Շերոն Օսբորն
Շերոն Ռեյչել Օսբորն (անգլ.՝ Sharon Rachel Osbourne, աղջկական ազգանունը՝ Շերոն Ռեյչել Արդեն (անգլ.՝ Sharon Rachel Arden), ի ծնե՝ Լեվի (անգլ.՝ Levy), հոկտեմբերի 9, 1952[1], Բրիքսթոն, Մեծ Լոնդոն)[3], բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր։
Շերոն Օսբորն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1952[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Բրիքսթոն, Մեծ Լոնդոն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, երաժիշտ, ինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի, գործ տվող արվեստի ասպարեզում, երգչուհի, կինոդերասանուհի և երաժշտական մենեջեր |
Ամուսին | Օզզի Օսբորն |
Ծնողներ | հայր՝ Don Arden?, մայր՝ Hope Shaw?[2] |
Երեխաներ | Kelly Osbourne?, Ջեք Օսբորն և Aimee Osbourne? |
Կայք | sharonosbourne.com |
![]() |
Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի կինը։
Հայտնիություն ձեռք է բերել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր Օզզի Օսբորնի տնային կյանքի և նրա ընտանիքի մասին։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Շերոն Օսբորնը (ի ծնե Լեվի) ծնվել է Բրիկսթոնում, Դևոն[3] երաժշտական պրոդյուսեր Դոն Արդենի (իսկական անունը՝ Հարրի Լեվի, 1926—2007)՝ հրեական ծագումով[4][5][6], և նրա կնոջ՝ իռլանդացի կաթոլիկ Հոուպ Շոուի՝ նախկին բալետի պարուհու ընտանիքում[7]։ Նրա հայրական կողմի տատիկը և պապիկը՝ Լազարուս Լեվին և Սառա Բլեքը արտագաղթել են Մեծ Բրիտանիա Ռուսաստանից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[8][9]։
ԿարիերաԽմբագրել
Օսբորնների ընտանիքԽմբագրել
Շերոնը հայտնի է դարձել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր ընտանիքի կյանքի և նրանց տան մասին։ Շոուի ցուցադրումը սկսվել է 2002 թվականի մարտին։ Շոուի վերջին էպիզոդը ցուցադրվել է ԱՄՆ-ում 2005 թվականի մարտի 21-ին։ Շոուն ունեցել է բարձր վարկանիշ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում[10]։
Շերոն Օսբորնի շոունԽմբագրել
2003 թվականին Շերոնը ստեղծել է սեփական «Շերոն Օսբորնի շոուն» հաղորդումը, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներով, ինչպես նաև բրիտանական «Sky One» հեռուստաալիքով։ Միայն թե շոուի վարկանիշը բարձր չի եղել[11], և Օսբորնը քննադատության է արժանացել, քանի որ չի կարողացել կատարել հիմնական հանձնարարությունները, որոնք պետք էին շոուին։ Շոուն փակվել է 2004 թվականի սկզբին մեկ սեզոնի ցուցադրումից հետո[12]։
ԻնքնակենսագրություններԽմբագրել
2005 թվականին Օսբորնը հրապարակել է ինքնակենսագրական գիրք, որի համահեղինակն է դարձել Պենելոպա Դենինգը։ Գիրքը կոչվել է «Էքստրիմ, կամ Իմ ինքնակենսագրությունը», և նրանում պատմվում էր նրա մանկության դժվարությունների, թռիչքների և անկումների, անձնական կյանքի մասին։ Գիրքը դարձել է համաշխարհային բեստսելեր, և 15 շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 621 000 օրինակ։
Անձնական կյանքԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
Շերոնը իր ապագա ամուսնուն Օզզիին հանդիպել է 18 տարեկանում, ով աշխատում էր նրա հոր Դոն Արդենի մոտ, ով այդ ժամանակ եղել է «Black Sabbath» խմբի մենեջերը։ Երբ Օզզին 1979 թվականին հեռացվել է խմբից, Շերոնը սկսել է հանդիպել նրա հետ և նրա երաժշտական կարիերան վերցրել է իր ձեռքերում[13]։ Երեք տարի անց՝ 1982 թվականի հուլիսի 4-ին Օզզին և Շերոնը ամուսնացել են Մաուիում, Հավայի։
Զույգը ունի երեք երեխա՝ Էմի (ծնվել է՝ 1983), Քելլի (ծնվել է՝ 1984) և Ջեքը (ծնվել է՝ 1985):
ԱռողջությունԽմբագրել
1999 թվականին Շերոնը կատարել է ստամոքսի շրջանցման վիրահատություն, որի արդյունքում նա 104 կիլոգրամից նիհարել է մինչև 47 կիլոգրամ[14]։
2002 թվականի հուլիսին Օսբորնի մոտ ախտորոշել են հաստ աղիքի քաղցկեղ[15]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ուռուցքը տարածվել է նրա ավշահանգույցի վրա և մեծ վնաս է իրենից ներկայացնում, ինչպես նախապես ենթադրվում էր[16]։ Միայն թե նա պնդել է, որպեսզի «Օսբորնների ընտանիքը» շոուի նկարահանումները շարունակվեն։ Նրան հաջողվեց հաղթահարել քաղցկեղը, չնայած նրան, որ նրա ապրելու հավանականությունը եղել է 40%։
Շուտով Օզզի Օսբորնը խոստովանել է, որ Շերոնի առողջության պատճառով նրանց որդին՝ Ջեքը փորձել է ինքնասպան լինել[17]։
2012 թվականի նոյեմբերին Շերոն Օսբորնը կատարել է կրծքի հեռացման վիրահատություն (բժիշկները հեռացրել են երկու կրծքերը)՝ քաղցկեղով տառապելու մեծ վտանգի պատճառով[18]։
Մրցանակաբաշխություններ և անվանակարգերԽմբագրել
Թվական | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Հեռուստաշոու/ծրագիր | Արդյունք |
---|---|---|---|---|
2002 | Էմմի | Հաջողված ոչ գեղարվեստական ռեալիթի ծրագիր | Օսբորնների ընտանիքը | Հաղթանակ |
2003 | Էմմի | Հաջողված ոչ գեղարվեստական ալտե ծրագիր | Օսբորնների ընտանիքը | Առաջադրված |
2005 | National Television Awards | Առավել տարածված TV-փորձագետ | Х ֆակտոր | Հաղթանակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ 3,0 3,1 «Sharon Osbourne»։ The Biography Channel։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-08-18
- ↑ «Sharon Osbourne Bans Brother From Father's Grave»։ jewishbreakingnews.blogspot.com։ Արխիվացված օրիգինալից 2008-05-11-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2007
- ↑ «Don Arden»։ The Guardian։ 2007-07-25։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-08-18
- ↑ Sharon Osbourne slams 'weak' brother David
- ↑ Brockes Emma (9 декабря 2006)։ , 1966412, 00.html «Out of the darkness»։ The Guardian (London)։ Վերցված է օգոստոսի 13, 2007
- ↑ Sharon Osbourne «Sharon Osbourne Extreme: My Autobiography»: «My father's family were Russian Jews who had arrived in Manchester around the time of the First World War».
- ↑ Некролог Дона Ардена в Daily Mail
- ↑ «Ozzy returns for second series»։ BBC News։ 29 мая 2002։ Վերցված է օգոստոսի 16, 2007
- ↑ 26334, 627474, 00.html «'Sharon Osbourne Show' Faces the Ax»։ people.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է հունիսի 17, 2007
- ↑ «British humour ended Osbourne's show»։ digitalspy.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2007
- ↑ Д. Бочаров. Волшебник из страны Oz // Культура : Газета. —М., 2013. — № 43. — С. 10.
- ↑ , 20060887, 00.html Goodbye to the Band(չաշխատող հղում)
- ↑ «Sharon Osbourne has cancer surgery»։ BBC News։ 3 июля 2002։ Վերցված է փետրվարի 20, 2007
- ↑ «New cancer fear for Osbourne»։ BBC News։ 19 июля 2002։ Վերցված է փետրվարի 20, 2007
- ↑ «Sharon Osbourne 'left Ozzy'»։ BBC News։ 11 сентября 2003։ Վերցված է օգոստոսի 15, 2007
- ↑ Шэрон Осборн перенесла операцию
- ↑ «Awards for Sharon Osbourne»։ IMDb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-08-18