Ցրտահարվածները (ֆիլմ)

(Վերահղված է Սառածներ (ֆիլմ)ից)

«Ցրտհարվածները» (անգլ.՝ Frozen), 2010 թվականին նկարահանված սարսափ ֆիլմ։ Ռեժիսորը Ադամ Գրինին է։ Գլխավոր դերերում են՝ Էմմա Բելը, Կեվին Զեգերսը և Շոն Էշմորը։

Ցրտահարվածները
անգլ.՝ Frozen
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, թրիլեր և դրամա
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdam Green?[1]
Սցենարի հեղինակAdam Green?
ԴերակատարներՇոն Էշմոր[2][3][4], Քևին Զեգերս[2][3][4], Էմմա Բել[2][3][4] և Kane Hodder?[3][4]
ՕպերատորWill Barratt?
ՄոնտաժԷդ Մարքս
Նկարահանման վայրՅուտա
Տևողություն93 րոպե
Բյուջե5 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մի խումբ երիտասարդներ որոշում են իրենց արձակուրդը անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում։ Աղջիկը, ում անունը Պարկեր է, սովորում է սնոուբորդ քշել, ինչում նրան օգնում են սիրելի Դենը և ընկեր Ջոն։ Ընկերները չեն ցանկանում վճարել 3 ճոպանուղու համար տոմսերը և Դենը խնդրում է Պարկերին կաշառել աշխատակցին, որ նա թողնի նրանց բարձրանալ ճոպանուղի։ Պարկերին հաջողվում է համոզել աշխատակցին։ Դեպի վեր բարձրանալու ճանապարհին ճոպանուղին մի պահ կանգ է առնում, սակայն կրկին շարունակում է ընթացքը։

Մեկնելուց առաջ երիտասարդները որոշում են վերջին անգամ նստել ճոպանուղի։ Արդեն մթնում է և հանգստավայրը փակվում է, որովհետև մոտենում է ցիկլոնը։ Ընկները կրկին համոզում են աշխատակցին նրանց թողնել ճոպանուղի։ Եվ երբ ընկերները բարձրանում են վեր աշխատակցին կանչում են տնօրենի մոտ և նրան փոխարինում է գործընկերը։ Աշխատակիցը գործընկերոջը ասում է, որ ճոպանուղու վրա միայն 3 հոգի են և նրանց վերադարձի դեպքում կարող է ճոպանուղին անջատել։ Երիտասարդների փոխարեն գալիս են մեկ այլ երեք հոգանոց խումբ։ Աշխատակիցը որոշում է, որ դրանք հենց այն մարդիկ են և անջատեց ճոպանուղին։

Երիտասարդները մնում են մենակ գետնից բավականին բարձր ճոպանուղու նստարանի վրա։ Նրանց սկսում են մրսել։ Անցնում է մի քանի ժամ և նրանք որոշում են, որ նրանց մասին ուղղակի մոռացել են։ Հանգստավայրը աշխատում է միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի, իսկ այդ օրը երկուշաբթի էր, ուստի ընկերները պետք է սպասեին մինչ հաջորդ ուրբաթ օրվան։ Դենը, որն ամենակոփվածն էր նրանցից, հասկանում է, որ այլընտրանք չունեն, բացի թռնելուց ներքև և օգնություն խնդրելուց։ Նա ցատկում է ներքև և անհաջող վայրէջք է կատարում, ջարդելով իր երկու ոտքերը։ Եվ մինչ նա կորոշեր հաջորդ իր քայլը, արյան հոտի վրա հավաքվում են գայլերը և Դենը մահանում է։

Հաջորդ առավոտ Պարկերն ու Ջոն արթնանում են և տեսնում, որ նրանց մաշկը ցրտահարվել է։ Մի քանի րոպե անց Ջոն որոշում է ճոպանուղու պարանի միջոցով անցնել մյուս նստարանին, որտեղ կան աստիճաններ և նա կարող է իջնել։ Սակայն մի քանի գայլ արդեն սպասում էին նրան։ Նա վերցնում է սնոուբորդը և արագ հեռանում, սակայն գայլերը հասնում են նրա ետևից։

Պարկերը մնում է մենակ և գրեթե ամբողջությամբ ցրտահարվում է։ Նա հասկանում է, որ պետք է ինքնուրույն իջնել։ Իր նստարանը ընկնում է ցած և աղջիկը գլորվում է գետնին, իսկ նստարան էլ ընկնում է նրա ոտքին։ Բարեբախտաբար ոտքը լրջորեն չէր վնասվել և աղջիկը սողեսող առաջ է շարժվում։ Նա դժվարությամբ հասնում է գլխավոր փողոց, որտեղ նրան օգնում է մի վարորդ։ Սակայն աղջկա ուժերը սպառված են լինում և հիվանդանոց գնալու ճանապարհին նա մահանում է։

Պրեմիերա խմբագրել

ԱՄՆ-ում՝ փետրվարի 5, 2010 թվական։ Ռուսաստանում՝ մարտի 11, 2010 թվական։

Դերերում խմբագրել

  • Էմմա Բելլ - Պարկեր Օՙ Նիլ
  • Կեվին Զեգերս - Դեն Ուոկեր
  • Շոն Էշմոր - Ջո Լինչ
  • Ռայլի Վանդերբիլտ - Շեննոն
  • Էդ Ակերման - Ջեյսոն
  • Ադամ Ջոնսոն - Րիկֆին
  • Կրիս Յորկ - Ռայան
  • Պեդեր Մելխյուս - Վարորդ
  • Կեյն Հոդդեր - Կոդի
  • Ջոն Օմոխունդրո - Ջեյմս

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմը ստեղծվել է 2009 թվականին Սնոբեյսինում։

Հանգստավայրից անմիջական հարևանությամբ գտնվում են Ժայռոտ լեռները, որոնց ետևում գտնվում է մեծ «Yellowstone National Park»-ը, որտեղ իրոք կան բազմատեսակ գայլեր։ Ունենալով ուժեղ թաթեր և ամուր թոքեր Մակենզիի հովտային գայլը ընդունակ է հեշտորեն հաղփահարել ժայռերը իր որսը գտնելու համար։ 2006 թվականին Ժայռոտ լեռներում Մակենզիի հովտային գայլերի թվակաքանակը հասել է 1300 տեսակի[5]։

Մրցանակներ խմբագրել

2010 - Սատուրն մրցանակի նոմենացիա «Լավագույն սարսափ ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1323045/
  2. 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/frozen
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://filmow.com/panico-na-neve-t12505/
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt1323045/fullcredits
  5. «Wolf kills on the rise as livestock deaths continue». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել