Շմուել Լևի

բուլղարացի և իսրայելցի նկարիչ, գրաֆիկ

Շմուել Լևի (եբրայերեն՝ שמואל לוי/ Shmuel Levi / Shmuel Ophel Levy[1] / Smuel Levi Ofel, մարտի 14, 1884(1884-03-14), Սոֆիա, Բուլղարիա - հուլիս 1966, Իսրայել), բուլղարացի և իսրայելցի նկարիչ, գրաֆիկ, ծնվել և ստացել է նախնական գեղարվեստական կրթություն Բուլղարիայում։ Նկարչության մեջ նա անշեղորեն հետևել էր օրիենտալիստական թեմաներին, իր նկարների համար ընտրել է հրեական մշակույթի հետ կապված սյուժեներ:

Շմուել Լևի
Ծնվել էմարտի 14, 1884(1884-03-14)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Վախճանվել էհուլիս 1966 (82 տարեկան)
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն Բուլղարիա և  Իսրայել
ԿրթությունԲեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 Samuel Levy Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շմուել Լևին ծնվել է 1884 թվականի մարտի 14-ին Բուլղարիայի Սոֆիայում ուղղափառ հրեայի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Սոֆիայի Արվեստի ազգային ակադեմիա (հաստատությունը հիմնադրվել է դրանից քիչ առաջ և գոյություն է ունեցել նկարչության պետական ​​դպրոցի տեսքով)։

1906 թվականին Բեցալելի ակադեմիայի հիմնադրմամբ Լևին Բորիս Շացի հրավերով տեղափոխվել է Պաղեստին (Իսրայել): Նա համարվում է Բեցալելի ակադեմիայի առաջին խմբաքանակի տասը ուսանողներից մեկը[2]:

 
Բեթսալելի արվեստի ակադեմիայի շենքերը Երուսաղեմում, 1909; (այժմ նկարչի տունը Բեթսալելի փողոցում: Լուսանկարում ձախ կողմում, սպիտակ շորով՝ Բորիս Շաց

Շուտով (1912 թվական) նրա ցուցահանդեսը հաջողությամբ անցկացվել է Ռուսաստանում, բացի լավ մամուլից՝ ցուցահանդեսը բերել է նաև ֆինանսական հաջողություն: Ստացված հասույթով երիտասարդ նկարչին հաջողվել է ուղևորություն կատարել Ֆրանսիա։ 1913 թվականին Փարիզում նա կատարելագործվել է Ժուլիանի ակադեմիայում։ Փարիզում մասնակցել է ֆրանսիական օրիենտալիստների ասոցիացիայի ցուցահանդեսին։ Եվրոպայում Լևիի վրա որոշակի ազդեցություն են ունեցել և՛ ֆովիստները, և՛ էքսպրեսիոնիստները[3]:

Վերադառնալով Իսրայելի երկիր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Լևին ակտիվորեն ելույթ է ունեցել տեղի գեղարվեստական բեմում։ 1920 թվականին Լևին դարձել է հրեա նկարիչների ասոցիացիայի համահիմնադիր և նրա առաջին կոմիտեի նախագահ։ 1927 թվականի ապրիլին Թել Ավիվում՝ Ջոզեփhոզեֆ Էլիյահու Շելուշի տանը, բացվել է նրա ցուցահանդեսը[4]: 1931-ում Լևին կազմակերպեց իր ցուցահանդեսը Ֆրանսիայում գտնվող Galerie Sélection-ում: 1960 թվականին Թել Ավիվի թանգարանում և Երուսաղեմի Նկարիչների տանը տեղի ունեցավ Շմուել Լևիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։

Նկարչի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Musée du Luxembourg, Փարիզ:

Ցուցահանդեսներ

խմբագրել
 
1924 թվականի պաստառ, որը հայտարարում է «հրեա նկարիչների ասոցիացիայի» երրորդ ամենամյա ցուցահանդեսի բացումը Դավթի Աշտարակում, որի նախագահն էր Շմուել Լևին։
  • 1912․ Ցուցահանդես Ռուսական կայսրությունում
  • 1914․ Ֆրանսիացի օրիենտալիստների ասոցիացիայի ցուցահանդեսը Փարիզում
  • 1921․ Հրեական նկարիչների միության առաջին ամենամյա միջազգային ցուցահանդեսը Դավթի Աշտարակում
  • 1927․ Ցուցահանդես Yosef Eliyahu Chelouche տանը, Թել Ավիվ
  • 1931․ Ցուցահանդես Ֆրանսիայի Galerie Sélection-ում
  • 1960․ Աշխատանքների հետահայաց ցուցահանդես Թել Ավիվի թանգարանում և Երուսաղեմի Նկարիչների տանը:

Նկարներ ցանցում

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Shmuel Levi: Retrospective Exhibition, the Tel-Aviv Museum, September 1960. — 1960. — 12 p.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Шмуэль Леви добавил псевдоним «Офел» (тьма) к своему имнени около 1950 года «потому что наша жизнь не всегда сияет». Написание варьируется: «Ophel» / «Ophel-Levy» / «Ophela» / «Ofel» ./ «Smuel Levi Ofel (1884-1966)». Presler Private Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  2. Подтверждение об эмиграции из Болгарии в Палестину в 1906 на странице художника в «Информационном центре искусств Израиля»: Information Center for Israeli Art — The Israel Museum, Jerusalem. Արխիվացված է Մայիս 18, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  3. О влиянии фовизма на творчество Ш. Леви : «מכירה מס' 140 - אמנות ישראלית ובינלאומית - חלק א - 29/... (Аукцион искусства Израиля)». «Tiroche.Co.Il». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.(եբրայերեն)
  4. ВИДЕО, 1 мин. Два дома-близнеца, спроектированных и построенных в Тель-Авиве в 1913—1914 Արխիվացված է Հոկտեմբեր 21, 2016 Wayback Machine-ի միջոցով: Йосифом Шелу́шем(անգլ.) как подрядчиком.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շմուել Լևի» հոդվածին։