Շանթ Քենդերյան (1963, Իրաք), Իրաքում ծնված ԱՄՆ քաղաքացի, որը Իրաք-քուվեյթյան պատերազմում դարձել է ռազմագերի այն բանից հետո, երբ ստիպված է եղել կռվել Միացյալ Նահանգների դեմ։

Շանթ Քենդերյան
Ծնվել է1963
ԾննդավայրԻրաք
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWheeling High School?

Նա ունի ինքնակենսագրական գիրք, որտեղ պատմում է իր արկածների մասին[1]։ Այժմ նա Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքում ինժեներ է աշխատում։

Կենսագրություն խմբագրել

Շանթ Քենդերյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ապրող հայկական ընտանիքում։ Նա մեծացել է խիստ նեղ հայկական համայնքում և հաճախել է հայկական մասնավոր դպրոց։ 1978 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են և Քենդերյանը իր մոր և եղբոր հետ գաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում էին իրենց քեռիների հետ՝ Չիկագոյում։ Այստեղ նա հաճախել է Հիլինգի ավագ դպրոց[2][3][4]։

1980 թվականի սեպտեմբերին՝ իր 17-ամյակից մեկ օր առաջ, Քենդերյանը վերադարձել է Բաղդադ՝ հորը այցելելու։ Մեկ շաբաթ անց սկսվել է Իրան-իրաքյան պատերազմը։ Նրան թույլ չէին տալիս վերադառնալ, քանի որ զինվորական տարիքի բոլոր իրաքցի տղամարդկանց արգելվել էր լքել երկիրը։ Զորակոչը հետաձգելու համար նա ընդունվել է Բաղդադի տեխնոլոգիական համալսարան, որտեղ սովորել է ճարտարագիտություն։ Բակալավրը ավարտելուց և ինժեների որակավորում ստանալուց հետո 1985 թվականին զորակոչվել է Իրաքի ռազմածովային ուժեր և աշխատել է Բասրայում գտնվող ռազմածովային շտաբի ինժեներական բաժնում։ Քենդերյանը զորակոչվել է ռազմածովային ուժերից 1989 թվականին՝ պատերազմի ավարտից մեկ տարի անց[2][5]։

1990 թվականին Իրաքի սահմանները վերաբացվել էին և նա փորձել էր դիմել Գրին քարտի համար, սակայն գործընթացը դանդաղ էր ընթանում, քանի որ դեսպանատունը ծանրաբեռնված էր՝ բոլորը ցանկանում էին Գրին քարտ ստանալ։ Այս ընթացքում էլ սկսվեց Իրաք-քուվեյթյան պատերազմը և սահմանները կրկին փակվեցին։ Քենդերյանը կրիկին զորակոչվել է Իրաքի ռազմածովային ուժեր և ծառայել է պաշարներ և ուղևորներ տեղափոխող նավում։ Նրա նավը լուրջ վնասվել էր իրաքյան ականից, իսկ փրկարար նավը, որը եկել էր նրանց հետևից, վնասվել էր ԱՄՆ ուժերի օդային հարվածից։ Փրկվելու համար նրանք ցատկել էին ջուրը, սակայն գերի էին ընկել[2][6]։ Քենդերյանին վերաբերվում էին ռազմագերու նման, մինչև նա կարողացավ ամերիկացիներին համոզել իր պատմության մեջ։ Սկզբում ամերիկացիներ նրան չէին հավատացել և կարծում էին, որ Քենդերյանը Սադդամի լրտեսն է[1]։ Ի վերջո նրան թույլ են տվել վերադառնալ ԱՄՆ։ Գլենդելում նա վերամիավորվել է իր ընտանիքի հետ[2]։

ԱՄՆ վերադառնալուց հետո Քենդերյանը անցել է ինժեների վերապատրաստման քննություն և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի կողմից ստացել է մեքենաշինության բաժնի մագրստրոսի կոչում։ Նա աշխատել է ճարտարագիտության տարբեր ոլորտներում։ 2002 թվականին Ջոնս Հոփքինսի համալսարանի կողմից ստացել է Նյութերագիտության և ճարտարագիտության բաժնի պրոֆեսորի աստիճան[1]։ Նա իր ներդրումն է ունեցել Կոլումբիայի տիեզերական մաքոքի ուսումնասիրության թիմում և 2005 թվականին ստացել է Ամերիկյան ոչ կործանարար փորձարկման հետազոտական մրցանակը[7]։

Այժմ Քենդերյանը աշխատում է The Aerospace Corporation-ում ոչ կործանարար փորձարկումների ոլորտում

Անձնական կյանք խմբագրել

Քենդերյանը 1997 թվականին ամուսնացել է Անի Մանջիկյանի հետ, իսկ 2000 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։

Ստեղծագործություն խմբագրել

ԱՄՆ վերադառնալուց հետո Քենդերյանը գրել է գիրք Իրաքում ուեցած իր արկածների մասին։ This American Life ռադիոհաղորդմանը իր գիրքը կարդալուց հետո, այն որոշեցին հրատարակել[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Kenderian, Shant (2007). 1001 Nights in Iraq: The Shocking Story of an American Forced to Fight for Saddam Against the Country He Loves. Atria. ISBN 978-1-4165-4019-9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 "Iraqi POW Comes Home to America Reunion," Kathleen Hendrix; Los Angeles Times, May 8, 1991
  3. "1991 a Year to Remember," Daily Herald (Chicago), Dec 26, 1991
  4. "Reunion Sweet for U.S. Soldier, Iraqi POW", The Daily Herald (Chicago), July 4, 1991
  5. Sunday Book Review, New York Times, September 16, 2007
  6. Book Review Արխիվացված 2012-06-16 Wayback Machine, by Brian Palmer, Entertainment Weekly, June 15, 2007
  7. Awards and Honors Արխիվացված 2007-05-09 Wayback Machine, Materials Evaluation, September 2006
  8. Episode 308 Արխիվացված 2006-01-10 archive.today, This American Life