Շեննոն (երգչուհի)

երգչուհի

Շեննոն Արրոն Ուիլյամ Լիս(կորեերեն՝ 샤넌 아름 윌리엄스,անգլ.՝ Shannon Arrum Williams Lees, մայիսի 26, 1998(1998-05-26), Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), առավել հայտնի է որպես Շեննոն կամ Շաննոն (անգլ.՝ Shannon, կորեերեն՝ 샤넌)՝ բրիտանա-հարավկորեացի երգչուհի, ով ապրում է Հարավային Կորեայում։ Այժմ նա պայմանագիր ունի կնքած DAP Sound լեյբլի հետ, որը պատկանում է MBK Entertainment գործակալությանը։

Շեննոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունShannon,샤넌
Ի ծնե անունՇեննոն Ուիլյամս Լիս
Նաև հայտնի է որպեսՇեննոն Պիկս
Ծնվել էմայիսի 26, 1998(1998-05-26) (25 տարեկան)
Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՔեյ փոփ, դանս փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2011-մինչ այժմ
ԼեյբլMBK Entertainment,DAP Sound (MBK Entertainment-ի լեյբլ) (2014 – մինչ այժմ)
ԿրթությունՍիլվիա Յանգի թատրոն դպրոց
 Shannon (South Korean vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շեննոն Արրոն Ուիլյամ Լիսը ծնվել է 1998 թվականի մայիսի 26-ին։ Շեննոնի հայրը՝ Քրիս Ուիլյամս Լիսը ուելսցի է։ Նրա մայրը Ջունգմի Կիմը՝ կորեուհի։ Կորեերենով անունը կարդացվում է, ինչպես Արըմ՝ ( կորեերեն՝ 아름):

Շաննոնը նաև հայտնի է Շեննոն Պիկս կեղծանվամբ, որով նա բեմ է դուրս եկել կորեական Star Kingruen հեռուստաշոուում, որը թողարկում է SBS ալիքը։ Իր խոսքերով նա ի սկզբանե ցանկացել էր, որպես կեղծանուն օգտագործել Շեննոն Պիկսը Շեննոն Ուիլյամսի փոխարեն։

7 տարեկանում բրիտանական Sylvia Young Theatre Schoolruen-ում ուսում առնելով Շեննոնը երաժշտական «Մերժվածները» ներկայացման մեջ ստացավ Կոզետտայի դերը։

Կարիերա խմբագրել

Մինչ առաջնելույթ խմբագրել

2010 թվականին Շեննոնը մեկնել է Հարավային Կորեա, որտեղ մասնակցել է SBS Star Kingruen շոուին։ Շոուում նա ցուցադրեց իր ունակությունները, որպես երգչուհի, որից հետո նա ուշադրության արժանացավ միայն 2011 թվականին։

Շեննոնը 2011 թվականին Core Contents Media-յի հետ կնքեց նախնական պայմանագիր և կարողացավ հասնել այն բանին, որ պայմանագիր կնքեց այդ նույն լեյբլի հետ։

Դեբյուտից առաջ՝ 2012 թվականին Շեննոնը Արըմի՝ T-ara խմբի նախկին մասնակցի և Գունջիի՝ Gavy NJruen-ի մասնակցի հետ թողարկեց Day and Night ալբոմը։

2013 թվականին Շեննոնը F-ve Dollsruen խումբ հրավիրվեց։ Սակայն 2013 թվականի հուլիսին մինչև Շեննոնը առաջելույթ կկատարեր F-ve Dollsruen խմբի հետ, հրավերը չեղարկվեց։ Պատճառը նրանում էր, որ նա ցանկանում էր իր սիրելի երգչուհի ԲոԱ-ի նման լիներ։

Core Contents media-ն հայտարարեց, որ մշակել են Շեննոնի դեբյուտը, որպես սոլո արտիստ, ով պետք է մասնագիտացվեր 1-2 տարի ուսման ընթացքում։

2013 թվականի նոյեմբերի 23-ին Շեննոնը հանդես եկավ IU-ի դերում JTBC «Hidden Singer 2» շոույի էպիզոդներից մեկում և նրան հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ։

2014: Daybreak Rain-ի հետ դեբյուտ խմբագրել

2014 թվականի հունվարի 18-ին նա հանդես եկավ IU Good Day և Բեյոնսեյի Listen սինգլներով JTBCruen ալիքի «Hidden Singer 2» շոույի King of King ռաունդում, սակայն նրան չհաջողվեց անցնել եզրափակիչ փուլ։

2014 թվականի հունվարի 29-ին նա SPEED խմբի մասնակից Ջոնկուկի հետ միասին թողարկեց Remember You նոր սինգլը։

2014 թվականի փետրվարի 12-ին SBS MTVruen ալիքով SPEED խմբի Speed Day համերգի ժամանակ Շեննոնը և Դանին ելույթ ունեցան «Սառցե սիրտ» մուլտֆիլմի «Let It Go» և Ռիհաննայի Diamonds սինգլներով։

2014 թվականի դեկտեմբերի 1-ին Շեննոնը թողարկեց իր Daybreak Rain դեբյուտային սինգլը, որը Gaon չարտում զբաղեցրեց 32-րդ տեղը։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Վասկոյի և Գիրիբոյի հետ նա թողարկեց Breath սինգլը։

2015-մինչ հիմա։ Eighteen, «Մուրիմ դպրոց» ֆիլմ խմբագրել

2015 թվականի մարտի 5-ին Շեննոնը գովազդեց իր նրա առաջին մինի-ալբոմի՝ «Eighteen»-ի և սինգլի՝ Why Why-ի թողարկումը։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Շեննոնը դեր է ստացել «Մուրիմ դպրոց» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հունվարի 11-ին։ «Մուրիմ դպրոց» ֆիլմում խաղացած դերը Շեննոնի առաջին դերասանական գործն էր Կորեայում։

2016 թվականի մարտի 3-ին 2gether նախագծի շրջանակներում Շեննոնը Սո Հի Չանի հետ միասին թողարկեց «Lachrymal Gland» սինգլը։

Նա նաև հիմա նկարահանվում է K-pop Star 6ruen իրական ռեալիթի-շոուում։

Անձնական կյանք խմբագրել

Ունի երկու խորթ եղբայր՝ Քրիսթին և Ջոն Լիս հոր նախորդ ամուսնությունից։ Նրանք երկուսն էլ դերասաններ և երաժիշտներ են։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի-ալբոմ խմբագրել

Անվանում Թողարկման պատմություն Բարձրագույն դիրքը չարտերում Վաճառքներ
KOR
[2]
Eighteen
  • Թողարկված է։ 2015 թվականի մարտի 5-ին
  • Լեյբլ ։ MBK Entertainment, Universal Music
  • Ձևաչափ։ CD, թվային բաշխիչ
17

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Բարձրագույն դիրքը չարտերում Վաճառքներ Ալբոմ
KOR
Gaon
[4]
2014 «Daybreak Rain» 32 66,255+[5] Eighteen
2015 «Why Why» 100 14,713+[6]

Կոլլաբորացիաներ և սաունդթրեկներ խմբագրել

Տարի Երգ Ալբոմ Ծանոթագրություններ
2012 «My Love» Together  Յանգպայի երգի հետ միասին
«Day and Night (Love All)» Day and Night T-ara-յի նախկին մասնակից Արըմի և Gavy NJ-ի մասնակից Գուն Ջիի հետ միասին
2014 «Remember You» Remember You SPEED-ի մասնակից Ջոնկուկի հետ
«Breath» Breath Վասկոյի և Գիրիբոյի հետ միասին
2015 «Remember and Love» Shine or Go Crazy OST Սոլո
«Love X Go Away» Falling Յուկ Ջի Դամի հետ
2016 «Lachrymal Gland» 혜이니 (Heyne) — 2getherProject Սո Հի Չանի հետ

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսային դրամաներ խմբագրել

Տարի Անվանում Ալիք Դեր Ծանոթագրություններ
2016 Մուրիմ դպրոց KBS2 Շեննոն

Ռեալիթի-շոու խմբագրել

Տարի Անվանում Էպիզոդներ
2010-2011, 2013—2014 Star King 172, 198, 392, 393
2013-2014 Hidden Singer 2 7, 14-16
2014 Hidden Singer 3 10, 15
2015 Immortal Songs 2 185
2015 Charles the Next Door Neighbor 6-9, 28
2015 2015 Autumn Season Idol Star Athletics Championships 1-2

Մյուզիքլեր խմբագրել

Տարի Անավանում Դեր
2008 Օլիվեր Թվիսթ Օլիվեր Թվիսթ
2009 Մերժվածները Կոզետտա

Հոլովակագրություն խմբագրել

Երաժշտական հոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Տևողություն Ծանոթագրություններ
2012 Day and Night 3:34 T-ARA-ի մասնակից Արըմի և Gavy NJ-ի մասնակից Գունջիի հետ միասին
2014 Remember You 4:32 Speed-ի Ջունկուկի հետ միասին
Daybreak Rain 3:57
Breath 3:49 Վասկոյի և Գիրիբոյի հետ միասին
2015 Why Why 5:49

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Gaon Album Chart - Weekly». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «March 2015 Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Gaon Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. nationGbn=T&serviceGbn=S1020&targetTime=51&hitYear=2014&termGbn=week «Gaon Download Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Asoociation. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. nationGbn=T&serviceGbn=S1020&targetTime=12&hitYear=2015&termGbn=week «Gaon Download Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեննոն (երգչուհի)» հոդվածին։