Մառլեն Շյապպա

ֆրանսիացի քաղաքական գործիչ և գրող
(Վերահղված է Շյապպա Մառլենից)

Մառլեն Շյապպա (ֆր.՝ Marlène Schiappa, իտալական տառադարձությամբ՝ Մառլեն Սկյապա, նոյեմբերի 18, 1982(1982-11-18)[1][2], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի գրող, լրագրող, բլոգեր և քաղաքական գործիչ, Կանանց և տղամարդկանց միջև հավասարության հարցերով պետքարտուղար (2017 թվականից)։

Մառլեն Շյապպա
ֆր.՝ Marlène Schiappa
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1982(1982-11-18)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՆոր Սորբոն համալսարան - Փարիզ III, Գրենոբլի համալսարան և emlyon?[4][5]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հրապարակախոս
ԱմուսինCédric Bruguière?[6][7]
Ծնողներհայր՝ Jean-Marc Schiappa?
Զբաղեցրած պաշտոններsecretary of state for equality of women and men?, municipal councillor of Le Mans?, community councillor of Le Mans Métropole?, Minister Delegate for Citizenship? և Minister of State for the Social, Inclusive and Responsible Economy?
ԿուսակցությունRenaissance
 Marlène Schiappa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մառլեն Շյապպան պատմաբան Ժան-Մարկ Շյապպայի դուստրն է։ Փարիզի համալսարանում սովորել է աշխարհագրություն, բայց ստացել է հանրային կապերի և մասսայական ինֆորմացիայի նոր միջոցների մասնագետի դիպլոմ։ Կարիերան սկսել է Havas Worldwide գովազդային գործակալությունում։ 2006 թվականին՝ երեխայի ծնվելուց հետո, նա թողեց իր աշխատանքը և սկսեց վարել երիտասարդ մայրերի խնդիրների վերաբերյալ բլոգը։ 2008 թվականին Մառլենը ստեղծեց Maman travaille (Աշխատող մայրիկ) բլոգը, որը դարձավ ակտիվ կանանց անձնական կյանքի ու նրանց մասնագիտական կարիերայի համատեղման խնդիրներին նվիրված առաջին սոցիալական ցանցը։ Նա դարձավ պրոֆեսիոնալ լրագրող՝ գրելով Elle, Huffington Post-ի, Le Courrier de l'Atlas-ի և այլ հրատարակչությունների համար։ Մի քանի գրքերի հեղինակ է[8]։

2001 թվականին նա Փարիզի քաղաքային խորհրդում ընտրվելու անհաջող փորձ կատարեց, 2014 թվականին ընտրվեց քաղաքապետ Լե Մանս Ժան-Կլոդ Բուլարի տեղակալ՝ հավասարության, խտրականության դեմ պայքարի և ԼԳԲՏ համայնքի հարցերով։ Բացի այդ, ընտրվել է Լե Մանանի քաղաքային կոմունալ խորհրդի կազմում[fr]։ 2017 թվականին նա միացավ «Առաջ, Հանրապետություն» կուսակցության, Սարտայի դեպարտամենտի մասնաճյուղին, նախագահական քարոզարշավի ընթացքում ստանձնելով Էմանուել Մակրոնի թիմի համար` տղամարդկանց և կանանց միջև հավասարության հարցերը լուսաբանելու պատասխանատվությունը[9]։

2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպպի Կառավարությունում նա նշանակվեց կանանց և տղամարդկանց հավասարության հարցերով պետքարտուղար[10]։

2017 թվականի հունիսի 21-ին նա պահպանեց այդ պաշտոնը Ֆիլիպպի երկրորդ կառավարության կազմավորման ժամանակ։

2017 թվականի սեպտեմբերի 12-ին BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարեց բոլոր կանանց համար անկախ նրանց կարգավիճակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները հասանելի դարձնելու, լեսբիների և միայնակ կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու նախագահ Մակրոնի մտադրության մասին[11]

2017 թվականի նոյեմբերի 12-ին, BFM հեռուստաընկերության պահանջով, մեկնաբանելով 11-ամյա աղջկան բռնաբարած տղամարդուն դատարանում արդարացնելու դեպքը, հայտարարել էր Ֆրանսիայում 13-15 տարեկանների համար անհերքելի համաձայնության կանխավարկածի նախաշեմ սահմանելու անհրաժեշտության մասին[12]։

2019 թվականի փետրվարի 21-ին Valeurs actuelles-ին տված հարցազրույցում Մառլենն ասել է, որ գոյություն ունի «գաղափարական մերձեցում» Ցույցեր բոլորի համար շարժման և իսլամիստ ահաբեկիչների միջև[13] (La Manif pour tous, ավանդական ընտանիքը պահպանելու համար Ֆրանսիայում ձևավորված շարժումը գործում էր «ամուսնություն բոլորի համար» կարգախոսի ներքո, որի շրջանակներում իրականացվել էր նույնասեռ ամուսնությունների օրինականացումը)։ 2019 թվականի օգոստոսի 12-ին Շյապպան և Երեխաների պաշտպանության գծով պետական քարտուղար Ադրիան Տակեն ամերիկյան բանտում Ջեֆրի Էպշտեյնի մահվան հետ կապված հայտարարեցին Ֆրանսիայում նրա հնարավոր սեռական հանցագործությունների հետաքննության սկիզբը, որտեղ միլիարդատերը պարբերաբար բնակվում էր և ուներ իրեն պատկանող անշարժ գույք[14]։

Աշխատություններ խմբագրել

  • Ես սիրում եմ իմ ընտանիքը / J’aime ma famille, illustrations de Pacco (Robert Laffont et Marabout, 2010)
  • Համարձակվեք սիրել գիրուկներին / Osez l’amour des rondes (La Musardine, 2010)
  • Աշխատող մայր, ղեկավարություն / Maman travaille, le guide (First, 2011)
  • Ես վերադառնում եմ երեխայի հետ աշխատելու / Je reprends le travail après bébé (Tournez la page, 2012)
  • Մայրության աննորմալ բառարան / Le Dictionnaire déjanté de la maternité (Michalon, 2013)
  • Գովք մանչուկ-թագավորին / Éloge de l’enfant roi (Bourin, 2013)
  • 200 խորհուրդ աշխատանքային մայրիկին / Les 200 Astuces de Maman travaille (Leducs, 2013)
  • Հղիության ուղեցույց աշխատող մայրիկի համար / Le Guide de grossesse de Maman travaille (Leducs, 2014)
  • Ոչ ավելի, քան 4 ժամ քուն (վեպ) / Pas plus de 4 heures de sommeil (roman ; Stock, 2014)
  • Ես կդադարեմ սպառել ինքս ինձ (Սեդրիկ Բրյուգեի հետ) / Avec Cédric Bruguière, J’arrête de m’épuiser (Eyrolles, 2015)
  • Անզուսպ Մարիաննան / Marianne est déchaînée (Stock, 2016)
  • Lettres à mon utérus (La Musardine, 2016)։ Direction de l’ouvrage collectif
  • Կին-թեկնածուների մասին / Femmes de candidats (Bourin, 2017)
  • Որտե՞ղ են բռնաբարողները։ Բռնարարության մշակույթի ակնարկներ / Où sont les violeurs ? Essai sur la culture du viol (L’Aube, 2017)
  • Les Lendemains avaient un goût de miel (Charleston, 2017)
  • La Culture du viol - poche (L'Aube, 2018)
  • Le Deuxième sexe de la démocratie (L'Aube, 2018)
  • Si souvent éloignée de vous։ lettres à mes filles (Stock, 2018)
  • Une et indivisible. L'urgence de défendre la République (l'Aube, 2019)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Challenges, Challenge (ֆր.) — 1982. — ISSN 0751-4417
  4. Le Parisien, Le Parisien libéré, Le Parisien (ֆր.)LVMH, 1944. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
  5. Le Progrès, Le Progrès.fr (ֆր.)RF: 1859. — ISSN 2102-6807
  6. http://www.parismatch.com/Actu/Politique/Marlene-Schiappa-et-Cedric-Bruguiere-l-amour-en-toute-egalite-1475834
  7. https://madame.lefigaro.fr/celebrites/actu-people/toujours-mariee-marlene-schiappa-officialise-son-coup-de-foudre-pour-un-homme-rencontre-a-new-york-20230302
  8. «Qui est Marlène Schiappa, la secrétaire d'État chargée de l'égalité entre les femmes et les hommes ?» (ֆրանսերեն). Europe 1. 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  9. «Marlène Schiappa nommée secrétaire d'Etat en charge de l'égalité hommes-femmes» (ֆրանսերեն). Le Petit courrier - L’Echo. 2017 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  10. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  11. Agnès Leclair (2017 թ․ սեպտեմբերի 12). «La PMA pour toutes annoncée pour 2018» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. Céline Penicaud (2017 թ․ նոյեմբերի 12). «L'âge du consentement sexuel sera établi "a priori entre 13 et 15 ans" annonce Marlène Schiappa» (ֆրանսերեն). BFM TV. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Marlène Schiappa voit une "convergence idéologique" entre la Manif pour tous et les "terroristes islamistes"» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. 2019 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  14. Gaël Vaillant (2019 թ․ օգոստոսի 12). «Affaire Epstein : les 3 éléments qui relient le dossier à la France» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլեն Շյապպա» հոդվածին։