Շաքրո Մհոյան
Շաքրո Խուդոյի Մհոյան (ապրիլի 12, 1930, Ալագյազ, Հայաստան - փետրվարի 1, 2007), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ-քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։
Շաքրո Մհոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1930 Ալագյազ, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 1, 2007 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | արևելագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Ռյա թազա, Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և պատմական գիտությունների դոկտոր (1979) |
Կենսագրություն
խմբագրելՇաքրո Մհոյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 12-ին, Հայաստանի Արագածի շրջանի Ալագյազ գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1948 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1952–1954 թվականներին աշխատել է Ալագյազի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Հետագայում՝ 1956–1960 թվականներին եղել է «Ռյա Թազա» թերթի խմբագրի տեղակալ։
1960 թվականին Շաքրո Մհոյանը աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, որտեղ վարել է քրդագիտության բաժնի վարիչի պաշտոնը։
1990 թվականին պրոֆեսոր Մհոյանը ընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996 թվականին՝ իսկական անդամ։ 1994 թվականին ակադեմիկոս Շաքրո Մհոյանը հրավիրվել է Մոսկվա և ստանձնել քրդագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը՝ չխզելով իր կապերը Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ։
Շաքրո Մհոյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ Երկար տարիներ եղել է արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի անդամ։
Աշխատություններ
խմբագրել1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Քրդական ազգային-ազատագրական շարժումները Իրաքում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» թեմայով, իսկ 1978 թվականին՝ Մոսկվայում դոկտորական ատենախոսություն՝ «Քուրդ ժողովրդի ազգային ինքնավարության հիմնահարցերը Իրաքում» թեմայով[2]։
Շաքրո Մհոյանի գրչին են պատկանում 10 մենագրություններ և մի քանի տասնյակ գիտական հոդվածներ։ Նա «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի քրդագիտությանը նվիրված հատորների խմբագիրն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Շաքրո Մհոյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
Աղբյուրներ
խմբագրել- ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ Հայագիտական և հասարակագիտական գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ «Շաքրո Մհոյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2007, էջ 313-314