Շավարշ Սարգսյան
Շավարշ Արշակի Սարգսյան (1920 - 1999), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Շավարշ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Մահացել է | 1999 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Շավարշ Սարգսյանը ծնվել է 1920 թվականին (այլ տվյալների համաձայն՝ 1915 թվականին[1]): 1936-1937 թվականներին ավարտել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական աշխատանքի անցել Ղուկասյանի շրջանի Մուսայելյան գյուղում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար։ 1939 թվականին Սարգսյանը զորակոչվել է բանակ և ուղարկվել Թերմեզի զինվորական ուսումնարանը, որն ավարտել է կրտսեր լեյտենանտի կոչումով։ Ծառայությունը շարունակել է Սամարղանդում, եղել է դասակի հրամանատար[2]։
1941 թվականի վերջերին Կալինինի մոտ 61-րդ բանակի 5-րդ Վիտեբսկյան դիվիզիայի շարքերում մասնակցել է թշնամու դեմ մղված մարտական գործողություններին։ Նրան շնորհվել է լեյտենանտի, ապա՝ավագ լեյտենանտի կոչում։ Սարգսյանը մասնակցել է Զուբցով և Ռժև քաղաքների տարածքներում ծավալված թեժ մարտերին։ Նրա մարտական ուղին ձգվել է Ստալինգրադ, Միլերովա, Բելգորոդ, Կուրսկ, Պենսկ, Պարնիչ, Սլուցկ ուղղությամբ։ 1944-1945 թվականներին նա մասնակցել է Դանցիգի ազատագրմանը, Վիսլա-Օդերյան պատմական մարտերին[2]։
Մարտական ծառայությունների համար Սարգսյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[2]։
1946 թվականին Սարգսյանը բանակից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Լենինականում։ Միաժամանակ, ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ Վերջին տարիներին պաշտոնավարել է «Հացիկ» սովխոզտեխնիկումում։
Շավարշ Սարգսյանը մահացել է 1999 թվականին։ Թաղված է Շահումյանի գերեզմանատանը[1]։
Պարգևներ խմբագրել
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «The memorial of Sargsyan Shavarsh (Շավարշ Սարգսյան Արշակի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987: