Շոն Քոմս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շոն Ջոն Քոմս (անգլ.` Sean John Combs, նոյեմբերի 4, 1969[1][2][3], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի նաև Փաֆ Դեդդի (Puff Daddy), Դիդդի (Diddy), և Փի Դիդդի (P. Diddy) կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար և կինոդերասան:
Շոն Քոմս | |
---|---|
![]() Քոմսը 2010-ին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Շոն Ջոն Քոմս |
Նաև հայտնի է որպես | Դիդդի, Փի Դիդդի, Փաֆ Դեդի, Փաֆի, Փաֆ |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1969 (51 տարեկան) Հառլեմ, Նյու Յորք, ![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B |
Մասնագիտություն | ռեփեր, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, գործարար, դերասան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1989–ներկա |
Լեյբլ | Bad Boy Records, Interscope Records |
Կրթություն | Հովարդի համալսարան |
Կապված | Մերի Ջեյ Բլայջ, Նոտորիուս Բի Այ Ջի, Diddy Dirty Money, Ֆեյթ Էվանս, Լիլ Կիմ, Ջեյ Զի |
Ամուսին | Kim Porter? |
Պարգևներ | Grammy Award for Best Rap Performance by a Duo or Group?, NAACP Image Award for Outstanding Actor in a Television Movie, Mini-Series or Dramatic Special?, BET Award for Video of the Year?, BET Award for Viewer's Choice?, Գրեմմի լավագույն ռեփ ալբոմի համար, BET Award for Best Group? և Grammy Award for Best Rap Performance by a Duo or Group? |
Կայք | diddy.com |
Sean Combs Վիքիպահեստում |
Նախնական ճանաչման հասել է 1990-ականներին` Նոտորիուս Բի Այ Ջիի հետ հաջողված դուետ ստեղծելով։ Դեբյուտային «No Way Out» ալբոմը թողարկել է 1999 թվականին։ Ալբոմը 7 անգամ ստացել է պլատինե կարգավիճակ։ Հաջորդ անհատական ալբոմներն են «Forever» (1999), «The Saga Continues...» (2001) և «Press Play» (2006), որոնք բոլորն էլ հաջող վաճառք են ունենում։
2006 թվականին Քոմբսը ստեղծում է Diddy – Dirty Money երաժշտական խումբը։ Խմբի՝ 2009 թվականին թողարկած «Last Train to Paris» ալբոմը ունեցել է բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ, ինչպես նաև արժանացել է քննադատների դրական գնահատականին։
Երաժշտական կարիերայից դուրս Քոմբսը մեծ հաջողության է հասել նաև նորաձևության ասպարեզում՝ ստեղծելով «Sean John» և «Sean by Sean Combs» հագուստի ապրանքանիշները։
Ըստ «Ֆորբս» ամսագրի 2012 թվականի հաշվարկի՝ Քոմսի զուտ կարողությունը գնահատվում է 550 միլիոն ԱՄՆ դոլար:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Discogs — 2000.