Էդվարդ Բոուել (անգլ.՝ Edward L. G. Bowell, 1943, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի աստղագետ, գիսաստղների և աստերոիդների հայտնաբերող, ծնվել է 1943 թ. Լոնդոնում, հայտնի է նաև որպես Թեդ Բոուել։ 1977-ից 1994 ընկած ժամանակահատվածում Լոուելի աստղադիտարանի Անդերսոն-Մեսա կայանում նրա կողմից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 572 աստերոիդ, այդ թվում տրոյացիներ (2357) Ֆերեկլոսը, (2759) Իդոմենեսը, (2797) Տեվկրը, (2920) Աուտոմեդոնը, (3564) Տալթիբիուսը, (4057) Դեմոֆոնը և (4489) 1988 AK[1]։ Ինչպես նաև մեկ այլ ամերիկացի աստղագետ Բրայան Սկիֆի հետ համատեղ նա հայտնաբերել է կարճ պարբերությամբ գիսաստղ 140P/Բոուել-Սկիֆը և երկար պարբերությամբ գիսաստղ C/1980 E1։

Էդվարդ Բոուել
Edward Bowell
Ծնվել է1943
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Լոուելի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՓարիզի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և Էմանուել դպրոց

Նախնական կրթությունը ստացել է Լոնդոնի Էմանուել դպրոցում, որից հետո սկզբից ընդունվել է Լոնդոնի համալսարանային քոլեջ, իսկ հետո Փարիզի Սորբոնա համալսարան։ 1970-ական թվականներին աշխատել է Լոուելի աստղադիտարանի Անդերսոն-Մեսա կայանում։ 1993 թ. մինչև 2008 թ. փետրվար ամիսը գլխավորել է Լոուելի աստղադիտարանում իրականացվող երկրամերձ աստերոիդների որոնման LONEOS ծրագիրը։

Նրա պատվին է անվանվել (2246) Բոուել աստերոիդը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Փոքր Մոլորակների Կենտրոն»։ Փոքր Մոլորակների Կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 

Արտաքին հղումներԽմբագրել