Շոնի, երբեմն նաև Շաունի կամ Շոունի (անգլ.՝ Shawnee), քաղաք ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ջոնսոնի շրջանում։ Քաղաքը անվանումը ստացել է հնդկական Շոունի ցեղախմբից։

Քաղաք
Շոնի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես111,015312 կմ², 111,014975 կմ²
ԲԾՄ325±1 մետր
Բնակչություն67 311 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ913
Պաշտոնական կայքcityofshawnee.org(անգլ.)
Շոնի (Կանզաս) (ԱՄՆ)##
Շոնի (Կանզաս) (ԱՄՆ)

Աշխարհագրություն, տրանսպորտ

խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս-արևելքում։ Արևելքից սահմանակցում է Մերիամ քաղաքին, հարավ-արևելքից՝ Օվերլենդ-Պարկին, հյուսիսից՝ Լեյք-Կիվիրին, իսկ հյուսիսային և արևմտյան սահմանները ձևավորում է Կանզաս գետը։

Քաղաքը զբաղեցնում է 111 կմ² տարածք, որից 2,6 կմ²-ին զբաղեցնում են ջրային տարածքները։ Քաղաքի խոշորագույն կանաչ գոտին «Շոնի-Միշն» այգին է, որը զբաղեցնում է գրեթե 6,5 կմ² տարածք, այդ թվում՝ գրեթե 0,5 կմ² մակերեսով լիճ։ Այգին բացվել է 1964 թվականին և համարվում է շրջանի խոշոր և նահանգի առավել շատ այցելվող տարածք[2]։

Քաղաքի միջով անցնում են I-35, I-435, I-635 խոշոր ավտոմայրուղիները։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ հնդկական բնակչությունը այստեղ հայտնվել է 1831 թվականին։ Շոնին քաղաքի կարգավիճակ է ստացել 1922 թվականին։

2010 թվականին «Գումար» ամսագրի «ԱՄՆ-ում ապրելու լավագույն տեղեր» ցանկում քաղաքը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Ընտրության չափանիշները բնակարանների մատչելիությունը, օդի մաքրությունը, աշխատանքի վայրից տուն գնալու վրա ծախսած միջին ժամանակն է։

2015 թվականին քաղաքապետ է դարձել Միշել Դիսթլերը, ով քաղաքի պատմության մեջ դարձել է առաջին կին քաղաքապետը[3]։

Ժողովրդագրություն

խմբագրել
Մարդահամար
տարեթիվ բնակչություն
1930 553
1940 597 8%
1950 845 41.5%
1960 9072 973.6%
1970 20 946 130.9%
1980 29 653 41.6%
1990 37 993 28.1%
2000 47 996 26.3%
2010 62 209 29.6%
2019 65 807 5.8%
1930—2019 U.S. Decennial Census

Քաղաքի ողջ գոյության ընթացքում բնակչությունը աճել է, հատկապես 1950-ական թվականներին, երբ բնակչությունը ավելացել է գրեթե 11 անգամ։

2010 թվական

2010 թվականի մարդահամարով Շոնիում ապրում էր 62 209 մարդ, 16 876 ընտանիք։ Բնակչության 86,3%-ը սպիտակամորթ են, 5,3%-ը՝ սևամորթներ և աֆրոամերիկացիներ, 0,4%-ը՝ բնիկ ամերիկացիներ։

Բնակչության 27,7%-ը եղել են 18 տարեկանից ցածր, 6,9%-ը՝ 18-ից 24 տարեկան, 28,7%-ը՝ 25-ից 44 տարեկան, 26,6%-ը՝ 45-ից 64 տարեկան, 10,1%-ը՝ 65-ից բարձր։ Միջին տարիքը եղել է 36,4 տարեկանը։

2012 թվական

2012 թվականի տվյալներով տնտեսության միջին եկամուտը կազմել է տարեկան 71 475 դոլար։

2015 թվական

2015 թվականին բնակչությունը կազմել է 64 680 մարդ[4]։

Այլ տվյալներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Shawnee Mission Park: A Johnson County Park & Recreation District (JCPRD): Parks & Facility Արխիվացված 2015-05-15 Wayback Machine (անգլ.) на сайте jcprd.com
  3. Нико Реслер. Michelle Distler sworn in as Shawnee’s first female mayor Արխիվացված 2015-07-02 Wayback Machine (անգլ.) на сайте shawneedispatch.com, 14 апреля 2015
  4. Демография Шони 1950—2015 (անգլ.) на официальном сайте города

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոնի (Կանզաս)» հոդվածին։