Շառլ I (Օռլեանի դուքս)

Օռլեանի դուքս

Շառլ I Օռլեանսկի, (ֆր.՝ Charles d'Orléans, 1394 թվականի[Ն 1]նոյեմբերի 24, Փարիզ - 1465 թվականի հունվարի 5, Ամբուազ)-դուքս Օռլեանցի (1407—1465), ֆրանսիական ֆեոդալ և զորապետ, Վալու թագավորական ընտանիքի անդամ, Ֆրանսիայի[5][6] ակնառու պոետներից մեկը։

Շառլ Օռլեանսկի
ֆր.՝ Charles d'Orléans
 
Մասնագիտություն՝ բանաստեղծ և գրող
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1394[1]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օր հունվարի 5, 1465 (70 տարեկան) կամ հունվարի 4, 1465(1465-01-04)[2][3] (70 տարեկան)
Վախճանի վայր Ամբուազ
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Վալուաներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Լյուդովիկոս Օռլեանացի[4]
Մայր Վալենտինա Վիսկոնտի[4]
Ամուսին Իզաբել Վալուա[4], Բոն դ՛Արմանյակ և Մարիա[4]
Զավակներ Լյուդովիկոս XII[4], Ժաննա Օռլեանցի, Մարի Օռլեանցի[4] և Աննա Օռլեանցի
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Սերվել է Վալու տոհմի Օռլեանների ճյուղից։ Շառլ I Օռլեանցին Շառլ Իմաստուն թագավորի թոռն էր՝ դուքս Լյուդովիկոս Օռլեանցու և Վալենտինա Վիսկոնտիի որդին։ Հետագայում նրա որդին՝ Լյուդովիկոսը 1498 թվականին դարձավ ֆրանսիայի թագավոր՝ որպես Լյուդովիկոս XII։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1394 թվականի նոյեմբերի 24֊ին Փարիզի Սեն֊Պոլ հյուրանոցում։ Մինչև 1409 թվականը եղել է տիտղոսակիր կոմս Անգուլեմսկի, 1406 թվականին հոր մահից հետո՝ դուքս Օռլեան (1407—1465), դարձել է դուքս դե Վալուա։ Բացի այդ ունեցել է այլ տիտղոսներ։

1415 թվականին Ազենկուրի ճակատամարտից հետո դուքս Օռլեանցին ընկավ անգլիական գերության մեջ և 25 տարի անցկացրեց անգլիական Թաուերում։ Գերու կարևորությունն այն էր, որ նա հանդիսանում էր արմանյակների պոտենցիալ ղեկավարը, բացի դա չկար մեկը, ով կվճարեր նրա փրկագինը։ Անգլիական գերությունից ազատվել է բուրգունդական դուքս Ֆիլիպ Բարու շնորհիվ, իսկ փրկագինը վճարել է իր երրորդ կնոջ օժիտից։ Նրա վերադարձը Օռլեան ժողովրդի կողմից նշվել է, որպես մեծ ուրախություն։ Անգամ դուքսը, ի պատիվ իր վերադարձին, գրել է բալլադ հետևյալ կրկներգով՝ «(իմացեք), որ մուկը դեռ ողջ է»։ Ըստ աղբյուրներից մեկի՝ նա այդ ժամանակ ֆրանսերեն գիտեր ավելի վատ, քան անգլերեն։

Բալլադների վարպետ (գրել է 131 բալլադ), ռոնդո (400֊ից բարձր), երգեր։ Նրան (որպես «արքա» — բանաստեղծական մենամարտերի դատավոր) հասցեագրված են մի քանի բալլադներ իր ժամանակորդի՝ Ֆրանսուա Վիյոնի։ Անցկացրել է բանաստեղծական մրցույթները Բլոիսում (ամենահայտնի բալլադի մրցույթ հետևյալ տողով. «Ծարավից մահանում են աղբյուրից վեր»,հայտարարությունը ի պատիվ ամրոցում ցամաքաց ջրհորի։ Մրցույթին մասնակցել է անձամբ Շառլը և այլք։ Շառլը գրել է բանաստեղծություններ ոչ միայն ռոուսերենով, այլ նաև գերության ժամանակ իրեն արդեն հարազատ դարձած անգլերենով։

Մահացել է 1465 թվականի[Ն 2] հունվարի 5-ին Ամբուազում։ Թաղվել է Փարիզում։

Արտաքին հղումներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Ծննդյան թիվը որոշ աղբյուրներում նշվում է 1391 թվականի մայիսի 26-ը։
  2. Որոշ աղբյուրներում մահվան թվական նշված է 1466 թվականի հունվարի 4-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain
  5. Mlle de Keralio. Collection des meilleurs ouvrages francois, composés par des femmes, dédié aux femmes francaises. 1786
  6. Alfred Latimer Kellogg. Chaucer, Langland, Arthur: essays in Middle English literature. 1972. стр. 134
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ I (Օռլեանի դուքս)» հոդվածին։