Շրիվպորտ[3] (անգլ.՝ Shreveport), քաղաք ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում։ Բնակչության քանակով ԱՄՆ-ում գրավում է 100-րդ տեղը։ Քաղաքը գտնվում է Ռեդ Ռիվեր գետի աջ ափին։ Արվարձանների հետ միասին Շրիվպորտի բնակչությունը գերազանցում է 375,000 մարդը։ Շրիվպորտը «Արկ-Լա-Տեխ» թաղամասի ֆինանսական կենտրոնն է, որը գտնվում է Արկանզասի, Լուիզինայի և Տեխաս նահանգների սահմանամերձ շրջանում։ Քաղաքն ունի ոչ պաշտոնական տիտղոս՝ «Դարպաս Տեղասում»։ Քաղաքը կոչվում է կապտան Հենրի Շրևի անունով[4]։

Բնակավայր
անգլ.՝ Shreveport
Դրոշ Զինանշան
Flag of Shreveport, Louisiana.png Coat of arms of Shreveport, Louisiana.png

Bossier City September 2015 01 (Shreveport skyline).jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1836 թ.
Մակերես316,87918 կմ², 312,949601 կմ², 279,195930 կմ², 40,270180 կմ², 319,466110 կմ²
ԲԾՄ46±1 մետր
Բնակչություն187 593 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիCDT?, UTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ318
Պաշտոնական կայքshreveportla.gov(անգլ.)
##Շրիվպորտ (ԱՄՆ)
Red pog.png

Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել

Խոնավ մերձարևադարձային քաղաք է։ Ձմռանը գիշերները ջերմաստիճանը կարող է նվազել 0-ից մի փոքր ցածր, բայց ցերեկը՝ 10-20 աստիճան։ Մնացած բոլոր եղանակներին ջերմաստիճանը սովորաբար գերազանցում է 20 աստիճանը։ Խոնավությունը բարձր է, հաճախակի անձրևներ են տեղում։ Հողերը խիստ ճահճոտ են։

Ռեդ Ռիվերի մյուս կողմում Բոսիեր Սիթի փոքր քաղաքն է (որոշ տեղացիներ անվանում են Բոգիեր, Բոսյեր անուններով), որը փաստացի Շրիվպորտայի մասն է։ Բոսիեր Սիթիում տեղակայված է մեծ ԱՄՆ ռազմական օդային բազա։

Քաղաքին հարում և մոտավորապես 2/3-ով նրա տարածքում է գտնվում Քրոս Լեյք (անգլ.՝ Cross Lake) խոշոր լիճը, որն ունի շուրջ 1-2 կմ լայնություն և ավելի քան 20 կիլոմետր երկարություն։

ԺողովրդագրությունԽմբագրել

Մոտավորապես հավասար են սպիտակամորթները և սևամորթները։ Շատ քիչ են լատինոամերիկացիները և հարավարևելյան ասիացիները։

ՏնտեսությունԽմբագրել

Շրիվպորտը արդյունաբերական քաղաք է, շատ խաղատներ կան (Eldorado, Sam’s Town, Horseshoe և այլն), այստեղ է նաև Լուիզինայի պետական համալսարանի (LSU) մասնաճյուղը, որը կարևոր դեր է խաղում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Explore Census Data – Shreveport city, LouisianaUnited States Census Bureau.
  2. 2020 United States Census / United States Census Bureau
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 438.
  4. Stewart H. Holbrook. Lost Men of American History. The Macmillan Company, 1948. P. 126.

Արտաքին հղումներԽմբագրել