Շոն Էշմոր (անգլ.՝ Shawn Ashmore, հոկտեմբերի 7, 1979(1979-10-07), Ռիչմոնդ (Բրիտանական Կոլումբիա), Բրիտանական Կոլումբիա, Կանադա)[1], կանադացի դերասան, լայն հասարակությանը հայտնի է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից Սառցե մարդու (անգլ.՝ Iceman) դերով։

Շոն Էշմոր
Ծնվել էհոկտեմբերի 7, 1979(1979-10-07) (44 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ (Բրիտանական Կոլումբիա), Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունPeel District School Board?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Մանկություն խմբագրել

Շոն Էշմորը ծնվել է Ռիչմոնդ քաղաքում, Բրիտանական Կոլումբիա[1]՝ Լինդա և Ռիկա Էշմորների ընտանիքում։ Նրա մանկությունը անցել է Օնտարիո նահանգի Բրամփթոն քաղաքում, որտեղ նա սովորել է Թըրներ Ֆենթոնի դպրոցում։ Նրա երկվորյակ եղբայրը՝ Ահարոն Էշմորը նույնպես դերասան է։ Ահարոնն ու Շոնը մի քանի ֆիլմում խաղացել են երկվորյակների դերերում։ Այդուհանդերձ, նրանք հանդես են եկել նաև առանձին ֆիլմերում։ Ահարոնը փոքր-ինչ ավելի բարձրահասակ է Շոնից։ Ահարոնը նեղսրտում է՝ ասելով, որ Շոնը սովորաբար ստանում է լավ տղաների դերը, իսկ ինքը խաղում է խուլիգանների դերեր։

Կարիերա խմբագրել

Շոն Էշմորի առավել հայտնի դերը եղել է Սառցե մարդու կերպարը «Իքս մարդիկ» և նրան հաջորդող «Իքս մարդիկ 2» և «Իքս մարդիկ, Վերջին մարտը» ֆիլմերում։ Չնայած այն բանին, որ ֆիլմի տարբեր մասերում երկրորդական կերպարների մեծ մասը խաղացել են տարբեր դերասաններ, Շոն Էշմորը նկարահանվել է բոլոր ֆիլմերում, քանի որ առաջին մասում նա կերպարանավորել էր գլխավոր հերոսին՝ ի տարբերություն «Հոգու կատու» ֆիլմի, որի առաջին և երկրորդ մասերում նրա դերը երկրորդական էր։ Էշմորը նաև հնչյունավորել է Սառցե մարդու կերպարը «The Super Hero Squad Show» մուլտսերիալում։ 2014 թվականին դերասանը նկարահանվել է «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում՝ դարձյալ մարմնավորելով Սառցե մարդուն։

2002 թվականին Disney Channel-ի կողմից արտադրված «Քադեդ Քելլի» ֆիլմում Էշմորը մարմնավորել է ավագ կուրսանտ Բրեդ Ռիգբիի կերպարը։ Հրավիրված է եղել «Սմոլվիլի գաղտնիքը» ֆիլմի երկու սերիաներում՝ Էրիկ Սամերսի կերպարում նկարահանվելու համար։ Հետագայում նույն հեռուստասերիալում նրա եղբայրը մարմնավորել է Ջիմի Օլսենին։

2004 թվականի դեկտեմբերին Շոն Էշմորը նկարահանվել է «Միջերկրական ծովի կախարդը» ֆիլմում՝ գլխավոր հերոսի դերում։ ֆիլմը արտադրվել է SciFi Channel-ի կողմից՝ Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի ստեղծագործությունների հիման վրա։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հուլիսի 27-ին Լոս Անջելեսում Շոն Էշմորը ամուսնացել է Դանա Ռենե Օուսդինի հետ[2]։ 2017 թվականի հուլիսին զույգը ունեցել է որդի։ Շոնը սիրում է ժամանակ անցկացնել իր եղբոր հետ, լսել երաժշտություն, կիթառ նվագել և սնոուբորդով սահել։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Վերնագիր Կերպար Ծանոթագրություն
1991 Եվ ուրախության մեջ և վշտի մեջ student in pageant
1993 Անբարոյական վարքը young Brian «Spinner» Spencer Հետուստաֆիլմ
1994 Գիթառահար Ուեյլոն Թիբբինս Հեռուստաֆիլմ
1995 Ընդմիշտ Լոնգ Այլանդ Դոննի Հեռուստաֆիլմ
1997 Լուսնի խոստումները Leviatus Bennett Հեռուստաֆիլմ
Any Mother’s Son Բիլլի Հեռուստաֆիլմ
Մելանի Դարոու Դեյվիդ Էբոթ Հեռուստաֆիլմ
1998 Անիմորֆեր Ջեյք Բերենսոնը
Փետրավոր թռչուն Լուսանկարիչ
1999 Անծանոթի իշխանության ներքո Դեննի Հեռուստաֆիլմ
Սիրելի Ամերիկա։ Կարմիր ձյուն ձմռանը Ben Valentine Կարճամետրաժ
2000 Իքս մարդիկ Բոբբի Դրեյքը / Այսբերգ
2001 Մեծ տուն Թրևոր Բրյուսթեր Հեռուստաֆիլմ
Մթության մեջ Ավագ որդի Հեռուստաֆիլմ
Ռոմասանտա Beau Հեռուստաֆիլմ
2002 Past Present college kid Կարճամետրաժ
Կադեթ Քելլի Բրեդ Disney Channel Original Movie
2003 Իքս Մարդիկ 2 Բոբի Դրեյք/Այսբերգ
2004 Միջերկրական ծովի կախարդը' Գեդ մինի-սերիալ
2005 Նորեկ Ռոբ Դոնովան
Երեք ասեղ Denys
Թերրի Թերրի Ֆոքս հեռուստաֆիլմ
2006 Հոգու անդորրություն Կոննոր
Իքս մարդիկ:վերջին մարտ Բոբի Դրեյք/Այսբերգ
2008 Արևադարձ Քրիստիան Direct-to-video
Ավերակներ Էրիկ
2009 Շեղվածը Մայք Սթիվեն Հեռուստաֆիլմ
2010 Սառածներ Ջո Լինչ
Մայրերի օր Ջորջ Բառնում
2012 Էրիկ Նոլան
2014 Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը[3] Բոբբի Դրեյք/Այսբերգ
Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություն
1989 Ոստիկան Քեթթսը և նրա շունը «Mistaken Identity» (episode 2.12)
1992 Ռեյ Բրեդբերի թատրոն Չառլի «Colonel Stonesteel and the Desperate Empties» (episode 6.4)
1997 Ակնթարթային ապագա Gord «Mudpack» (episode 1.19)
Fast Track young Chandler «Combustions» (episode 1.8)
1999 The City «Departures»
Real Kids, Real Adventures Aaron Hall «Mountain Lion» (episode 2.9)
2000 Երկրի վրա. Վերջին հակամարտություն Max «Sanctuary» (episode 3.15)
1998-2000 Անիմորֆեր Ջեյք Բերենսոն 13 episodes
2000 Հայտնի Ջեթ Ջեքսոն Chet «What You Wish For» (episode 2.26)
2002-2004 Սմոլվիլի գաղտնիքը Էրիկ Սամերս «Leech» (episode 1.12) and «Asylum» (episode 3.9)
2009 The Super Hero Squad Show Մարդ-սառույց
2010 Սահման Ջոշուա Ռոուզ «Amber 31422» (episode 3.5)
Bloodletting & Miraculous Cures Fitz Mini-series
filming
2013 — 2015 Հետևորդները Մայք Ուեստոն 45 episodes
2016 — 2017 Դատավճիռը Սամ Սալլիվան
Տեսախաղեր
Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություն
2006 X-Men: The Official Game Iceman
2016 Quantum Break Ջեք Ջոյս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Shawn Ashmore». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «Shawn Ashmore is married». People (magazine). 2012 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Твиттер / Bryan Singer: Very excited to welcome #annapaquin, @ellenpage & @shawnrashmore to #XMen #DaysofFuturePast — thank you @BrettRatner for letting them live!