Շաուլ Մոֆազ

իսրայելցի քաղաքական գործիչ

Շաուլ Մոֆազ (եբրայերեն՝ שאול מופז‎, նոյեմբերի 4, 1948(1948-11-04)[1], Թեհրան, Իրան[2]), իսրայելցի ռազմական և քաղաքական գործիչ, «Քադիմա» կուսակցության առաջնորդը 2012 թվականի մարտի 27-ից։ Զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի, կառավարության ղեկավարի տեղակալի, Իսրայելի տրանսպորտի նախարարի և Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնները։ Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ։

Շաուլ Մոֆազ
 
Կուսակցություն՝ Քադիմա
Կրթություն՝ Բար-Իլանի անվան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1948(1948-11-04)[1] (75 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան[2]
Քաղաքացիություն  Իսրայել

Կենսագրություն խմբագրել

Սերում է իրանցի հրեաների համայնքից։ Զորակոչվել է պարաշյուտադեսանտային զորքեր 1966 թվականին և ծառայել մինչև գլխավոր շտաբի պետի և գեներալ-լեյտենանտի պաշտոնները։ Գլխավորել էգ լխավոր շտաբը 1998-2002 թվականներին։

2002 թվականի հոկտեմբերին ազգային միասնության կառավարության արձակումը հանգեցրել է Բենիամին Բեն Էլիեզերի («Ավոդա») պաշտոնաթողությանը պաշտպանության նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Շաուլ Մոֆազը[3], որին Արիել Շարոնն անվանել է «պատերազմող պետության պաշտպանության նախարար»։

2005 թվականի դեկտեմբերի 11-ին Մոֆազը հայտարարել է «Լիկուդ» կուսակցությունից իր հեռանալու (որը կոչում էր «իմ տունը») և «Քադիմա» կուսակցությանը միանալու մասին՝ հետևելով կուսակցության հիմնադիր Արիել Շարոնին։ Էհուդ Օլմերտի՝ պաշտպանության նախարարի պորտֆելը «Ավոդա» կուսակցությանը փոխանցելու որոշումը հանգեցրել է նրան, որ Մոֆազը չի ստացել այդ պաշտոնը նոր կառավարությունում և զբաղեցրել է տրանսպորտի նախարարի պաշտոնը[4]։

Որպես տրանսպորտի նախարար՝ Մոֆազին հաջողվել է 8 տոկոսով նվազեցնել մահացությունը ճանապարհային վթարներում և ավելացնել տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։

2012 թվականի մարտի 27-ին ներկուսակցական ընտրություններում Մոֆազն ստացել է «Քադիմայի» անդամների ձայների 61,7 տոկոսը (Ցիպի Լիվնիի 37 տոկոսի դիմաց) և դարձել այդ կուսակցության առաջնորդը[5]։

Լինելով կուսակցության առաջնորդ՝ Մոֆազը առաջին տեղն է ստացել կուսակցության նախընտրական ցուցակում՝ հետագայում դառնալով Կնեսետի երկու պատգամավորներից մեկը Քադիմայի կողմից[6][7]։

Արտաքին քաղաքականության մեջ Մոֆազը Իսրայելի անվտանգության և պաղեստինյան վարչակազմի հետ բանակցային գործընթացի հետ կապված հարցերում արմատական կոշտ մոտեցումների կողմնակից է. նա աջակցում է Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողության անցկացմանը, ինչպես նաև գտնում է, որ Իսրայելը պետք է միայնակ վերացնի Իրանի կողմից միջուկային սպառնալիքը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Kadima head Shaul Mofaz drops out of politicsThe Times of Israel.
  3. Shaul Mofaz Biography at Jewish Virtual Library
  4. «Shaul Mofaz». Institute for Middle East Understanding. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Mofaz bests Livni in Kadima primary, cal… JPost — National News
  6. «Официальные итоги выборов: "Кадима" прошла, "Байт Иегуди" усилился». // newsru.co.il. 24 января 2013 года. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  7. Центральная избирательная комиссия Израиля. «Предвыборный список партии Кадима (2013)» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  8. Ъ-Газета — Израильская оппозиция потеряла женское лицо