Շոն Ջոն Քոմս (անգլ.՝ Sean John Combs, նոյեմբերի 4, 1969(1969-11-04)[1][2][3], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի նաև Փաֆ Դեդդի (Puff Daddy), Դիդդի (Diddy), և Փի Դիդդի (P. Diddy) կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար և կինոդերասան։

Շոն Քոմս
Sean Combs 2010.jpg
Քոմսը 2010-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Sean Combs
Ի ծնե անունՇոն Ջոն Քոմս
Նաև հայտնի է որպեսԴիդդի, Փի Դիդդի, Փաֆ Դեդի, Փաֆի, Փաֆ
Ծնվել էնոյեմբերի 4, 1969 (52 տարեկան)
Հառլեմ, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
Մասնագիտությունռեփեր, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, գործարար, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն1989–ներկա
ԼեյբլBad Boy Records, Interscope Records
ԿրթությունՀովարդի համալսարան և Mount Saint Michael Academy?
ԱնդամակցությունPuff Daddy & The Family?
ԿապվածՄերի Ջեյ Բլայջ, Նոտորիուս Բի Այ Ջի, Diddy Dirty Money, Ֆեյթ Էվանս, Լիլ Կիմ, Ջեյ Զի
ԱմուսինKim Porter?
Պարգևներ
Կայքdiddy.com
Commons-logo.svg Sean Combs Վիքիպահեստում

Նախնական ճանաչման հասել է 1990-ականներին` Նոտորիուս Բի Այ Ջիի հետ հաջողված դուետ ստեղծելով։ Դեբյուտային «No Way Out» ալբոմը թողարկել է 1999 թվականին։ Ալբոմը 7 անգամ ստացել է պլատինե կարգավիճակ։ Հաջորդ անհատական ալբոմներն են «Forever» (1999), «The Saga Continues...» (2001) և «Press Play» (2006), որոնք բոլորն էլ հաջող վաճառք են ունենում։

2006 թվականին Քոմսը ստեղծում է Diddy – Dirty Money երաժշտական խումբը։ Խմբի՝ 2009 թվականին թողարկած «Last Train to Paris» ալբոմը ունեցել է բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ, ինչպես նաև արժանացել է քննադատների դրական գնահատականին։

Երաժշտական կարիերայից դուրս Քոմսը մեծ հաջողության է հասել նաև նորաձևության ասպարեզում՝ ստեղծելով «Sean John» և «Sean by Sean Combs» հագուստի ապրանքանիշները։

Ըստ «Ֆորբս» ամսագրի 2012 թվականի հաշվարկի՝ Քոմսի զուտ կարողությունը գնահատվում է 550 միլիոն ԱՄՆ դոլար։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել