Շառլոտա Կիպրեցի

Կիլիկյան Հայաստանի թագուհի

Շառլոտա Կիպրոսացի (ֆր.՝ Charlotte de Chypre, դեկտեմբեր 1442, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - հուլիսի 16, 1487[1], Հռոմ, Պապական մարզ), 1458-1460 թվականներին Երուսաղեմի, Կիպրոսի և Կիլիկյան Հայաստանի թագուհի (երեք թագավորություններից, որոնք նրա տիտղոսի մասերն էին, իրականում ղեկավարում էր միայն Կիպրոսը), Կիպրոսի թագավոր Յոհան II-ի և Հելենա Պալեոլոգոսի դուստրը և ժառանգը[2], Պուատուից (Ֆրանսիա) ծագող Լուսինյան դինաստիայի վերջին ներկայացուցիչներից մեկը, որը խաչակրաց արշավանքներից հետո կառավարում էր Կիպրոսը և Միջին Արևելքի այլ քրիստոնեական պետություններ։

Շառլոտա Կիպրեցի
հուն․՝ Καρλόττα
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1442
ԾննդավայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Մահացել էհուլիսի 16, 1487[1] (44 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԳերեզմանՀռոմի Սուրբ Պետրոս տաճար
Մայրենի լեզուհունարեն
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինՅոհան դե Կոիմբրա և Լյուդովիկոս Սավոյացի
Ծնողներհայր՝ Հովհաննես II Կիպրացի, մայր՝ Հելենա Պալեոլոգոս
ԵրեխաներN of Savoy?
Charlotte I of Cyprus Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Շառլոտան ծնվել է Նիկոսիայում 1444 թվականի հունիսի 28-ին։ Կիպրոսի թագավոր Յոհանն II-ի և Հելենա Պալեոլոգոսի ավագ և միակ ողջ մնացած դուստրն է։ Նրա կրտսեր քույր Քլեոպան մահացել է 1448 թվականի հունիսին՝ երբ Շառլոտան չորս տարեկան էր, նրան թողնելով Կիպրոսի գահի և նրա հոր տիտղոսների միակ օրինական ժառնգը։ Նա ուներ եղբայր՝ Հակոբը, ով ծնվել էր հոր հույն սիրուհի Մարիետա դե Պատրասից[3]։

Շառլոտան դաստիարակվել էր բյուզանդական ավանդույթներով և սահուն տիրապետում էր հունարենի, որը նա սովորել է մորից։ Նա կարողանում էր գրել ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, բայց ամբողջ կյանքի ընթացքում հիմնականում խոսում էր հունարեն[4]։ Հռոմի Պապ Պիոս II-ը նրա շիտակ պահվածքի պատճառով նրան անվանում էր «հունական հեղեղ»[5]։

 
Կիպրոսի Կիրենիա ամրոցը, որտեղ Շառլոտան շրջափակման մեջ էր երեք տարի

1460 թվականին իշխանությունը նրանից անցավ խորթ եղբորը՝ Հակոբ II-ին (Հակոբ Բ, ծնված արտամուսնական կապից)։ 1460 թվականին Հակոբին վիճարկեց գահի իր իրավունքը՝ թագուհի Շառլոտային և նրա ամուսնուն երեք տարի փակված պահելով Կիրենիայի ամրոցում[6]։ Այն բանից հետո, երբ 1463 թվականին Շառլոտան և նրա ամուսինը փախան Հռոմ և բնակություն հաստատեցին Տրաստևերեի պալացցո դե Կոնվերտենդիում՝ Հռոմի Պապ Պիոս II-ի հովանու ներքո, Հակոբը թագադրվեց։ Հակոբի և նրա ժառանգորդի մահից հետո Կիպրոսի թագուհի դարձավ նրա կինը՝ վենետիկուհի Կատերինա Կորնարոն, ինչի կապակցությամբ 1485 թվականին Շառլոտան թագավորության իրավունքները վաճառեց իր զարմիկ Կառլոս Սավոյացուն[7]։

ԸնտանիքԽմբագրել

Շառլոտան ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1456 թվականից Պորտուգալիայի արքայազն, Կոիմբրայի կոմս Յոհանի հետ (1433-1457, թունավորվել է, ինչպես ենթադրվում է, զոքանչի հրամանով), երկրորդ անգամ՝ 1459 թվականի հոկտեմբերի 4-ից՝ Լյուդովիկոս Սավոյացու (1436 թվականի հունիսի 5-1482 օգոստոս), ով նրա կառավարչակիցն էր[2]։ Այս ամուսնությունը նախաձեռնվել էր ջենովացիների կողմից, որոնք Շառլոտային խոստացել էին իրենց աջակցությունը թագի համար պայքարում իր եղբայր Հակոբ Բ-ի հետ։ 1464 թվականի հուլիսին նրանք որդի ունեցան, որը ծնվելուց մեկ ամիս անց մահացավ։

Շառլոտան ունեցել է քույր՝ Քլեոպան, ով մահացել է երիտասարդ հասակում[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Foundation for Medieval Genealogy
  2. 2,0 2,1 «Шарлотта, королева Кипра»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. Cawley, Charles, Cyprus, Foundation for Medieval Genealogy 
  4. Mas Latrie, Histoire de l'île de Chypre sous le règne des princes de la maison de Lusignan. Paris, 1855, v. III, p. 152
  5. K. Sathas, Mesaeonike Bibliotheke, v. 2, p. 99]:"sermone blando, et Craecorum more torrenti simili"
  6. «Cyprus History: Lusignan Period - Charlotte, Queen of Cyprus, Jerusalem and Armenia»։ www.cypnet.co.uk։ Վերցված է 2020-08-22 
  7. «Early Dukes of Savoy»։ American Delegation of Savoy Orders (անգլերեն)։ Վերցված է 2020-08-22 
  8. Medievalists.net (2019-12-16)։ «Charlotte de Lusignan: A Fighting Queen»։ Medievalists.net (en-US)։ Վերցված է 2020-08-22