Շանի Մութու (անգլ.՝ Shani Mootoo, 1957[1][2][3], Դուբլին, Իռլանդիա), կանադացի նկարիչ և գրող։

Շանի Մութու
անգլ.՝ Shani Mootoo
Ծնվել է1957[1][2][3]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
Մասնագիտություննկարչուհի, լուսանկարիչ, գրող, վիպասան, վիդեոնկարիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԱրևմտյան Օնտարիոի համալսարան և Գուելֆի համալսարան
ԱշխատավայրԱլբերտայի համալսարան
 Shani Mootoo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մեծացել է Տրինիդադ և Տոբագոյում։ Վաղ տարիքից Մութուն նկարելու և գրելու տաղանդ ուներ է ունենցել։ Արդեն տասը տարեկան հասակում նա նկարիչ դառնալու ցանկություն է հայտնել։ Վաղ տարիքում նրան աջակցել է մայրը՝ Ինդրան։ Մութուի հայրը՝ Ռամեշ Մութուն, բժիշկ էր և տրինիդադցի քաղաքական գործիչ։ Շանի Մութուի անձնական և գրական կյանքի մեծ մասը կենտրոնացած էր քաղաքական գործունեության վրա։ 19 տարեկանում նա տեղափոխվել է Վանկուվեր։ Բակալավրի աստիճան է ստացել Արևմտյան Օնտարիոյի համալսարանից (1980): 1994 թվականից մինչև 1999 թվականը բնակվել է Նյու Յորքում։ Մագիստրոսի կոչում է ստացել Գելֆի համալսարանից (2010):

Նրա առաջին գրական հրատարակությունը՝ «Out at Main Street» պատմվածքների ժողովածուն, տպագրվել է 1993 թվականին՝ Press Gang հրատարակչության կողմից։ Նրա առաջին լիամետրաժ վեպը՝ Cereus Blooms Night-ը, հրատարակվել է Press Gang-ի կողմից 1996 թվականին։ Այս վեպը լույս է տեսել 15 երկրներում։

Մութուի մուլտիմեդիա ստեղծագործությունները ցուցադրվել են Իսպանիայի Պորտ քաղաքում, Նյու Յորքում, Վենետիկում և Վանկուվերում։

Ապրում է Տորոնտոյում, համալսարանում դասավանդում է գրական հմտություններ։

Ճանաչում խմբագրել

Նրա արվեստը ճանաչվել է միջազգայնորեն։ Մութուի վեպերը թարգմանվում են բազմաթիվ լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանի Մութու» հոդվածին։