Քադիմա
«Քադիմա» (եբրայերեն՝ קדימה — «Դեպի առաջ»), քաղաքական կուսակցություն Իսրայելում: Կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է Արիել Շարոնի կողմից, 2005 թվականի նոյեմբերի 24-ին, «Լիկուդ» կուսակցությունից դուրս գալուց հետո: Կուսակցության առաջնորդը Շաուլ Մոֆազն է[1]:
Քադիմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | անհայտ |
Հիմնադրված | նոյեմբերի 24, 2005 |
Լուծարված | 2015 |
Գաղափարախոսություն | ցենտրիզմ |
Շտաբ | Փետախ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Kadima Վիքիպահեստում |
Կուսակցության ղեկավարներն են Շաուլ Մոֆազը, Ավի Դիխտերը, Մեիր Շիտրիտը, Դալիա Իցիկը, Խաիմ Ռամոնը և մյուսները:
ՊատմությունԽմբագրել
Կուսակցության ստեղծումԽմբագրել
2005 թվականին Արիել Շարոնի, նրա մերձավոր կողմնակիցների և «Լիկուդ» կուսակցության ղեկավարության միջև տարաձայնություններ առաջացան: Տարաձայնությունների հիմնական պատճառը այսպես կոչված սահմանազատման քաղաքականությունն էր, ըստ որի պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեին Գազայի հատվածից և ոչնչացվեին մինչև 1967 թվականը այնտեղ գոյություն ունեցած հրեական բնակավայրերը: Դա հանգեցրեց Արիել Շարոնի «Լիկուդից» հեռանալուն և նոր կուսակցության ստեղծմանը: Որպես նոր անվանման նախնական կարգախոս օգտագործվեց «Ազգային պատասխանատվության» լոզունգը, որն էլ դարձավ նոր քաղաքական միավորման նշանաբանը:
Արիել Շարոնի հետ միասին «Լիկուդից» դուրս եկան Էհուդ Օլմերթը, Ցիպի Լիվինը, Մեիր Շիտրիտը, Աբրահամ Գիրշզոնը, Մարինա Սոլոդկինան և մյուսները: Ավելի ուշ «Լիկուդից» հեռացան Ցախի Հանեգբին և Շաուլ Մոֆազը: 2005 թվականի նոյեմբերի 30-ին «Ավոդա» կուսակցության նախկին առաջնորդ և վարչապետ 82- ամյա Շիմոն Պերեսը հայտարարեց, որ հեռանում է կուսակցությունից, որպեսզի պաշտպանի Արիել Շարոնին և նրա նորաստեղծ կուսակցությանը: Շարոնի շրջապատից հայտնեցին, որ Պերեսը չի անդամակցի նոր կուսակցությանը, բայց ընտրություններում հաղթանակի դեպքում նրան կառաջարկվի նախարարական պաշտոն, որտեղ նա կզբաղվի խոշոր ազգային նախագծերի իրականացմամբ, Նեգևի անապատի զարգացման, Մեռյալ ծովի էկոլոգիայի և այլ հարցերով: Սակայն հետագայում Շիմոն Պերեսը դուրս եկավ «Ավոդա» կուսակցությունից և անդամակցեց «Կամիդային»: Շիմոն Պերեսի հետ միասին «Ավոդայից» «Քադիմա» տեղափոխվեցին քնեսեթի պատգամավորներ Խաիմ Ռամոնը և Դալիա Իցիկը: «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով այնտեղից դուրս եկավ և «Քադիմային» միացավ քնեսեթի պատգամավոր Միխայիլ Նուդելմանը: Չնայած «Քադիման» 16-րդ գումարման քնեսեթում մեծամասնություն չէր կազմում, բայց դարձավ կառավարող կուսակցություն: Արիել Շարոնը մնաց վարչապետի պաշտոնում, կառավարության կազմում մնացին «Լիկուդի» և մյուս կուսակցությունների նախարարներ: Արիել Շարոնի հիվանդանալուց և հոսպիտալացումից հետո կուսակցությունը և ժամանակավոր կառավարությունը ղեկավարում է Էհուդ Օլմերթը:
Քնեսեթի 17-րդ գումարման ընտրություններ (մարտ 2006 թ.)Խմբագրել
2005 թվականի նոյեմբերի 23-ին 16-րդ գումարման քնեսեթը լուծարվեց, նոր ընտրությունները նշանակվեցին 2006 թվականի մարտի 28-ին: «Քադիման» նախընտրական քարոզարշավն անցկացրեց Արիել Շարոնի ժառանգության կարգախոսի ներքո: «Լիկուդի» ընտրողների մեծ մասն աջակցեցին «Քադիմային»: Զանգվածային քարոզարշավ էր կազմակերպվում ռուսալեզու ընտրողների շրջանում: Բացի Մարինա Սոլոդկինայից և Միխայիլ Նուդելմանից, նախընտրական ցուցակներում ընդգրկվել էին այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Կարմիելի փոխքաղաքապետ Ռինա Գրինբերգը Զեև Էլկինը (մինչ ընտրությունները քիչ հայտնի), ինչպես նաև «Իսրայել Պլյուս» հեռուստաալիքի հաղորդավար Անաստասիա Միխաելին:
Ընտրությունների արդյունքում «Քադիման» ստացավ 29 մանդատ, որը հնարավորություն տվեց Էհուդ Օլմերթին կազմավորել կոալիցիոն կառավարություն: Ստացված ձայների քանակը սպասվածից պակաս էր, այդ իսկ պատճառով էլ նոր կառավարությունում կարևոր պաշտոնները տրվեցին «Ավոդա» կուսակցության ներկայացուցիչներին: «Ավոդայի» ղեկավար Ամիր Պերեցը զբաղեցրեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Կոալիցիա մտավ նաև թոշակառուների կուսակցությունը՝ անսպասելիորեն նոր քնեսեթում ստանալով 6 մանդատ:
Քնեսեթի 18-րդ գումարման ընտրություններ (փետրվար 2009 թ.)Խմբագրել
Կոռուպցիոն գործերի հետաքննության հետ կապված Օլմերթը հայտարարեց, որ ինքը չի մասնակցի 2008 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսված բաց նախնական ընտրությանը: Ընտրություններին մասնակցեցին 4 թեկնածուներ՝ արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվինը, տրանսպորտի նախարար Շաուլ Մոֆազը, ներքին անվտանգության նախարար Ավի Դիխտերը, ներքին գործերի նախարար Մեիր Շիտրիտը: Ընտրություններում հաղթեց Ցիպի Լիվինը՝ Շաուլ Մոֆազին գերազանցելով ընդամենը 431 ձայնով[2]: 2008 թվականի սեպտեմբերի 21-ին Օլմերթը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
2009 թվականի փետրվարի 10-ին կայացած քնեսեթի 18-րդ գումարման ընտրություններում Քադիման ստացավ 28 մանդատ, մեկով ավել Լիկուդից: Քանի որ աջակողմյան կուսակցությունները քնեսեթում ստացան պատգամավորական տեղերի մեծամասնությունը (120-ից 65-ը), Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը 2009 թվականի փետրվարի 20-ին հանձնարարեց Լիկուդի առաջնորդ Բենյամին Նեթանյահուին կազմավորել նոր կառավարություն: Նույն օրը «Լիկուդի» նախագահը առաջարկությամբ դիմեց «Քադիմայի» և «Ավոդայի» առաջնորդներին մտնել իր ղեկավարությամբ ձևավորվող ազգային միասնության կառավարության մեջ: «Քադիմայի» առաջնորդ Ցիպի Լիվինը հրաժարվեց մտնել կառավարություն և զբաղեցրեց ընդդիմության առաջնորդի պաշտոնը:
Քնեսեթի 19-րդ գումարման ընտրություններ (հունվար 2013 թ.)Խմբագրել
2012 թվականի մարտին կայացած ներկուսակցական ընտրություններում հաղթանակ տարավ Շաուլ Մոֆազը, որից հետո Ցիպի Լիվինը հեռացավ կուսակցությունից և հիմնեց Հա-Թնուա շարժումը: Մոֆազի ղեկավարությամբ կուսակցությունը կարճ ժամանակ անց, 2012 թվականի մայիսի 9-ից հուլիսի 17-ը մտավ կառավարող կոալիցիայի մեջ[3]: 2013 թvakanի հունվարին կայացած ընտրություններում «Կադիման» ստացավ միայն երկու մանդատ[4]:
Քնեսեթի 20-րդ գումարման ընտրություններ (մարտ 2015 թ.)Խմբագրել
2015 թվականի մարտին, Քնեսեթի 20-րդ գումարման ընտրությունների նախօրեին Շաուլ Մոֆազը հեռացավ կուսակցության նախագահի պաշտոնից և հայտարարեց իր քաղաքական կարիերայի ավարտի մասին: Մոֆազի որոշման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ կուսակցությունը հրաժարվեց ընդունել Սիսնիստական ճամբարին միանալու նրա առաջարկը: Մոֆազի հեռանալուց հետո կուսակցությունը ղեկավարեց Աքրամ Հասոնը, սակայն նա էլ շուտով հեռացավ կուսակցությունից` տեղափոխվելով Կուլանու շարժում: Նրա հեռանալուց հետո կուսակցությունը որոշեց հրաժարվել ընտրություններին մասնակցելուց:
Քադիմայի առաջնորդներԽմբագրել
- Արիել Շարոն (2005-2006)
- Էհուդ Օլմերթ (2006-2008)
- Ցիպի Լիվնի (2008-2012): Ծան.՝ կուսակցությունից հեռացել է 2012 թվականին՝ հիմնադրելու Hatnuah լիբերալ-քաղաքական կուսակցությունը[5]
- Շաուլ Մոֆազ (2012-2015)
- Աքրամ Հասոն (2015)
Բացի այդ, Շիմոն Պերեսը, որպես Լեյբորիստական կուսակցության նախկին ղեկավար, ծառայել է որպես փոխնախագահ և ընտրվել Իսրայելի նախագահ որպես Քադիմայի թեկնածու:
2006 թվականի Իսրայելա-լիբանանյան հակամարտությունԽմբագրել
Երկրորդ լիբանանյան պատերազմը (12 հուլիսի - 14 օգոստոսի, 2006) բացահայտեց երկրի ղեկավարության և բանակի թերությունները: Չէին կատարվել ռազմական գործողությունների հիմնական խնդիրները, ազատ չէին արձակվել 2 գերի զինվորականները, «Հեզբոլլահ» չէր ջախջախվել, այլ միայն թուլացել էր: Հակամարտության ավարտից հետո ստեղծվեց Լիբանանում պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով դատավոր Էլիյագու Վինոգրադի գլխավորությամբ: Սկսվեցին բամամարդ հավաքներ վարչապետ Էհուդ Օլմերթի, պաշտպանության նախարար Ամիր Պերեցի և գլխավոր շտաբի պետ Դան Խալուցի հրաժարականների պահանջով:
«Կադիմայի» առաջնորդների դեմ կոռուպցիայի մեղադրանքով դատավարություններԽմբագրել
Մեղադրանքներ ներկայացվեցին Կադիմայի հետևյալ առաջնորդների դեմ`Արիել Շարոնի, Օմրի Շարոնի, Աբրահամ Գիրշզոնի, Ցախի Անեգբի, Հաիմ Ռամոնի, Յակով Էդրի և Էհուդա Օլմերտի:
Վարչապետ Օլմերտին մեղադրանք էր առաջադրվել առնվազն երեք գործով, այսպես կոչված կաշառքի գործով (ծրարներ գործարար Մորիս Թալանսկից), արդյունաբերության և առևտրի նախարարությունում կոռուպցիայի գործը և արտերկիր ճանապարհորդության անօրինական ֆինանսավորման գործը (այսպես կոչված «Ռիշոն տուրզ»-ի գործը): 2010 թվականի ապրիլին հարուցվեց նոր գործ կապված Երուսաղեմի «Holyland» բնակելի համալիրի շինարարության ընթացքում տեղ գտած կոռուպցիայի հետ[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Израильская партия "Кадима" выбрала нового лидера
- ↑ Статья о праймериз в «Кадиме»
- ↑ "Кадима" покинула правящую коалицию
- ↑ Официальные данные ЦИК Израиля(եբրայերեն)
- ↑ Gil Hoffman (նոյեմբերի 27, 2012)։ «Livni returns to politics with The Tzipi Livni Party»։ The Jerusalem Post։ Վերցված է հունիսի 30, 2015
- ↑ СМИ о деле Holyland: «Покупаются все»
Արտաքին հղումներԽմբագրել
- «Քադիմա կուսակցության պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին