Շուամթա (Գուլրիփշի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուամթա (այլ կիրառումներ)

Շուամթա կամ Սամաա ( աբխազերեն՝ Самаа, վրաց.՝ შუამთა) գյուղ Աբխազիայի, Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 30 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա։

Գյուղ
Շուամթա
աբխ.՝ Самаа, վրաց.՝ შუამთა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՇրջանԳուլրիփշի շրջան
ԲԾՄ520 մ
Բնակչություն175 մարդ (1989)
Ազգային կազմՎրացիներ, Հայեր
Ժամային գոտիUTC+4
Շուամթա (Գուլրիփշի շրջան) (Աբխազիա)##
Շուամթա (Գուլրիփշի շրջան) (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, Շուամթա գյուղում ապրում էր 225 մարդ, հիմնականում վրացիներ, նաև հայեր[1][2], իսկ 1989 թվականին գյուղում բնակվում էր 175 մարդ[3], հիմնականում վրացիներ և հայեր[4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ։

Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին, Սամսունի շրջակայքից եկած հայերի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։