Շավարշ Ալեքսանյան
Շավարշ Հմայակի Ալեքսանյան (հոկտեմբերի 25, 1935, Սալուտ, Ղուկասյանի շրջան - ապրիլի 26, 1994), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ։
Շավարշ Ալեքսանյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | անասնաբույծ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 25, 1935 |
Ծննդավայր | Սալուտ, Ղուկասյանի շրջան |
Վախճանի օր | ապրիլի 26, 1994 (58 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1935 թվականի հոկտեմբերի 25-ին, Ղուկասյանի շրջանի Սալուտ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական-անասնաբույծի որակավորմամբ։
1961-1969 թվականներին աշխատել է Ախուրյանի, Ղուկասյանի, Ամասիայի շրջանների գյուղատնտեսական ձեռնարկություններում։ 1969-1974 թվականներին եղել է ՀԿԿ Ղուկասյանի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1974-1990 թվականներին՝ ՀԿԿ Ղուկասյանի, Ապարանի, Ախուրյանի շրջկոմների առաջին քարտուղար։
1990 թվականի մայիս–օգոստոս աշխատել է ՀԽՍՀ Պետագրոարդի նախագահ[1]։
1990-1994 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։
Մահացել է 1994 թվականի ապրիլի 26-ին։
Ընտրվել ՀԽՍՀ 9-11-րդ գումարումների ԳԽ պատգամավոր։
Տես նաև
խմբագրելՆախորդող Յուրիկ Ջավադյան |
ՀԽՍՀ Պետագրոարդի նախագահ Շավարշ Ալեքսանյան մայիս, 1990 - օգոստոս, 1990 |
Հաջորդող Վլադիմիր Մովսիսյան |