Շտեմարան պատանի գիտելյաց
«Շտեմարան պիտանի գիտելեաց», պատկերազարդ կրոնական ամսագիր։ Ամերիկյան միսիոներների հրատարակություն։ Լույս է տեսել 1839—1842 թթ., 1844—1846 թթ., 1854 թվականին, Զմյուռնիայում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Պրոպագանդել է կրոնը, Աստվածաշնչի դրույթները, ձգտել բողոքականություն տարածել հայկական շրջաններում՝ մասնավորապես երիտասարդության մեջ։ Տպագրել է նաև ազգագրության, երկրագիտության, աստղաբաշխության, ժամանակի գիտական նվաճումների վերաբերյալ հոդվածներ, հրատարակել բարոյախոսական զրույցներ ու լեգենդներ, հեքիաթներ, խրատներ, ասույթներ։
Շտեմարան պատանի գիտելյաց | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հունվար 1839 |
Հրատարակման վայր | Իզմիր և Կոստանդնուպոլիս |
Լուծարվել է | դեկտեմբեր 1868 |
Նախորդել է «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելեաց» և «Աւետաբեր» նույնատիպ պարբերականներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 578)։ |