Հերկած խոպան (վեպ)

Միխայիլ Շոլոխովի վեպը

«Հերկած խոպան», Մ. Շոլոխովի վեպը։ Առաջին հատորը հրատարակվել 1932 թվականին, իսկ երկրորդ հատորը՝ 1959 թվականին։ Ստեղծագործությունը նվիրվել է Դոնի կոլեկտիվացմանը և «25 հազարականների» շարժմանը։

Հերկած խոպան
ռուս.՝ Поднятая целина
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1930
Երկիր ԽՍՀՄ
Հրատարակման տարեթիվ1932
 Podnyataya Tselina Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Մ. Շոլոխով.

Հերկած խոպանը գրել եմ 1930 թվականին՝ իրադարձությունների անմիջական ազդեցությամբ, երբ դեռևս թարմ էին հիշողությունները գյուղում տեղի ունեցած իրադարձությունների՝ կուլակության՝ որպես դասակարգի վերացման, համատարած կոլեկտիվացման, դեպի կոլխոզներ գյուղացիների համատարած հոսքի վերաբերյալ, որոնք արմատապես փոխեցին գյուղը։

Առաջին գիրքը տպագրվել է 1932 թվականին և ընդունվել է որպես ինքնուրույն, ավարտուն ստեղծագործություն։ Սակայն Շոլոխովն արդեն աշխատում էր երկրորդ մասի վրա. և այն ավարտեց Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Գրքի երկրորդ հատվածը, 1942 թվականին գտնվելով Վյոշենսկի գրողների տանը, ռմբակոծության ժամանակ կորսվել է։ 1950-ականներին Շոլոխովը վերսկսել է ձեռագրի աշխատանքը, և վեպի երկրորդ հատվածը լույս է տեսել 1959 թվականին[1]։

Համառոտ սյուժե

խմբագրել

Վեպի իրադարձությունները ծավալվում են 1930 թվականին՝ Դոնում՝ կոլեկտիվացման կիզակետում։ Կուսակցության հանձնարարությամբ Գրեմյաչիյ Լոգ խուտոր է գալիս կոմունիստ, քսանհինգհազարական, նախկին ծովային և Լենինգրադյան գործարանի բանվոր Սեմյոն Դավիդովը։ Նա ծանոթանում է տեղի կուսակցական բջջի ղեկավար Մակար Նագուլնովի և Գրեմյաչենսկի գյուղխորհրդի նախագահ Անդրեյ Ռազմյոտնովի հետ։ Նրանց հաջողվում է մինչև մեկ տարին ստեղծել Գրեմյաչենսկի կոլտնտեսությունը՝ հաղթահարելով «միջակների» անվստահությունը, պայքարելով վնասարարության և անտնտեսվարության դեմ։

Կերպարներ

խմբագրել
 
Շուկար պապի արձանը Դոնի Ռոստովում

Սեմյոն Դավիդով՝ գլխավոր հերոս, նախկին ծովային և Լենինգրադյան գործարանի բանվոր։ Քսանհինգհազարականների շարժման ներկայացուցիչ։ Ներկայացվել է որպես «ճշմարիտ» կոմունիստ և քաղաքացիական պատերազմի ստերեոտիպային հերոս։ Վճռականորեն է տրամադրված «հակաների» նկատմամբ, Գրեմյաչիյ Լոգում նախաձեռնում է ունևոր գյուղացիների կուլակաթափը։ Միաժամանակ փոքր-ինչ անվճռական է և բավական նրբակիրթ։ Առաջին գրքի վերջում սիրային հարաբերություններ է սկսում Մակար Նագուլնովի նախկին կնոջ հետ, որոնց պատճառով երկրորդ գրքի առաջին հատվածը անվճռական և տխուր զգացմունքների մասին է, անգամ անուշադրության է մատնված կոլտնտեսության ղեկավարումը։ Երկու գրքերում էլ ավելի շատ խոստանում է, քան գործում։ Երկրորդ գրքի երկրորդ հատվածում Գրեմյաչիյ Լոգից Վառվառա անունով մի աղջիկ նրան սիրո խոստովանություն է անում, և նա, առանց փոխադարձ սիրո, խոստանում է նրան կնության առնել։ Ծխում է, երբեմն՝ խմում, «հարբած վիճակում» կոտրել է ատամը, իսկ փորի վրա չափազանց անպարկեշտ դաջվածք ունի։ Սպանվել է Պոլովցևի և Լյատևսկու կողմից։

Մակար Նագուլնով՝ Գրեմյաչենսկի կուսբջջի քարտուղար, կերպարներից մեկի կողմից նկարագրվում է որպես կամային անձնավորություն, որը «ստեղծվել է միայն սուր անկյուններից»։ Ստեղծագործության նշանավոր հերոսներից է։ Քաղաքացիական պատերազմի վետերան է, դատելով վարքից՝ պատերազմի ժամանակ խելքը թռցրել է։ Ծայրահեղ ձախ արմատական հայացքներ ունի և մեկ-մեկ ծայրահեղության մեջ է ընկնում։ Նրա մոտ դրսևորվում են սոցիոպատի նշաններ։ Անմնացորդ նվիրված է կոմունիստական գաղափարախոսությանը և Համաշխարհային հեղափոխության գաղափարներին, ինչին աջակցելու նպատակով՝ գրքի երկրորդ հատվածում նույնիսկ պատրաստվում է անգլերեն սովորել:Երդվյալ կնատյաց է, չնայած ամուսնացած է Լուկերիա Նագուլնովայի հետ։ Եղջյուրակիր է, քանի որ կինը բացահայտ դավաճանում է նրան և հորթուկ է անվանում։ Առաջին գրքի միջնամասում կնոջը վռնդում է տնից դավաճանության պատճառով և, ինչպես ինքն է կարծում, ամուսնությունը կուսակցականների համար չէ։ Մոլեռանդորեն աջակցում է Գրեմյաչիյ Լոգում կոլտնտեսություն ստեղծելու գաղափարին, հանուն ինչի դիմում է ծայրահեղ քայլերի՝ մենատնտեսների նկատմամբ ուղղակի սպառնալիքներ և ծեծ կիրառելով, ինչը հասցնում է նրան, որ առաջին գրքի երկրորդ հատվածում նրան ժամանակավոր հեռացնում են կուսակցությունից։ Միաժամանակ, զուրկ չէ և իրեն հատուկ ազնվությունից։ Շատ ծանր է տանում Ի. Ստալինի «Գլխապտույտ հաջողություն» հոդվածի լույս տեսնելը։ Սպանվել է Պոլովցևի և Լյատևսկու կողմից։

Անդրեյ Ռազմյոտնով՝ Գրեմյաչիյ Լոգի գյուղխորհրդի նախագահ, կշռադատված և հանգիստ անձնավորություն։ Երիտասարդ տարիքում կորցրել է կնոջը և այդ պատճառով հաճախ է վշտանում։ Բավականին հեռատես է, մասնավորապես միակ նախագահն է, որը կռահում է օպերաշխատողների իրական էությունը։ Նագուլնովի և Դավիդովի հետ վեճի բռնվելիս հաճախ թերահավատություն է ցուցաբերում, ինչը թույլ է տալիս հավասարակշռել մեկի տաքարյունությունն ու մյուսի միամտությունը։ Երկրորդ գրքի երկրորդ հատվածում սկսում է հոգ տանել աղավնիների համար՝ ամենայն հավանականությամբ համեմատելով նրանց իր չստացված ընտանեկան կյանքի հետ և հանուն նրանց՝ կոտորում է Գրեմյաչիյ Լոգի բոլոր կատուներին։ Տեղի տալով մոր աղաչանքներին՝ ամուսնանում է (ընդ որում՝ որևէ զգացմունք չունենալով իրեն սիրահարված աղջկա նկատմամբ)։ Նագուլնովի մահից հետո դառնում է Գրեմյաչիի կուսբջջի քարտուղար։

Շուկար պապ՝ ստեղծագործության ևս մեկ նշանավոր կերպար, ում անունը հասարակ անուն է դարձել։ Գրեմյաչիյ Լոգում ապրող ծերունի կազակ է։ Արտաքուստ ուրախ, իսկ ներքուստ դժբախտ և խոցելի անաձնավորություն։ Կյանքում (նաև երկու գրքերում) երբեմն սեփական անմտության, երբեմն էլ հանգամանքների բերումով, անընդհատ հայտնվում է անհեթեթ և զավեշտալի իրավիճակներում։ Գրքի զավեշտալի հատվածների մեծ մասը կապված է հենց նրա հետ։ Իրեն համարում է Դավիդովի և Նագուլնովի մտերիմ ընկերը (ինչը փոխադարձ չէ)՝ չնայած բարկացնում է նրանց իր անմտությամբ։ Կոլտնտեսությունում որպես ձիապան է աշխատում։ Շատ ծանր է տանում Դավիդովի և Նագուլնովի կորուստը և նույնիսկ (դատելով նկարագրվածից) մկրոինսուլտի զոհ է դառնում։ Երկրորդ գրքի վերջում դառնում է կոլտնտեսության խանութի պահակ։

Ալեքսանդր Պոլովցև՝ ստեղծագործության գլխավոր անհաշտելի ախոյանը, Սպիտակ բանակի զինվորական։ Մոլագարի համառությամբ մասնակցում է Խորդային իշխանության դեմ կազմակերպված «լայնամասշտաբ» հակահեղափոխական դավադրությանը։ Հակապետական խռովություն կազմակերպելու և Գրեմյաչիյ Լոգի կազակներից ապստամբների բանակ ստեղծելու ապարդյուն փորձ է անում։ Նույնիսկ խաղաղ պայմաններում չի բաժանվում իր զենքից, քանի որ միայն զենքի մեջ է տեսնում իր ուժն ու ճշմարտացիությունը։ Երկրորդ գրքի վերջում ըմբռնելով խորհրդային գաղափարի անհաղթելի լինելը՝ սպանում է Դավիդովին և Նագուլնովին ու փախչում է Ուզբեկիստան։ Վերջում ընդունում է իր պարտությունը, մատնում է իր սակավաթիվ հանցակիցներին և դատապարտվում է գնդակահարության։ Ն. Տելիցինի կարծիքով՝ Պոլովցևի նախատիպը եղել է Ալեքսանդր Սենինը։

Կարծիք վեպի մասին

խմբագրել

Լիդիա Սեյֆուլինա

«Վեպում («Հերկած խոպանում») կյանքի շերտերը խորությամբ են ընկալված։ Սիրելի և հակամարտ առարկաները հավասարապես լուսավորված են գիտության լույսով. ինչը պետք է կործանվի, ինչը՝ շարունակի գոյատևել»[2]։

Մրցանակներ

խմբագրել
  • 1960թ. Լենինյան մրցանակ

«Հերկած խոպանը» արվեստում

խմբագրել
  • Ի. Ձերժինսկու «Հերկած խոպան» օպերան բեմադրվել է Մեծ թատրոնում
  • ռեժիսոր Յուլի Ռազմանի «Հերկած խոպան» ֆիլմը
  • ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի «Հերկած խոպան» ֆիլմը
  • «Հերկած խոպան» ներկայացումը
  • Տովստոգանովի անվան դրամատիկական մեծ թատրոն. բեմադրություն՝ Պ. Դյոմին, ռեժիսոր՝ Գ. Տովստոգանով, Դավիդովի դերում՝ Կիրիլ Լավրով
  • 1959Deutsches Theater, բեմադրություն՝ Տ. Լոնդոն
  • Պերմի կադեմիական թատրոն
  • Ռոստովի Մ. Գորկու անվ. ակադեմիական դրամայի թատրոն. Նագուլնովի դերում՝ Նիկոլայ Սորոկին, Շուկայ պապի դերում՝ Միխայիլ Բուշնով
  • 1981 թվականին Դոնի Ռոստովում տեղադրվել է «Հերկած խոպան» վեպի հերոս Շուկար պապի արձանը։ Արձանի հեղինակ՝ Ն. Մոժաև, ճարտարապետ՝ Վ. Վոլոշին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Глава XL - Том 6. Поднятая целина. Книга первая.
  2. Литературная газета. 1934. 16 апреля

Արտաքին հղումներ

խմբագրել