Շառլ Մյունշ
Շառլ Մյունշ (ծննդյան ազգանունը՝ Մյունխ, ֆր.՝ Charles Munch, սեպտեմբերի 26, 1891[1][2][3][…], Ստրասբուրգ[4] - նոյեմբերի 6, 1968[4][1][2][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[4]), ֆրանսիացի դիրիժոր և ջութակահար։
Շառլ Մյունշ | |
---|---|
Բնօրինակ անուն | Charles Munch |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1891[1][2][3][…] Ստրասբուրգ[4] |
Երկիր | Գերմանիա Ֆրանսիա ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 6, 1968[4][1][2][…] (77 տարեկան) Ռիչմոնդ, ԱՄՆ[4] |
Գերեզման | Լուվեսյեն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, համալսարանի դասախոս, կոնցերտմայստեր, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | Ջութակ |
Գործունեություն | 1919-1967 |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Charles Munch (conductor) Վիքիպահեստում |
Եղել է Ստրասբուրգի քաղաքային նվագախմբի (1919) և Գևանդհաուզի (1923) կոնցերտմայստեր։ 1932 թվականից Փարիզում հանդես է եկել որպես դիրիժոր, 1935-1938 թվականներին ղեկավարել է ֆիլհարմոնիայի, իսկ 1937-1946 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիայի ընկերության նվագախմբերը։ 1946-ից աշխատել է ԱՄՆ-ում, 1949-1962 թվականներին ղեկավարել Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը։ 1956 և 1965 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1967 թվականից գլխավորել է «Փարիզի նվագախումբ»-ը։ Մյունշի երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мюнш Шарль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մյունշի կենսագրությունը (անգլ.)
- Сайт Общества концертов Парижской консерватории Արխիվացված 2007-05-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մյունշ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 650)։ |