Շերտագլուխ եղեգնաթռչնակ

Շերտագլուխ եղեգնաթռչնակ
Շերտագլուխ եղեգնաթռչնակ
Շերտագլուխ եղեգնաթռչնակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Acrocephalidae
Ցեղ Եղեգնաթռչնակներ (Acrocephalus)
Տեսակ Շերտագլուխ եղեգնաթռչնակ (A. schoenobaenus)
Միջազգային անվանում
Acrocephalus schoenobaenus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Շերտագլուխ եղեգնաթռչնակ, (լատ.՝ Acrocephalus schoenobaenus), շահրիկների ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսքԽմբագրել

Մարմնի երկարությունը՝ 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 11-15 գ։ Փետրածածկը խայտավոր է, պոչը՝ կարճ։ Հասունի հոնքը աղոտ սպիտակ է, գագաթի կողմնային շերտերը և ակնաշերտը՝ սև։ Վերևից մոխրադարչնագույն է՝ մուգ խայտերով, գոտկատեղը՝ շիկակարմիր-դարչնագույն։ Երիտասարդի կրծքի վրա կա մանր պտերից կազմված լայնակի շերտ։ Երգում է՝ թփի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում։ Բնակվում է ճահճուտներում, բոշխային մարգագետիններում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է անողնաշարավորներով։

ԲազմացումԽմբագրել

Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակից։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի վերջ հունիսին, որին զուգահեռ հայտնվում են ձվադրմանը պատրաստ կամ 1-3 ձվերի առկայությամբ բներ։

ԲնադրումԽմբագրել

Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 8 սմ)՝ խոտաբույսերից՝ հյուսված թփուտներին կամ բարձր խոտաբույսերին։ Դնում է 18 մմ տրամագծով, ձիթապտղագույն-դարչնագույն՝ մուգ կանաչ պտերով 5-6 ձու։ Բնում կերակրվող ձագերը գրանցված են հունիսի վերջին, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսին, թռիչքին ոչ հմուտ տիրապետողները (ծնողների հետ)' մինչև հուլիսի վերջը։

ԿենսակերպԽմբագրել

Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Երիտասարդ թռչունների թիվը կտրուկ աճում է օգոստոս-սեպտեմբերին։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 1-ին կեսերը։ Կենսակերպի այլ առանձնահատկություններին վերաբերող տվյալները բացակայում են։

ՊատկերասրահԽմբագրել