Շիկու Բուարկի (պորտ.՝ Chico Buarque, իսկական անուն՝ Francisco Buarque de Hollanda, հունիսի 19, 1944(1944-06-19)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի կոմպոզիտոր, երգիչ, դերասան, բանաստեղծ և արձակագիր, ժամանակակից Բրազիլիայի մշակութային կյանքի խոշորագույն գործիչ։

Շիկու Բուարկի
պորտ.՝ Chico Buarque
Ծննդյան անունպորտ.՝ Francisco Buarque de Hollanda
Ծնվել էհունիսի 19, 1944(1944-06-19)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, ջազ երաժիշտ, կիթառահար, վիպասան, դերասան և ստուդիական երաժիշտ
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունFaculty of Architecture and Urbanism of the University of São Paulo?
Ժանրերmúsica popular brasileira?[5], բոսա նովա, samba?[6] և choro?
Ուշագրավ աշխատանքներRoda Viva?
Պարգևներ
ԱմուսինMarieta Severo?
ԶավակներSílvia Buarque? և Helena Buarque?
Изображение автографа
Կայքchicobuarque.com.br
 Chico Buarque Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություններ

խմբագրել

Հայտնի բրազիլացի պատմաբանի որդին է։ Սան Պաուլոյի համալսարանում սովորել է ճարտարապետություն, սակայն հինգերորդ կուրսից դուրս է եկել, հրապուրվելով երաժշտությամբ և երազելով երգել, ինչպես Ժուան Ժիլբերտուն, երգեր գրել ինչպես Տոմ Ժոբիմը, իսկ բանաստեղծությունները՝ ինչպես Վինիսիուշ դե Մորաիշը։ 1965 թվականին ձայնագրում է իր առաջին սինգլը։ 1960-ական թվականների վերջին դառնում է «Բրազիլական ազգային երաժշտություն» (MPB) շարժման նախաձեռնողներից մեկը։

1960-ական թվականների կեսերից հանդես է եկել նաև որպես դրամատուրգ, 1970-ականներին սկսեց գրել արձակ ոճի ստեղծագործություններ։ Նրա Բուդապեշտ (2003) վեպը արժանացել է Բրազիլիայի խոշորագույն Ժաբուտի մրցանակին։

Հալածվել է ռազմական ռեժիմով, եղել է բանտում, կարճ ժամանակով մնացել Իտալիայում։ Մշտապես ենթարկվել է բախման գրաքննության հետ, հանդես է եկել կեղծանուններով։

Որպես երաժիշտ և դերասան նկարահանվել է կինոյում, այդ թվում մասնակցել է Կառլոս Սաուրայի Ֆադու ֆիլմի նկարահանումներին (2007):

Ճանաչում

խմբագրել

Շիկու Բուարկիի բանաստեղծությունները և արձակները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Նրա գրած սցենարներով ֆիլմերը, այդ թվում նաև նրա վեպերի էկրանավորումները արժանացել են մրցանակների։ Նրա երգերը կատարում են երգիչներ ամբողջ աշխարհով մեկ (Ֆրանսիայում դրանք երգում են Կլոդ Նուգարոն, Դալիդան և ուրիշները)։

Ստեղծագործություններ

խմբագրել

Սկավառակագրություն

խմբագրել
  • A Banda
  • A Flor da Terra/O que Será
  • Apesar de Você
  • As Vitrines
  • Brejo da Cruz
  • Bye Bye, Brasil
  • Carolina
  • Construção/ Deus Lhe Pague
  • Cotidiano
  • Feijoada Completa
  • Funeral de um Lavrador
  • Futuros Amantes
  • Homenagem Ao Malandro
  • Meu Caro Amigo
  • Morena de Angola
  • Mulheres de Atenas
  • Noite dos Mascarados
  • Olhos nos Olhos
  • Paratodos
  • Quem Te Viu, Quem Te Vê
  • Roda Viva
  • Sonho de um Carnaval
  • Terezinha
  • Vai Levando
  • Vai Passar
  • 1966: A Banda (բանաստեղծություններ և երգեր)
  • 1974: Fazenda Modelo
  • 1979: Chapéuzinho Amarelo (բանաստեղծությունների գիրք երեխաների համար)
  • 1981: À Bordo do Rui Barbosa
  • 1991: Estorvo
  • 1995: Benjamin
  • 2003: Budapeste (рус.пер. 2009)

Պիեսներ

խմբագրել
  • 1965: Morte e Vida Severina
  • 1967—1968: Roda Viva
  • 1973: Calabar
  • 1975: Gota d'água
  • 1978: Ópera do Malandro
  • 1983: O grande circo místico (ըստ Ժորժի դե Լիմի պոեմի)
  • 2003: Cambaio

Ֆիլմեր

խմբագրել
  • 1972: Quando o carnaval chegar (սցենարիստ)
  • 1983: Para viver um grande amor (սցենարիստ)
  • 1985: Ópera do Malandro (պիեսի էրկանավորում, ռեսժիսոր՝ Ռույ Գերրա)
  • 2000: Estorvo (ըստ նույնանուն վեպի)
  • 2003: Benjamin (ըստ նույնանուն վեպի)
  • 2009: Budapeste (ըստ նույնանուն վեպի)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկու Բուարկի» հոդվածին։