The Notorious B.I.G.
Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլաս (անգլ.՝ Christopher George Latore Wallace, մայիսի 21, 1972[4][5], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 9, 1997[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), առավել հայտնի the Notorious B.I.G. (Նոտորիուս Բի-Այ-Ջի), Biggie Smalls (Բիգգի Սմոլս), կամ պարզապես՝ Biggie (Բիգգի)[7] բեմական կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ։
Նոտորիուս Բի-Այ-Ջի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | The Notorious B.I.G. |
Ի ծնե անուն | Քրիստոֆեր Ուոլաս |
Նաև հայտնի է որպես | The Notorious B.I.G.[1], Biggie[1], Biggie Smalls և Frank White |
Ծնվել է | 1972 մայիսի 21![]() |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 9, 1997![]() | (տարիքը 24)
Ժանրեր | Հիփ հոփ Գենգստա ռեփ Իսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1992–1997 |
Լեյբլ | |
Կրթություն | Ջորջ Ուեսթինգհաուսի կարիերայի և տեխնիկական կրթության ավագ դպրոց և «Բիշոպ Լաֆլին մեմորիալ» ավագ դպրոց |
Կապված |
|
Ամուսին | Ֆեյթ Էվանս[2] |
Կայք | notoriousbig.com |
![]() |
Ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղաամասում։ 1993 թվականին պայմանագիր է կնքել Շոն Քոմսի (Փաֆ Դեդդի) «Bad Boy Records» ձայնագրման լեյբլի հետ։ Սկզբնական ճանաչման է արժանացել մի շարք երաժիշտների ստեղծագործություններում ունեցած դուետների շնորհիվ։
1994 թվականին թողարկած «Ready to Die» դեբյուտային ալբոմն արժանանում է բարձր գնտահատանքի և կոմերցիոն հաջողության։ Ալբոմում տեղ գտած առավել հայտնի հիթային կատարումներից էին «Juicy» և «Big Poppa» ստեղծագործությունները։ Ալբոմի շնորհիվ Բիգգին դարձավ արևելյան ափի հիփ հոփի կենտրոնական գործիչներից մեկը, բարձրացրեց նյույորքյան հիփ հոփի նշմարվելիությունը մի ժամանակահատվածում, երբ առավել գերիշխող դիրքում էր արևմտյան ափը[8]։ Հաջորդ տարի Ուոլասն իր հովանավորյալ «Junior M.A.F.I.A.» համույթին նույնպես տարավ կոմերցիոն հաջողության ուղղով։
1996 թվականին, թվով երկրորդ ալբոմը ձայնագրելու ընթացքում, Ուոլասն առավել խճճվեց Արևելք-Արևմուտք սրվող հակամարտության մեջ։ 1996 թվականի սեպտեմբերին, երբ Լաս Վեգասում սպանվեց Թուփաք Շակուրը, լուրեր էին շրջանառվում, որ ռեփերի մահվան հետ առնչություն ունեին Ուոլասը և «Bad Boy»-ի շրջանակը։ 1997 թվականի մարտի 9-ին, Լոս Անջելես այցելելիս, Ուոլասը սպանվեց մեքենայից արձակված կրակոցների հետևանքով։ Ուոլասի մարդասպանը մինչ օրս անհայտ է։
Սպանությունից երկու շաբաթ անց թողարկվեց «Life After Death» ալբոմը և գրավեց առաջին հորիզոնականը «Billboard 200»-ում, ինչպես նաև Միացյալ նահանգներում ստացավ ադամանդե հավաստագրում[9]։ Հետագայում թողարկվել են ևս երկու հետմահու ալբոմներ։
Ուոլասի ալբոմներն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցել են 28 միլիոն օրինակի վաճառք։ «Rolling Stone» հանդեսը Ուոլասին անվանել է «երբևէ ապրած մեծագույն ռեփեր» (greatest rapper that ever lived)։
2020 թվականին դարձել է Ռոքնռոլի փառքի սրահի անդամ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Faith Evans Says Biggie Cried When He Heard Tupac Was Shot
- ↑ 3,0 3,1 Notorious B.I.G. Autopsy Report Released
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #13504099X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Notorious B.I.G. Autopsy Report Released
- ↑ «Notorious B.I.G: In His Own Words, And Those of His Friends»։ MTV.com։ March 7, 2007։ Արխիվացված է օրիգինալից մարտի 11, 2007-ին։ Վերցված է ապրիլի 6, 2021
- ↑ Huey Steve։ [[[:Կաղապար:AllMusic]] «Notorious B.I.G. > Biography»]։ AllMusic։ Վերցված է ապրիլի 6, 2021
- ↑ «Top 100 Albums»։ RIAA.com։ մայիսիս 4, 2006։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2006-ին։ Վերցված է ապրիլի 6, 2021
Արտաքին հղումներ Խմբագրել
- Էջը IMDb.com կայքում(անգլ.)
- Էջը famousbirthdays.com կայքում(անգլ.)