Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արարատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Շահումյան գյուղում։ Ընդգրկված է Շահումյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՇահումյան[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական2009, ապրիլի 5
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԱրամ Բարսեղյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
 St Mary Church, Shahumyan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ պահպանված արձանագրության՝ գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին և խորհրդային տարիներին շատ եկեղեցիների նման խոնարհվել և օգտագործվել որպես գյուղի գինու գործարանի պահեստ։ 2007 թվականին ճարտարապետ Արամ Բարսեղյանի նախագծով և տեղի բնակիչ «Շահումյան-վին» գինու գործարանի գործադիր տնօրեն Վարդան Վարդանյանի և Ազգային Ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի օժանդակությամբ եկեղեցին նորոգվել է, կառուցվել են գմբեթը, մատաղատունը[2]։

Եկեղեցին վերաօծվել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել