Հոմեյնիշահր (պարս.՝ خمینی‌شهر), քաղաք կենտրոնական Իրանում, Սպահան օսթանում (նահանգում)[2], Հոմեյնիշահր շահրեսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 247 128 մարդ (2016)[1]։

Քաղաք
Հոմեյնիշահր
պարս.՝ خمینی‌شهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահան
ՇահրեստանՀոմեյնիշահր
ԲԾՄ1595 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն247 128 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ031
Պաշտոնական կայքkhomeinishahr.ir(պարս.)
Հոմեյնիշահր (Իրան)##
Հոմեյնիշահր (Իրան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Սպահանի նահանգի հարավում, լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1591 մ բարձրության վրա[3]։

Հոմեյնիշահր քաղաքը տեղակայված է Սպահանից՝ նահանգի վարչական կենտրոնից մի քանի կիլոմետր արևմուտք և մայրաքաղաք Թեհրանից 323 կմ հարավ։ Մոտակա օդանավակայանը տեղակայված է Սպահան քաղաքում[3]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 247 128 մարդ, որոնք կազմում էին 75 180 տնտեսություն[4]։ Հոմեյնիշահրը Սպահան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Սպահանից և Քաշանից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 46 836[6] 104 647[7] 118 348[8] 165 888[8] 218 737[9] 244 696[10] 247 128[4]

Բնակիչները հիմնականում պարսիկներ են, որոնք դավանում են շիա իսլամ։

Պատմություն խմբագրել

Մինչև 1930 թվականը քաղաքը կոչվել է Սեդե (կամ Սեդեհ)։ Իրանում շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի[11] կառավարման ժամանակ քաղաքը վերանվանվել է Հոմայունշահր և կոչվել այդպես մինչև 1979 թվականը, երբ նորից վերանվանվել է ի պատիվ Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. http://www.statoids.com/uir.html
  3. 3,0 3,1 Физико-географические данные (անգլ.)
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. «IRAN: Isfahan» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. World Gazetteer Արխիվացված 2013-02-09 archive.today Արխիվացված 9 փետրվարի 2013 թվականին. (անգլ.)
  8. 8,0 8,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. https://brockhaus.de/ecs/enzy/article/mohammed-mohammed-resa
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.