Շահրեզա
Շահրեզա (պարս.՝ شهرضا), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Շահրեզա շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 134 952 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Շահրեզա | ||
պարս.՝ شهرضا | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Սպահան | |
Շահրեստան | Շահրեզա | |
ԲԾՄ | 1822 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 134 952 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0321 | |
Պաշտոնական կայք | shahreza.ir(պարս.) | |
| ||
Քաղաքը գտնվում է Սպահան օսթանի հարավ-արևմտյան մասում` Սպահան քաղաքից մոտ 70 կմ հարավ, Սպահանը Շիրազի հետ կապող ճանապարհի վրա։ Գտնվում է լեռնային տեղանքում` շրջապատված լինելով Կենտրոնական Զագրոսի լեռներով։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 134 952 մարդ, որոնք կազմում էին 43 478 տնտեսություն[2]։ Շահրեզան Սպահան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Սպահանից, Քաշանից, Հոմեյնիշահրից, Նաջաֆաբադից և Շահինշահրից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 29 311[4] | 34 220[5] | 84 666[6] | 89 779[6] | 108 299[7] | 123 767[8] | 134 952[2] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Isfahan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրեզա» հոդվածին։ |