Շիմոյո
Շիմոյո (պորտ.՝ Chimoio), քաղաք Մոզամբիկի արևմուտքում, հանդիսանում է Մանիկա նահանգի վարչական կենտրոն։
Քաղաք | ||
---|---|---|
Շիմոյո | ||
Երկիր | Մոզամբիկ | |
Հիմնադրված է | 1969 թ. | |
Մակերես | 174 կմ² | |
ԲԾՄ | 664±1 մետր | |
Բնակչություն | 238 976 մարդ (2007) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՇիմոյո քաղաքը գտնվում է Մոզամբիկի արևմտյան մասում՝ այսպես կոչված Բեյրայի միջնամասում։ Շիմոյոն երկրի 5-րդ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծի վրա, որը կապում է Բեյրա նավահանգիստը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի հետ։ Շիմոյոյից ոչ հեռու ՝ Զիմբաբվեի հետ սահմանին, գտնվում է Մոզամբիկի ամենաբարձր սարը ՝ Բինգան (ծովի մակարդակից 2,436 մ)։ Քաղաքը շրջապատված է արևադարձային անտառներով, որտեղ բնակվում են կապիկներ, անտիլոպներ և այլ վայրի կենդանիներ։
Պատմություն
խմբագրելՆախկինում քաղաքը գտնվում էր Մոնոմոտափա կայսրության տարածքում և կոչվում էր Մանդինգո։ 1916 թվականինին այն պորտուգալացու կողմից վերանվանվեց Վիլա Փերի (անվանվեց Մոզամբիկի այն ժամանակվա նահանգապետի անունով)։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1969 թվականից։ 1975 թվականին Մոզամբիկին անկախություն շնորհելուց հետո այն վերանվանվել է Շիմոյո։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով կազմում է 238 976 մարդ։
Տարեթիվ | Բնակչություն[1] |
---|---|
1980 | 74 372 |
1997 | 177 608 |
2007 | 238 976 |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Մոզամբիկ։ խոշորագույն քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակչության վիճակագրությունը». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոյո» հոդվածին։ |