Շչորսի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շչորսի փողոց (այլ կիրառումներ)

Շչորսի փողոց (ռուս.՝ Улица Щорса), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս Նիկոլայ Շչորսի։ Զառիվայր փողոց է, որը սկսվում է քաղաքի գրեթե կենտրոնից («Մագարաչ» կանգառ) և ավարտվում Դարսան բլրի արևմտյան լանջին՝ «Ա. Պ. Չեխովի անվան գրողների ստեղծագործական տան» պանսիոնատի մոտ[2]։

Շչորսի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Նախկին անվանումԿնյաժեսկայա փողոց
Պրոլերարսկայա փողոց
Անվանվել էՆիկոլայ Շչորս

Պատմություն խմբագրել

Նախկինում այս փողոցը կոչվել է Պրոլտարսկայա։ Քաղաքի այս հատվածը Յալթայի սահմագիծ է մտել 1870-ական թվականների սկզբին։ Այն գտնվում է Դարսան բլրի արևմտյան լանջին։ Նախկինում այդ հողերը մեծ մասամբ պատկանում էին Ռուսաստանի ազնվականներին և երևելիների դասի ներկայացուցիչներին։ Երբ նրանց հողատարածքներով անցկացնում էին Յալթան և Ալուպկան կապող ճանապարհը, այդ փողոցն անվանեցին Կնյաժեսկայա (Իշխանական) փողոց[2]։

Փողոցն այժմ կոչվում է Նիկոլայ Շչորսի անունով։ Այն սկսվում է Կիրով փողոցից՝ տրոլեյբուսի թիվ 1 օղակաձև երթուղու կանգառի մոտից։ Այդ կանգառը կոչվում է «Մագարաչ»[2]։

1885-1886 թվականներին կազմված քարտեզի համաձայն՝ թիվ 279 հողակտորը պատկանում էր Ելենա Ռիբիցկայային։ Նրա օրիորդական ազգանունն էր Այվազովսկայա և նա մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու դուստրերից մեկն էր։ Նա եղել է փաստաբան Վլադիմիր Անտոնովիչ Ռիբիցկու կինը, որը 1872-1880 թվականներին դարձել է Յալթայի քաղաքագլուխ[2]։

1886 թվականի քարտեզի վրա 279-րդ հողակտորում կար խաղողի այգի[2]։

1900-ական թվականների սկզբին Ելենա Ռիբիցկայան ճարտարապետ Նիկոլայ Կրասնովին պատվիրում է չորս փոքր երկհարկանի տուն Աուտսկայա (Կիրովի) փողոցում։ Այս ունեցվածքը նրան է պատկանում մինչև 1920-ական թվականների սկիզբ, երբ այն ազգայնացվում է խորհրդային իշխանությունների կողմից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ул. Щорса». Վերցված է 2019 Փետրվար 22-ին.