Շչուկար պապի հուշարձան
«Շչուկար պապի հուշարձան» (ռուս.՝ Дед Щукарь), Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպի գլխավոր հերոսներից մեկի հուշարձանը Դոնի Ռոստովի առափնյայում` գետի կայանի հարևանությամբ։ Բացվել է 1981 թվականին։
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1981 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | բրոնզ և բետոն |
Պատմություն
խմբագրել«Հերկած խոպան» վեպի գործող անձ Շչուկար պապի նախատիպը եղել է ատաղձագործ Տիմոֆեյ Տիմոֆեևիչ Վորոբյովը, որը բնակվում էր Գրեմյաչի Լոգ խուտորում և նախկինում Շոլոխովին հաճախակի հյուր էր գալիս։ Նա այդ մականունը ստացել էր դեռևս երեխա ժամանակ, և այն մնաց նրա հետ մինչև իր կյանքի վերջին օրերը[1]։
Վառ և յուրօրինակ կերպարի հուշարձան ստեղծելու գաղափարը, որի անունը հետագայում դարձավ հասարակ անուն, ծագել է 1980 թվականին, երբ ստեղծագործության հեղինակ Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովին շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի երկրորդ կոչումը[2]։
Հուշարձանի հեղինակներն են Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, քանդակագործ Նիկոլայ Վասիլևիչ Մոժաևը և ճարտարապետ Վիտալի Իվանովիչ Վոլոշինը[2]։
Նկարագրություն
խմբագրելՈչ բարձր բետոնե պատվանդանի վրա տեղադրված քանդակը կերտված է ամբողջ հասակով, բրոնզից է և պատկերում է գանգուր մորուքով և բարեսիրտ դեմքով նիհար մի ծերունու` հագին ռուսական ժողովրդական հագուստ։ Շչուկար պապը պատկերված է ծնկները կիսածալված, աջ ձեռքը ծնկի վրա, ձախ ձեռքը բարձրացրած և ցուցամատը դեպի առաջ, ըստ երևույթին, պատմում է իր ուսանելի պատմություններից մեկը։ Նրա կողքի հենարանի վրա կախված է մի փոքրիկ կասթա, որի մեջ ձկնապուրն է եփվում[3]։
«Շչուկար պապի հուշարձանից» ոչ հեռու գտնվում է Շոլոխովի մեկ այլ հերոսի` Դոնի պատմվածքների «Անպատկառի» բրոնզե հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Памятники литературным героям Шолохова». rostov-gorod.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Памятник "Дед Щукарь" в Ростове-на-Дону». RostovGid. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Скульптура "Дед Щукарь"». ростовгород.рф. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.