Շտեյն Էրիկ Հագեն (նորվ.՝ Stein Erik Hagen, հուլիսի 22, 1956(1956-07-22), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գործարար։ Օռկլա[Ն 1] ընկերության խորհրդի նախագահ, որտեղ նա հանդիսանում է հիմնական բաժնետեր, և մեծ բաժնետոմսեր ունի Սթին և Սթրոմ, Ջերնիա դան․՝ Steen & Strøm և Ջերնիա ընկերություններում՝ իր ընտանեկան Մարմար իսպ.՝ Canica ընկերության միջոցով։ Ըստ Կապիտալ լրատվական ամսագրի՝ Հագենի կարողությունը կազմում է 24 միլիարդ կրոն, ինչը նրան դարձնում է Նորվեգիայի երկրորդ ամենահարուստ մարդը[4]։

Շտեյն Հագեն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1956(1956-07-22) (65 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունՆորվեգիայի մենեջմենթի դպրոց
Մասնագիտությունձեռնարկատեր, մենեջեր և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինMille-Marie Treschow?[1]
ԵրեխաներCaroline Hagen Kjos?[2][3]

ԿենսագրությունԽմբագրել

Շտեյն Էրիկ Հագենը ծնվել է 1956 թվականի հուլիսի 22-ին Օսլո Նորվեգիա։ Հագենը կրթություն է ստացել Կյոպմանսիում, նորվ.՝ Kjøpmannsinsituttet, որն այժմ Նորվեգիայի մենեջմենթի դպրոցի մասն է կազմում[5]։ Հոր հետ միասին նա 1970-ական թվականներին հիմնեց Ռիմի զեղչերի խանութների ցանցը և պահպանեց սեփականությունը մինչև 2000-ական թվականը։ Այդ խանութների ցանցը նա վաճառեց շվեդական Իկա Գրուպ և Աոլդընկերություններին։ Գումարի մեծ մասը ներդրվել է Օրկլայում։ Հայտնի է, որ Հագենն ունի Եվրոպայի ամենամեծ առագաստանավերից մեկը, իսկ ժամանակին ուներ Կարիբյան ծովում գտնվող իր կղզին։ Նա 2005 թվականին Նորվեգիայի ընտրություններում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիբերալ կուսակցությանը, իսկ 2006 թվականին՝ Լիբերալ, Քրիստոնեական ժողովրդական, Պահպանողական և Առաջադիմական կուսակցություններին[6]։

Անձնական կյանքԽմբագրել

Հագենն ունի երեք երեխա իր առաջին ամուսնությունից և մեկ որդի՝ ավելի ուշ հարաբերություններից։ 2004 թվականին նա ամուսնացավ Միլ-Մարի Տրեշոուի հետ։ 2012 թվականին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ 2015 թվականի հոկտեմբերին Հագենը հայտնվեց նորվեգական-շվեդական Սկավլան[Ն 2] թոք շոուում։ Ավելի ուշ այդ օրը նա ավելացրեց, որ ինքը երկսեռ է, և որ իր նախկին կանայք և ընտանիքը տարիներ շարունակ գիտեին նրա երկսեռամոլության մասին[7]։

ՆշումներԽմբագրել

  1. Օռկլա՝ Նորվեգիայի խոշորագույն հանրային արդյունաբերական ընկերություններից մեկը՝ հոլդինգը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Օսլոյում։ Հիմնադրվել է 17-րդ դարում։
  2. Սկավլան նորվեգական-շվեդական հեռուստատեսային թոք շոու է, որը վարում է նորվեգացի լրագրող Ֆրեդրիկ Սկավլանը։ Նրա պրեմիերան տեղի ունեցավ Շվեդիայում 2009 թվականի հունվարին և շոուում առաջինը հայտնված հյուրերն էին Շվեդիայի նախկին վարչապետ Գորան Պերսսոնը և նրա կինը՝ Անիտրա Սթինը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.seher.no/kjendis/bare-formalia-som-gjenstar-for-vi-er-skilt/64263717
  2. https://www.forbes.com/profile/caroline-hagen-kjos/?list=billionaires
  3. https://www.bloomberg.com/billionaires/profiles/stein-erik-hagen/
  4. «Hagen sier ekskonene visste at han var bifil»։ www.vg.no (գրքային նորվեգերեն)։ Վերցված է 2022-01-21 
  5. «Stein Erik Hagen»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2022-01-21 
  6. Askheim Svein, Brekke Stian (2020-09-25)։ «Stein Erik Hagen» (գրքային նորվեգերեն)։ Վերցված է 2022-01-21 
  7. Nymo Jarl (2015-10-02)։ «Stein Erik Hagen står frem som homofil»։ NRK (nb-NO)։ Վերցված է 2022-01-21 

Արտաքին հղումներԽմբագրել