Նատալյա Գոլովանովա
Նատալյա Եվգենևնա Գոլովանովա (ռուս.՝ Наталия Евгеньевна Голованова, Կոտովշչիկովա, ապրիլի 5, 1942[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր-մուլտիպլիկատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Նատալյա Գոլովանովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 5, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր՝ | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ |
IMDb։ | ID 0326646 |
Կենձսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թվականի ապրիլի 5-ին Սվերդլովսկում։
1968 թվականին ավարտել է ՎԳԻԿ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1967-2002 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ սկզբում լինելով ռեժիսորի օգնական («Կապույտ թռչուն», «Պարուհին նավի վրա»)։ Աշխատել է նաև «Տաջիկֆիլմ» և «Կինոստուդիա «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիաներում։ Համագործակցել է նկարիչներ Մաքս Ժերեբչևսկու, Վ. Զույկովի և այլոց հետ։ Մշակել է այսպես կոչված «վիտրաժային վերադրման» տեխնիկան (լուսավորության, նկարահանման և վերադրվածքների պատրաստման հատուկ եղանակ), կիրառել է դետալիզացված ֆոնի փոխարինում շարժվող ցելյուլոիդային վերադրոշմներով։
1990-1996 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչության նախագահ։ «Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հիմնադիրն է։
Գրել է գեղարվեստական արձակ և հրապարակախոսություն։
Մատենագրություն
խմբագրել- «Վանեչկա» վիպակ
- «Նաստասյա» վիպակ
- պատմվածքներ
Մրցանակներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (2011 թվականի դեկտեմբերի 2)՝ ռուսական անիմացիայի բնագավառում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[2],
- Խիխոնում մանկական և պատանեկան կինոյի XIV ՄԿՓ-ում (Իսպանիա), 1976 թվականին «Աղվեսը և արջը» մուլտֆիլմի համար։
Ֆիլմագրություն
խմբագրել- Ռեժիսոր
- 1975 – «Աղվեսն ու արջը»
- 1977 – «Жихарка»
- 1978 – «Պոյգան և աղվեսը»
- 1979 – «Огневушка-поскакушка»
- 1980 – «Աղջիկն ու արջը»
- 1981 – «Կենդանիների ձմեռանոցը»
- 1982 – «Եսասեր հսկան»
- 1984 – «Շիլայով կճուճիկ»
- 1985 – «Տեր և տիկին Քացախները»
- 1986 – «Мальчик как мальчик»
- 1988 – «Կատուն և ծաղրածուն»
- 1990 – «Ուրախ կարուսել» № 20: Գառնուկ
- 1990 – «Զինվորը և սատանան»
- 1991 – «Իվանուշկո»
- 1994 – «Գետնաելակը ձյան տակ»
- 1995 – «Երեք խուրձ ծղոտ»
- 2002 – «Հսկայի դուստրը»
- Սցենարիստ
- 1979 – «Огневушка-поскакушка»
- 1994 – «Գետնաելակը ձյան տակ»
- 1995 – «Երեք խուրձ ծղոտ»
- 2002 – «Հսկայի դուստրը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Приказ Министерства культуры Российской Федерации от 2 декабря 2011 года
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 195-196.
Արտաքին հղումներ
խմբագրել- Наталия Голованова (անգլ.) Internet Movie Database կայքում
- Наталия Голованова на Аниматор.ру
- Наталия Голованова — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)