Իվաշկան պիոներական պալատից
Իվաշկան պիոներական պալատից (ռուս.՝ Ивашка из Дворца пионеров), ռեժիսոր Գենադի Սոկոլսկու՝ 1981 թվականին նկարահանած խորհրդային մուլտֆիլմը[1]։
Իվաշկան պիոներական պալատից ռուս.՝ Ивашка из Дворца пионеров | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ և կինոկատակերգություն |
Կերպարներ | Բաբա Յագա, Կատու Բայուն, Zmei Gorynich? և Կաշեյ |
Ռեժիսոր | Գեննադի Սոկոլսկի |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Եֆիմ Կացիրով, Սվետլանա Խառլապ, Գարրի Բարդին և Իվան Ուֆիմցև |
Բեմադրող նկարիչ | Q107674782? |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 565 s |
Թվական | 1981 |
Մուլտֆիլմը պատմում է հեքիաթների աշխարհում ժամանակակից տղայի արկածների մասին։
Ֆիլմի հեղինակներ
խմբագրել- Դերերը հնչյունավորել են`
- Էֆիմ Կացիրով` Բաբա Յագա,
- Սվետլանա Խարլապ` Իվաշկա,
- Գարրի Բարդին` Կոշչեյ
- Խմբագիր` Տատյանա Պապորովա
- Տնօրեն` Նինել Լիպնիցկայա
Սյուժե
խմբագրելԲաբա Յագան որոշում է հյուրեր հրավիրել և հրամայում է իր վայրի կարապներին քաղաքից բերել մի գիրուկ տղայի, որից նա ցանկանում էր հյուրասիրություն պատրաստել։ Իսկ նրանք, թռչելով Պիոներական պալատի կողքով, գտնում են այն, ինչ իրենց պատվիրված էր, լավ սնված Իվան Ուֆիմցևին, որն այդ պահին վերանորոգում էր հեռակառավարվող մեքենան։
Բաբա Յագան փակում է Վանյային խորդանոցում, իսկ ինքը որոշում է քնել։ Վանյան իր պայուսակից հանում է սղոցը, դուրս գալիս խորդանոցից և խրճիթի տիրուհուն կապում է սկոտչով։
Բաբա Յագայի առաջին հյուրը Կատու Բայունն էր, որը հայացքով քնեցնում է թռչուններին և մկներին։ Վանյան հեռակառավարվող մեքենայից մկնիկ է սարքում և բաց է թողնում նրան։ Կատուն չի կարողանում քնեցնել մկնիկին, զայրացած հետապնդում է մկանը և ընկնում է խորդանոց, որտեղ էլ տղան փակում է նրան։
Երկրորդ հյուրը երկաթե զրահով, խաղալիք ձի հեծնած Կոշչեյ Անմահն է։ Վանյան նալերի միջոցով էլեկտրոմագնիս է ստեղծում և քշում է նրան։
Երրորդ հյուրը Զմեյ Գորինիչն է։ Վանյան պայուսակից հանում է հրաշիջուցիչը և նրա բերանը ծածկում փրփուրով, իսկ Գորինիչը թռչում է խրճիթի հետ։ Մնում է միայն վառարանը` խրճիթի ոտքերով, և դրան կապված Բաբա Յագան, որն ազատվել էր սկոտչից` Զմեյի հիմարության շնորհիվ։ Առանց ապաստարանի մնալով՝ հուսահատության մեջ նա հրամայում է վայրի կարապներին Իվաշկային հետ տանել, «և որպեսզի նրա հետքն էլ այստեղ չերևա»։
Մրցանակներ
խմբագրել- 1982 թվական - 15-րդ համամիութենական կինոփառատոն (Տալլին) - «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի 2-րդ մրցանակ մուլտֆիլմերի ծրագրի համար[2]։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի ժողովածուներում.
- «Ծովածոց», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա, տեսաերիզում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Գույների գողերը» (1959), «Հարգելի Լեշի», «Գլաշա և Կիկիմորա» (1992), «Փոքրիկ կախարդուհին» (1991), «Շուրալե» (1987), «Իվաշկան պիոներական պալատից» (1981)[3]։
- «Հավանական ու անհավանական պատմություններ», 4-րդ թողարկում, «Սոյուզմուլտֆիլմ», տեսաերիզում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Մաշենկան ու արջը» (1960), «Բարանկին, մարդ եղիր» (1963), «Քեռի արջը» (1970), «Մի պարկ խնձոր» (1974), «Սիդորով Վովայի մասին» (1985), «Իվաշկան պիոներական պալատից» (1981).(ISBN 4600448014193))[4]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Наталия Венжер. Геннадий Сокольский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2.
- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, с.83.
- ↑ DVD «Лукоморье»
- ↑ DVD «Были и небылицы»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Իվաշկան պիոներական պալատից» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Իվաշկան պիոներական պալատից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Գենադի Սկոլսկի-Энциклопедия отечественного кино Արխիվացված 2017-09-03 Wayback Machine