Շառլա Բոեմ
Շառլա Բոեմ, ծնյալ՝ Փերին (անգլ.՝ Sharla Boehm, դեկտեմբերի 4, 1929, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - ապրիլի 14, 2023, Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի համակարգչագետ, որը 1960-ական թվականներին «ՌԱՆԴ» ընկերությունում աշխատելիս առաջին անգամ աշխատանքներ է իրականացրել փաթեթների փոխարկման ոլորտում[2]։
Շառլա Բոեմ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1929 |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 14, 2023 (93 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և դպրոցի ուսուցիչ |
Աշխատավայր | ՌԱՆԴ ընկերություն |
Ամուսին | Բարի Բոեմ |
Sharla Boehm Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1929 թվականին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում, որտեղից երեք տարի անց տեղափոխվել է Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքը։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի մաթեմատիկայի բաժինն ավարտելուց հետո մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել Սանտա Մոնիկայի դպրոցներում։ 1959 թվականին սկսել է աշխատել «ՌԱՆԴ» ընկերությունում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Բարի Բոեմին[1]։
1964 թվականին իր գործընկեր Փոլ Բարանի հետ «On Distributed Communications: II. Digital Simulation of Hot-Potato Routing in a Broadband Distributed Communications Network» վերնագրով ուսումնասիրություն է հրատարակել[3]։ Քանի որ ուսումնասիրության վրա նրա անունն է առաջինը նշված եղել, ուրեմն հենց ինքն է Ֆորտրան ծրագրավորման լեզվի մոդելավորման հեղինակը, որտեղ ցույց է տվել, որ փաթեթային փոխարկումը կարող է իրոք աշխատել[2]։
«RAND and the Information Evolution» աշխատության մեջ Բարանը նկարագրել է, թե ինչպես է Բոեմը տարբեր պայմաններում տարբեր մոդելվորումներ իրականացրել, ցույց տալով, որ պրոտոկոլն արդյունավետորեն է ուղղորդում ազդանշանները։ Մասնավորապես պարզվել է, որ եթե համացանցի կեսը ոչնչացվեր, մնացած մասը մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում կվերականգնվեր ու կաշխատեր[4]։
1996 թվականին հրատարակված «An Early Application Generator and Other Recollections» աշխատության մեջ Բարի Բոեմը նշել է, որ Շառլան «Փոլ Բարանի հետ ստեղծել է փաթեթային փոխարկմամբ համացանցի առաջնային մոդելավորումը», որի շնորհիվ Բարանը ներգրավվել է ARPAnet-ի աշխատանքային խմբում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Berman, Michael (2015 թ․ մայիսի 12). «Finding Sharla Boehm». The Edtech Curmudgeon. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Berman, Michael (2015 թ․ մարտի 12). «Who is Sharla P. Boehm?». The Edtech Curmudgeon. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Baran, Paul; Boehm, Sharla P. (1964). «On Distributed Communications: II. Digital Simulation of Hot-Potato Routing in a Broadband Distributed Communications Network». RAND.
- ↑ Ware, Willis H.; Chalk, Peter; Warnes, Richard (2008). RAND and the Information Evolution: A History in Essays and Vignettes. Rand Corporation. էջեր 119–. ISBN 978-0-8330-4816-5.
- ↑ Boehm, Barry (1996). «An Early Application Generator and Other Recollections». USC Center for Systems and Software Engineering. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շառլա Բոեմ կատեգորիայում։ |