Շիրյաևի փողոց (Յալթա)
Շիրյաևի փողոց (ռուս.՝ Улица Ширяева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային բժիշկ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Նիկոլայ Ալեքսեևիչ Շիրյաևի պատվին[2]։ Սկիզբ է առնում Կույբիշևի փողոցից և ավարտվում Մակարենկոյի փողոցի հետ հատումով։ Յալթայի ամենակարճ փողոցն է. երկարությունը ընդամենը 70 մետր է[3]։
Շիրյաևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 70 մետր |
Փոստային ինդեքս | 298612 |
Նկարագրություն
խմբագրելՅալթա քաղաքի Շիրյաևի փողոցը գտնվում է նախկին Դերեկոյ գյուղի տեղում։ Այդ գյուղը, որը 1945 թվականին վերանվանվել էր Ուշչելնոյե, 1960-ական թվականներին մտել է Յալթայի կազմի մեջ[3]։ Շիրյաևի փողոցը սկսվում է Կույբիշևի փողոցից և ավարտվում Մակարենկոյի փողոցի հետ հատումով։ Յալթայի ամենակարճ փողոցն է. երկարությունն ընդամենը 70 մետր է։ Փողոցում կա համարակալված 6 շինություն՝ թիվ 1, 1Ա, 3, 5, 7, 9։
Շիրյաևի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։
Փողոցն անվանվել է խորհրդային բժիշկ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ղրիմի հարավային ափին առողջապահության կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեևիչ Շիրյաևի պատվին։ Այդ մասին վկայում է թիվ 5 շենքի պատին փակցված հուշատախտակը։ Այդ տանը 1924-1940 թվականներին բնակվել է բժիշկը։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը Ն. Շիրյաևն ապրել է Լիտվայում, այնուհետև 1919 թվականին ընտանիքով տեղափոխվել է Յալթա։ 1920-1933 թվականներին նա եղել է Յալթայի գլխավոր սանիտարական բժիշկը, այստեղ էլ մահացել է 1940 թվականին[2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 «Ялтинский календарь. 13 марта».
- ↑ 3,0 3,1 3,2 «Самая короткая улица Ялты (улица Ширяева)».
- ↑ «Доктор Ширяева». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.