Շուրալե (մուլտֆիլմ)

Շուրալե (ռուս.՝ Шурале), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Մուլտֆիլմի ենթավերնագիրն է` ըստ թաթարական ժողովրդական հեքիաթների, հավատալիքների, նշանների։ Ֆիլմում օգտագործվում է թաթարական ժողովրդական երաժշտություն։

Picto infobox cinema.png
Շուրալե
Շուրալե (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳալինա Բարինովա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1987

Նկարահանվել է ըստ բանաստեղծ Գաբդուլլա Տուկայի բանաստեղծության մոտիվների, որի դիմանկարը հանդիսատեսը տեսնում է մուլտֆիլմի լուսագրերում։

ՍյուժեԽմբագրել

Տղան նստած էր վտակի ափին և նայում էր միջատներին, որոնք վազվզում էին կոթուկի տերևի վրայով։ Կովը ուտում է տերևը, և տղան գնում է տուն։ Այնտեղ բոլորն զբաղված էին իրենց առօրյա գյուղական գործերով։ Շունը մառանից ապխտած սագ էր դուրս քաշում, իսկ մյուս շունը ցանկանում էր խլել սագին։ Մեծ խառնաշփոթ է առաջանում, և բոլորը մտածում են, որ դա շուրալեի (ըստ թաթարական հավատալիքի` անտառի ոգին) ձեռքի գործն է։ Տղան գնում է անտառ` ցախ բերելու և այնտեղ ամեն ճոճվող ճյուղ, ամեն չոր ծառ նրա աչքին շուրալե է թվում։ Բայց նա հաղթահարում է իր վախը, մի մեծ խուրձ չոր ցախ է հավաքում և վերադառնում է տուն։

ՀեղինակներԽմբագրել

Ռեժիսոր Գալինա Բարինովա
Սցենարի հեղինակ Մարատ Ակչուրին
Բեմադրող նկարիչ Գալինա Պետրովա
Նկարիչներ Վիկտորիա Մակինա, Լ․ Բիրյուկովա, Դ․ Գորյաչենկով
Անիմատորներ Գալինա Զոլոտովսկայա, Ելենա Մալաշենկովա, Օլգա Օռլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Դմիտրի Կուլիկով, Վլադիմիր Վիշեգորոդցև, Հովսեփ Կուրոյան
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Խմբագիր Անդրեյ Վյատկին
Մոնտաժող Ե․ Բելյավսկայա
Ռեռժիսորի օգնական Գ․ Անդրեևա

Գեղարվեստական առանձնահատկություններԽմբագրել

Մուլտֆիլմում արտասանվում է միայն մի բառ` «Շուրալե»։ Ամբողջ մուլտֆիլմի ընթացքում հնչում է երաժշտություն։

Թողարկում DVD ձևաչափովԽմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում՝

«Լուկամորյե», «Սոյուզմուլտֆիլմ», ներկայացուցիչ` «Սոյուզ»։ Տեսաերիզում ներառված են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Գույների գողերը» (1959), «Իվաշկան պիոներական պալատից» (1981), «Հարգելի Լեշի» (1988), «Գլաշա և Կիկիմորա» (1992), «Փոքրիկ կախարդուհին» (1991), «Շուրալե» (1987)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Габдулла Тукай Шурале. — Татарское книжное издательство, 2018. — ISBN 978-5-298-03556-9(в переводе на русский язык)։

Արտաքին հղումներԽմբագրել