Յուջին Շումեյկեր
Յուջին Շումեյկեր (անգլ.՝ Eugene Merle Shoemaker, ապրիլի 28, 1928[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 18, 1997[1], Ալիս Սփրինգս), ամերիկացի երկրաբան և մոլորակագիտության ասպարեզի հիմնադիրներից մեկը: Նրա ամենահայտնի հայտնագործությունն է Շումեյկեր-Լևիի 9 գիսաստղը, որը նա հայտնաբերել է կնոջ, Կարոլին Շումեյկերի, և Դևիդ Լևիի հետ համատեղ: Այս գիսաստղը բախվել է Յուպիտերի հետ 1994 թվականի հուլիսին, այս բախման ընթացքը լայնորեն տեղեկացվել է աշխարհում:
Յուջին Շումեյկեր անգլ.՝ Eugene Merle Shoemaker | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1928[1] Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 18, 1997[1] (69 տարեկան) Ալիս Սփրինգս վթար |
Գերեզման | Լուսին |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, երկրաբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | ԱՄՆ երկրագիտական ծառայություն և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն և planetary geology? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Փրինսթոնի համալսարան |
Եղել է գիտական ղեկավար | Շելտ Բաս |
Պարգևներ | Արթուր Լ. Դեի մեդալ[2] Ջոն Պրայս Ուեթերիլի մեդալ Ազգային գիտական մեդալ Ուիլյամ Բոուիի մեդալ G. K. Gilbert Award? Gerard P. Kuiper Prize? Barringer Medal?[3] ՆԱՍԱ-յի մեդալ՝ բացառիկ գիտական ձեռքբերումների համար Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և James Craig Watson Medal? |
Ամուսին(ներ) | Կարոլին Շումեյկեր |
Eugene Merle Shoemaker Վիքիպահեստում |
Շումեյկերը նաև հայտնի է իր երկրային խառնարանների հետազոտություններով, օրինակ՝ Բարինգեր խառնարանը Արիզոնայում: Յուջին Շումեյկերը առաջին գիտնականն էր, ով եզրակացրեց, որ այս խառնարանները ունեն երկնային մարմնի անկման պատճառով հարվածային բնույթ: Շումեյկերը նաև եղել է ԱՄՆ Աշխարհագրական հետազոտությունների Աստղաերկրաբանության հետազոտությունների ծրագրի առաջին տնօրենը:
Վաղ կյանք և ուսումԽմբագրել
Շումեյկերը ծնվել է Լոս Անջելեսում, նրա մայրը ուսուցիչ էր, իսկ հայրը աշխատել է գյուղատնտեսությունում, զբաղվել է գործարարությամբ, դասավանդել է և մասնակցել ֆիլմերի նկարահանումներին[5][6]: Նրա ծնողները այստեղ էին եկել Նեբրասկա նահանգից, և տեղացի հնդկացիներից էին:
Յուջինի հետաքրքրությունը դեպի քարերը ծնվեց նրա գիտական դասընթացներին հաճախելու ժամանակ Բուֆալոյի գիտության թանգարանում: Նա սկսեց հավաքել միներալների հավաքածու: Շատ շուտով նա սկսեց նաև ուսումնասիրել ավագ դպրոցի երեկոյան դասընթացները: 1942 թվականին Յուջինը ավարտեց Ֆայրֆաքսի ավագ դպրոցը 13 տարեկանում, ընդամենը երեք տարում: Այդ ժամանակ նա նաև հաճախում էր ջութակի, և նվագում էր դպրոցի նվագախմբում, զբաղվում էր մարմնամարզությամբ, ինչպես նաև ամռանը աշխատում էր որպես թքնկարժեք քարերի հղկողի աշակերտ[7]:
Շումեյկերը ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Քալտեխ) 1944 թվականին, 16 տարեկան հասակում: Շումեյկերի համահայտնաբերող Դևիդ Լևին ասել է, որ «Շումեյկերը երբեք չի մտածել մեկ այլ համալսարանում սովորելու մասին»[7]: Յուջինը արագորեն ստացավ իր բակալավրի աստիճանը 1948 թվականին, 19 տարեկանում: Դրանից անմիջապես հետո նա սկսեց զբաղվել Նախաքեմբրյան մետամորֆիկ քարերի հետազոտությամբ Նյու Մեքսիկոյում, արդյունքում ստանալով գիտությունների թեկնածուի (Master of Science) կոչում 1949 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում[7]:
ԸնտանիքԽմբագրել
Քալտեխում սովորելու տարիներին հանրակացարանում Շումեյկերի սենյակակիցն էր Ռիչարդ Սփելմանը, ում հարսանիքի ժամանակ էլ 1950 թվականին Յուջին Շումեյկերը հանդիպեց փեսացուի քրոջը Կարոլինին: Կարոլինը ստացել էր գիտական աստիճաններ Չիկոյի պետական քոլեջում պատմության և քաղաքագիտության բնագավառնորում: Կարոլինը երբեք չէր հետաքրքրվել գիտական գորխծունեությամբ, և գտնում էր որ երկրաբանությունը բավականին ձանձրալի զբաղմունք է, սակայն նրա խոսքերով՝ «լսելով Յուջինի երկրաբանական բացատրությունները կարելի է կարծել, որ դա ոչ թէ ձանձրալի թեմա է, այլ գրավիչ և հետաքրքիր գիտելիքների որս»: Զույգը ամուսնացավ 1951 թվականի օգոստոսի 17-ին[8]:
Շումեյկերները ունեն երեք երեխա, երկու աղջիկ և մեկ տղա: Երեխաների մեծանալու ընթացքում Կարոլին Շումեյկերը զբաղվում էր նրանց դաստիարակությամբ, սակայն երբ երեխաները արդեն հասուն էին, նա որոշեց զբաղվել հետաքրքիր աշխատանքով: Այդ ժամանակ Յուջին Շումեյկերը առաջարկեց նրան սովորել աստղագիտություն և միանալ իր թիմին Երկրին մոտեցող աստերոիդների որոնումների աշխատանքներում: Լոուելի աստղադիտարանի ուսանողներից մեկը սկսեց պարապել Կարոլինի հետ սովորեցնելով աստղագիտություն: Այնուհետև Կարոլինը 51 տարեկան հասակում սկսեց աշխատել որպես աստղագետ, այս գործով նա զբաղվում է մինչ այժմ[8]:
Ներդրում գիտության մեջԽմբագրել
Շումեյկերը ընդունվել է աշխատանքի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայություն (USGS) 1950 թվականին[7]: Նրա առաջին նշանակումն էր ուրանի պաշարների որոնումը Յուտա և Կոլորադո նահանգներում: Նրա հաջորդ հանձնարարությունն էր հետազոտել հրաբխային պրոցեսները, քանի որ այլ հետազոտողները նկատել էին, որ ուրանը առկա է հենց հրաբխային ապարներում: Այս հետազոտությունների ընթացքում էլ Հոպի Բաթերսը հյուսիսային Արիզոնայում, հետագայում պարզվեց որ դա ասուպային խառնարան է[7]:
Աստղաերկրաբանություն և Ապոլլոն ծրագիրԽմբագրել
Շումեյկերի դոկտորական աշխատության թեման Փրինսթոնի համալսարանում (1960) վերաբերվում էր ասուպային խառնարանների հարվածային դինամիկային: Շումեյկերը նշեց, որ ասուպային խառնարանները ունեն նույն տեսքը և կառուցվածքը, ինչպե և պայթյունային խառնարանները, որոնք առաջացել էին ատոմային ռումբի փորձերի հետևանքով Նևադա նահանգում: 1960 թվականին Էդվարդ Չաոն և Յուջին Շումեյկերը գտան կոեզիտ (հարվածային կվարց) ասուպային խառնարանում, այսպիսով ապացուցելով, որ խառնարանը առաջացել է հարվածի արդյունքում, և որ այնտեղ առաջացել են չափազզանց բարձր ջերմաստիճան և ճնշում[9]:
1960 թվականին Շումեյկերը ղեկավարում էր Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության կենտրոնը Մելո Պարկում, որը զբաղվում էր Լուսնի առաջին երկրաբանական քարտեզի կազմումով, հիմնվելով Ֆրենսիս Փիզի կատարած լուսանկարների վրա: Շումեյկերը նաև մասնակցել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության կողմից հիմնված Աստղաերկրաբանության հետազոտական ծրագրի աշխատանքներին, որը և դարձավ աստղաերկրաբանության ասպարեզի առաջացումը: Նա նաև ներգրավված է եղել Ռենջեր ծրագրի Լուսին ուղարկված առաքելություններում: Դրանից հետո Շումեյկերը ընտրվել է որպես Սերվեյոր ծրագրի հեռուստատեսային փորձերի գլխավոր հետազոտող, և ապա նաև լուսնի երկրաբանության գլխավոր հետազոտող Ապոլոն 11, Ապոլոն 12 և Ապոլոն 13 առաքելություններում[9]:
Շումեյկերը նաև ներգրավված է եղել ամենրիկյան աստղագնացների պատրաստման մեջ: Նա նաև եղել է Ապոլոն ծրագրի հնարավոր աստղագնացներից մեկը, և նախատեսվում էր, որ նա է լինելու առաջին երկրաբանը ով ոտք կդնի Լուսնի մակերևույթին, սակայն նրա մասնակցությունը կասեցվեց, երբ նրա մոտ ախտորոշվեց Ադիսոնի հիվանդություն: Շումեյկերը անցկացնում էր աստղագնացների վարժանքները Ֆլագստաֆի մոտ գտնվող ասուպային խառնարաններում Սանսեթ խառնարանում[10]: Յուջին Շումեյկերը մեկնաբանում էր Ապոլոն ծրագրի վաղ առաքելությունները CBS News հեռուստաալիքում, հատկապես Ապոլոն 8 և Ապոլոն 11 առաքելությունները, այդ մեկնաբանությունների ժամանակ նրա հետ հանդես էր գալիս Ուոլտեր Քրոնկիտը[11]:
1965 թվականին Շումեյկերին Ֆրանկլինի ինստիտուտի կողմից շնորհվել է Ջոն Փրայս Ուոթերհիլի մեդալ:
Անցնելով աշխատանքի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ 1969 թվականին, նա սկսեց Երկրի ուղեծրին մոտեցող աստերոիդների համակարգված որոնման աշխատանքները, որի արդյունքում նա հայտնաբերեց այսպիսի աստերոիդների մի քանի ընտանիքներ, ներառյալ Ապոլոնի աստերոիդները: Շումեյկերը հայտնեց կարծիք, որ հանկարծակի երկրաբանական փոփոխությունները մոլորակների վրա կարող են լինել աստերոիդների հարվածների արդյունք:
1984 թվականին Յուջին Շումեյկերին շնորհվեց Բարինգերի մեդալ, իսկ 1992 թվականին Ազգային գիտության մեդալ:
Շումեյկեր Լևիի 9 գիսաստղԽմբագրել
1993 թվականին Շումեյկերը համատեղ այլ աստղագետների հետ հայտնաբերեց Շումեյկեր-Լևիի գիսաստղ 9, օգտագործելով Պալոմարյան աստղադիտարանի 18-դյույմանոց Շմիդտի աստղադիտակը: Այս գիսաստղը առաջինն էր, որը բախվեց մոլորակի հետ, և որի բախումը դիտարկվել է աստղագետների կողմից: Շումեյկեր-Լևիի գիսաստղ 9-ը բախվեց 1994 թվականի հուլիս ամսին Յուպիտեր մոլորակի հետ: Այս բախման արդյունքում մոլորակի վրա առաջացավ հսկայական «սպի»:
ՄահըԽմբագրել
Շումեյկերը իր վերջին տարիներին զբաղվում էր հիմնականում Երկրի մակերևույթին հարվածային խառնարանների որոնմամբ: 1997 թվականի հուլիսի 18-ին նա մահացավ այսպիսի մի արշավախմբի ժամանակ, Ավստրալիայի Էլիս Սփրինգս քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք, մեքենայի վթարի արդյունքում: Շումեյկերի կինը, Կարոլինը նույնպես մեքենայում էր, և վթարի արդյունքում ստացել էր լուրջ վնասվածքներ[12][13][14][15][16][17][18]:
1999 թվականի հուլիսի 31-ին Յուջին Շումեյկերի աճյունի մոխրի մի մասը տեղափոխվեց Լուսին Լունար Փրոսփեքթոր կայանով, հատուկ նախագծված պարկուճի մեջ[19][20]: Նա միակ մարդն է, ում մոխիրը թաղված է այլ երկնային մարմնի վրա[21]:
Շումեյկերի մոխրով պարկուճը փաթաթող փայլաթիթեղի վրա նկարված էր Հեյլ-Բոպի գիսաստղը (վերջին գիսաստղը որը դիտարկել էր Շումեյկերը),[20] Բարինգերի ասուպային խառնարանը և Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետից մի հատված:
ՊարգևներԽմբագրել
Յուջին Շումեյկերը ստացել է մեծ թվով պարգևներ իր կատարած աշխատանքների համար: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության Աստղաերկրաբանության հետազոտական ծրագրի կողմից հրապարակված մահախոսականի համաձայն դրանք էին[22]՝
- Գիտությունների դոկտորի աստիճան, Արիզոնայի նահանգային քոլեջ, Ֆլագստաֆ, 1965:
- Ֆրանկլինի իսնտիտուտի Ուոթերհիլի մեդալ, համատեղ Ե.Ս.Թ. Չաո, 1965:
- Արտու Ս. Ֆլեմինգի մրցանակ, 1966:
- Գիտությունների դոկտորի աստիճան, Թեմփլ համալսարան, 1967:
- Գիտական հաջողությունների համար մեդալ, ՆԱՍԱ, 1967:
- ԱՄՆ Ներքին գործերի դեպարտամենտի պարգև ծառայության համար, 1973:
- ԱՄՆ Ազգային գիտությունների ակադեմիայի անդամ, 1980:
- ԱՄՆ Ներքին գործերի դեպարտամենտի պարգև առանձնահատուկ ծառայության համար, 1980:
- Արտուր Լ. Գեյլի մեդալ, Ամերիկայի երկրաբանական միություն, 1982:
- Գ. Կ. Գիլբերտի մրցանակ, Ամերիկայի երկրաբանական միություն, 1983:
- Ռեյզերի մշակույթի մեդալ, համատեղ Ե.Ս.Թ. Չաո և Ռիչարդ Դեհմ, 1983:
- Գիտությունների պատվավոր տնօրեն, Արիզոնայի համալսարան, 1984:
- Բարինգերի մրցանակ, Ասուպագիտության միություն, 1984:
- Կոյպերի մրցանակ, Ամերիկյան աստղագիտական միություն, Մոլորակագիտության բաժանմունք, 1984:
- Լեոնարդի մեդալ, Ասուպագիտության միություն, 1985:
- Պատվավոր շրջանավարտի մրցանակ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, 1986:
- Ռիտենհաուզի մեդալ, Ռիտենհաուզի աստղագիտական միություն, համատեղ Կարոլին Շումեյկեր, 1988:
- ԱՄՆ Ազգային գիտությունների մեդալ, 1992:
- Ուիփլի մրցանակ, Ամերիկյան գեոֆիզիկական միություն, 1993:
- Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ, 1993:
- Օդագնացության և աստղագնացության ամերիկյան ինստիտուտի տիեզերական գիտությունների մրցանակ, 1996:
- Արտակարգ գիտական նվաճումների մեդալ, ՆԱՍԱ, 1996:
- Բոուիի մեդալ, Ամերիկյան գեոֆիզիկական միություն, 1996:
- Հատուկ մրցանակ, Բենզինի երկրաբանների ամերիկյան միություն, 1997:
- Շումեյկերի մրցանակ, Ամերիկայի արհեստավարժ երկրաբանների ինստիտուտի Տեխասի մասնաճյուղ, շնորհվել է հետմահու, 1997:
1997 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատին է ներկայացվել Յուջին Շումեյկերի հուշագրառում, որը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի գրքում: Համաձայն այդ գրառման Յուջին Շումեյկերը հայտնաբերել կամ համահայտնաբերել է 820 աստերոիդներ և գիսաստղեր իր աշխատած տարիներին[23]:
Յուջին Շումեյկերի պատվին, Արևմտյան Ավստրալիայում գտնվող օղակաձև երկրաբանական կառուցվածքը, որը նախկինում անվանվում էր «Տագու օղակ», վերանվանվել է «Շումեյկերի խառնարան»:
Նրա պատվին է նաև վերանվանվել NEAR Շումեյկեր տիեզերական կայանը: Այն հասել է (433) Էրոս աստերոիդին 2000 թվականի փետրվարին, և վայրէջք է կատարել աստերոիդի մակերևույթին մեկ տարի նրա ուղեծրում գտնվելուց հետո: Շումեյկերի պատվի նաև անվանվել է (2074) Շումեյկեր աստերոիդը, որը հայտնաբերել էր նրա գործընկեր Էլեանորա Հելինը[24]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Американское геологическое общество — 1888.
- ↑ https://astrogeology.usgs.gov/rpif/gene-shoemaker
- ↑ Phinney William (2015)։ Science Training History of the Apollo Astronauts։ NASA SP -2015-626։ էջ 65
- ↑ «Eugene M. Shoemaker Biography»։ www.bookrags.com։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ «- American Institute of Physics»։ www.aip.org։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kieffer, Susan. W. "Eugene M. Shoemaker (1928 - 1997)." Biographical Memoirs. National Academy of Sciences. 2015. Accessed April 22, 2017.
- ↑ 8,0 8,1 Chapman, Mary G. "Carolyn Shoemaker." USGS Astrogeology Center. May 17, 2002. Accessed April 24, 2017.
- ↑ 9,0 9,1 Levy David (2002)։ Shoemaker by Levy: The man who made an impact։ Princeton: Princeton University Press։ էջեր 69,74-75,78-79,81-85,99-100։ ISBN 9780691113258
- ↑ «About - USGS Astrogeology Science Center»։ astrogeology.usgs.gov։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ Graham Rex (May 1998)։ «Making an exceptional impact. (planetary scientists Eugene and Carolyn Shoemaker)»։ Astronomy (Waukesha, Wisconsin: Kalmbach Publishing Co.): 36։ ISSN 0091-6358։ Վերցված է 2013-02-12
- ↑ Malcolm W. Browne, Dr. Eugene Shoemaker, 69; Set Record for Finding Comets, New York Times (July 19, 1997).
- ↑ «BQR - winter 1999-2000 - Gene Shoemaker»։ www.gcrg.org։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ Dandj (դեկտեմբերի 26, 2010)։ «Travels with an Oka: In the Wheel Ruts of Len Beadell»։ dandjribbans.blogspot.com.au։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ «Astronomer Eugene Shoemaker dies in car crash»։ deseretnews.com։ հուլիսի 19, 1997։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ «Gene Shoemaker»։ The Economist։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ «Eugene Shoemaker (1928-1997)»։ www2.jpl.nasa.gov։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ «Eugene Shoemaker (1928 - 1997) - American Astronomical Society»։ aas.org։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ Porco Carolyn։ «The Eugene M. Shoemaker Tribute»։ Diamond Sky Productions։ Վերցված է հունիսի 8, 2013
- ↑ 20,0 20,1 Porco Carolyn C. (February 2000)։ «Destination Moon»։ Astronomy։ Վերցված է հունիսի 8, 2013
- ↑ «Fly Me to the Moon ... Forever»։ space.com։ Վերցված է մարտի 31, 2018
- ↑ Chapman, Mary G. "Gene Shoemaker - Founder of Astrogeology." USGS Astrogeology Science Center. Accessed April 21, 2017
- ↑ "In Remembrance of Dr. Eugene Shoemaker and Dr. Jurgen Rahe." Congressional Record Volume 143, Number 106 (Thursday, July 24, 1997). Accessed April 23, 2017
- ↑ Chamberlin Alan։ «JPL Small-Body Database Browser»։ ssd.jpl.nasa.gov։ Վերցված է մարտի 31, 2018