Շպիտալ ան դեր Դրաու[3] (գերմ.՝ Spittal an der Drau, սլովեն.՝ Špital ob Dravi), հին բնակավայր Ավստրիայում՝ Կարինթիա դաշնային երկրամասի արևմուտքում, Դրավա գետի ափին։ Ղբաղեցնում է 48,52 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 15 151։

Բնակավայր
Շպիտալ ան դեր Դրաու
գերմ.՝ Spittal an der Drau
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես48,52 կմ²
ԲԾՄ560 մետր
Բնակչություն15 413 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ9800[2]
Ավտոմոբիլային կոդSP
Պաշտոնական կայքspittal-drau.at
Շպիտալ ան դեր Դրաու (Ավստրիա)##
Շպիտալ ան դեր Դրաու (Ավստրիա)

Պատմություն

խմբագրել

1191 թվականին Կարինթիայի իշխան Օտտոն II Օրթենբուրգցին իր եղբոր՝ Գերմանի հետ Դրավա գետի վերնահոսանքում հիմնադրել է հիվանդանոց (գերմ.՝ Hospital, Spittl) և եկեղեցի, որոնց շուրջ տարիների ընթացքում աստիճանաբար ձևավորվել է մի ոչ մեծ բնակավայր։ Հետագայում այն անցել է ազնվականական Ցելե տոհմի կոմսերի տիրապետության տակ։

1457 թվականին Շպիտալը քաղաքի արգավիճակ է ստացել։ Այդ նույն ժամանակ բնակավայրը մտել է Հաբսբուրգների տիրույթների կազմի մեջ։ 1524 թվականին Հռոմեական Սրբազան կայսրության միապետը՝ Ֆերդինանդ Iը, քաղաքը, Օրթենբուրգի կոմսի տիտղոսի հետ մեկտեղ, ընծայել է իր իսպանացի մերձավորներից մեկին՝ Գաբրիել Սալամանկային։ Վերջինս Շպիտալում Վերածննդի ոճով կառուցել է Ավստրիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը՝ Պորցիա պալատը։

Տնտեսություն

խմբագրել

Շպիտալում է գտնվում Ավստրիայի խոշորագույն շինարարական ընկերության՝ Strabag-ի շտաբ-բնակարանը։

Անվանի շպիտալցիներ

խմբագրել
  • Լեոպոլդ Գասսեր (1836—1871) — ավստրիացի զինագործ, հրաձգային զենքի կոնստրուկտոր
  • Թոմաս Մորգենշտեռն (ծնվ. 1986) — ավստրիացի դահուկորդ-ոստնակացատկորդ, օլիմպիական եռակի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Spittal an der Drau, Spittal an der Drau, Kärnten - Austria Postcode
  3. Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շպիտալ ան դեր Դրաու» հոդվածին։