Շառլ Ռոլեն
Շարլ Ռոլեն (ֆր.՝ Charles Rollin, հունվարի 30, 1661[1][2], Փարիզ - սեպտեմբերի 14, 1741[2][1], Փարիզ), ֆրանսիացի պատմաբան և մանկավարժ։
Շառլ Ռոլեն ֆր.՝ Charles Rollin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30, 1661[1][2] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1741[2][1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, պրոֆեսոր, գրող և թարգմանիչ |
Աշխատավայր | Կոլեժ դե Ֆրանս[3] և Փարիզի համալսարան |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Կաշեգործի որդի է, իր ունակությունների շնորհիվ և ծանոթ միաբանի օգնությամբ կրթաթոշակ է ստացել Պլեսսիի քոլեջում, Սորբոննայում ուսումնասիրել է աստվածաբանություն և ձեռնադրվել վանական։ 1684 թվականին նա սկսել է դասավանդել՝ փոխարինելով իր ուսուցիչ Մարկ Էրսանին։ 1687 թվականին քոլեջում նշանակվել է հռետորաբանության պրոֆեսոր, իսկ 1688 թվականին Թագավորական քոլեջում դարձել է ճարտասանության պրոֆեսոր։ 1694 թվականին ընտրվել է Փարիզի համալսարանի ռեկտոր։ 1696 թվականից նա ղեկավարել է Բովեի քոլեջը։ Ռոլենը եղել է Գրերի և գեղեցիկ բանահյուսության ակադեմիայի անդամ։
Որոշ ժամանակ նա ենթարկվել է հալածանքների, որոնց պատճառը եղել է յանսենիստների հետ մտերմությունը և Unigenitus կոնդակին դեմ լինելը։ Կրոնական համոզմունքների պատճառով նա զրկվել է ռեկտորությունից, բայց 1719 թվականին կրկին վերընտրվել է։
Նա իր կյանքի վերջին տարիները նվիրել է գրական գործունեությանը` աշխատելով կրթության և պատմության բնագավառում։ Ուսուցիչների համար նախատեսված աշխատությունը, որը կոչվում է «Traité des études» (Փարիզ, 1726-1731), նա սկսել է գրել 59 տարեկան հասակում։ 67 տարեկան հասակում Ռոլին սկսել է գրել «Հին պատմություն» աշխատությունը (Փարիզ, 1730-1738, 13 հատոր[4]) և 76 տարեկանում` «Հռոմեական պատմությունը» (1738, 9 հատոր)։
«Traité des études»-ում նա ներկայացրել է հումանիտար գիտությունների ուսումնասիրության նոր միջոցներ, հետևողականորեն քննել լեզվաբանություն, պոեզիա, հռետորաբանություն, պերճախոսություն, պատմություն և փիլիսոփայություն։ Նոր մոտեցումը դարձել է ձգտում դպրոցական ուղեցույցները ոչ թե լատիներեն, այլ ֆրանսերեն լեզվով ստեղծելու, ինչպես նաև հայրենական պատմության դասավանդմանն ավելի շատ ժամանակ հատկացնելու առաջարկություններ։ Շառլ Ռոլենի գիրքը շարադրվել է այդ ժամանակի համար բացառիկ լեզվով, որը դրական է գնահատվել Վոլտերի կողմից։
«Հին պատմության» և «Հռոմենական պատմության» հեշտ գրելակերպը, հետաքրքրականությունը և շարադրանքի կապակցվածությունը տարբերվում են, թեև երկու գրվածքները ներկայացնում են կոմպիլյացիա։ Տեքստի շրջանակներում տեղադրվել են հին աղբյուրների և հեղինակների բազմաթիվ հղումներ և հետևաբար Ռոլենի աշխատանքը մեծ աղբյուրագիտական արժեք ունի[4]։
Ռոլենը, կրճատելով և ավելացնելով ծանոթագրություններ, հրատարակել է նաև Քվինթիլիանուսի «Institutiones»-ը։ Մահից հետո լույս է տեսել նրա նամակների, ելույթների, բանաստեղծությունների «Opuscules» ժողովածուն (Փարիզ, 1771)։ Ռոլենի աշխատանքների ամբողջական ժողովածուի հրատարակումը հետագայում ձեռնարկվել է երկու անգամ` Գիզոյում (30 հ, 1821-1827) և Լետրոննում (30 հ, 1821-1827)։
Ռոլենի «Համաշխարհային պատմությունը» Վասիլի Տրեդիակովսկու կողմից թարգմանվել է ռուսերեն[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 vari a. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ 4,0 4,1 Роллен Ш. Древняя история египтян, карфагенян, ассирийцев…
- ↑ А. Л. Катанский называл перевод Тредиаковского варварским.
Աղբյուրներ Խմբագրել
- «Շառլ Ռոլեն»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907