girl for Life! Find Out All About the Guy Lucky to Be Anna Chlumsky's Husband, Shaun So». Parade: Entertainment, Recipes, Health, Life, Holidays (անգլերեն). Վերցված է 2022 թ. փետրվարի 15-ին.
  10. «Anna Chlumsky Welcomes Daughter Penelope Joan». Արխիվացված օրիգինալից 2016 թ. մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ. հուլիսի 18-ին.
  11. «Anna Chlumsky Welcomes Daughter Clara Elizabeth». PEOPLE.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ. հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ. հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քլամսկի» հոդվածին։