Շառլ Բոսյու (ֆր.՝ Charles Bossut, օգոստոսի 11, 1730(1730-08-11)[1][2][3][…], Տարտարա[4] - հունվարի 14, 1814(1814-01-14)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, հանրագետ։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս 1768 թվականից։ Բեռլինի, Բոլոնիայի և Սանկտ-Պետերբուրգի ակադեմիաների պատվավոր օտարերկրյա անդամ (1778 թվականից)[5]։

Շառլ Բոսյու
ֆր.՝ Charles Bossut
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1730(1730-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրՏարտարա[4]
Մահացել էհունվարի 14, 1814(1814-01-14)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Commons-logo.svg Charles Bossut Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Շառլ Բոսյուն ծնվել է Տարտարա քաղաքում, հարուստ ընտանիքում։ Ավարտել է Լիոնում գտնվող Հիսուսի միաբանության քոլեջը, որից հետո տրվել է գիտական հետազոտություններին և մասնակցել Դենի Դիդրոյի «Գիտությունների, արվեստի և արհեստների հանրագիտարանի» ստեղծմանը։

Ֆրանսիացի մաթեմատիկոս Շառլ Կամյուի հետ ունեցած ընկերության շնորհիվ 1752 թվականին նշանակվել է Շառլվիլ Մեզիեր քաղաքում գտնվող Թագավորական ինժեներական դպրոցի պրոֆեսոր, որից հետո Տեխնիկական հալամսարանում փոխարինել է նրան որպես ուսանողների քննող և տեղափոխվել Փարիզ։

1768 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամների ցանկում։

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ նա կորցրել է իր պաշտոնը, սակայն Առաջին ֆրանսիական կայսրության օրոք վերականգնել այն ֆրանսիացի մաթեմատիկոս և հասարակական-պետական գործիչ Գասպար Մոնժի օգնությամբ, որը եղել է նրա աշակերտը Մեզյերում և աշխատել է մինչև 1808 թվականը։

Եղել է նաև հիդրավլիկ մեքենաների և արքայական շինությունների գլխավոր տեսուչ և հիդրոդինամիկայի արքայական պրոֆեսոր։

1775-1777 թվականներին հայտնի փորձեր է կատարել Ռազմական ակադեմիայի լճակներում՝ նպատակ ունենալով պարզել ջրային նավերի հակառակ շարժման դիմադրությունը։ Պետական հանձնաժողովի կազմում աշխատել է Սենա և Լուար գետերի միջև գտնվող ջրանցքի նախագծի վրա, որը կյանքի է կոչվել «Նիվերնե ջրանցք» անվանումով իր մահից հետո, 1841 թվականին։

Շառլ Բոսսյուն գրել է նաև մի շարք աշխատություններ մաթեմատիկայի և հիդրոդինամիկայի վերաբերյալ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Շառլ Բոսսյու // Բրոկգաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86-րդ տոմ (82տ․ և 4լր․)․— Սանկտ-Պետերբուրգ, 1890-1907

Արտաքին հղումներԽմբագրել