Շահեն Մկրտչյան (անասնաբույժ)

հայ անասնաբույժ

Շահեն Հարությունի Մկրտչյան (հոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1], Տաթև, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - օգոստոսի 24, 1995(1995-08-24)), հայ անասնաբույժ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982)։ ՌԳԳԱ ակադեմիկոս (1988)։ ՌԽՖՍՀ վաստակավոր անասնաբույժ (1979)[2]։

Շահեն Մկրտչյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1]
Տաթև, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել էօգոստոսի 24, 1995(1995-08-24) (67 տարեկան)
Բնակության վայր(եր)Gorno-Altai Autonomous Oblast?
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951)
Կոչումպրոֆեսոր և member of the Russian Academy of Agricultural Sciences?
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1981)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Շահեն Մկրտչյանը ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 3-ին, Տաթև (այժմ՝ Սյունիքի մարզում) գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (ԵԱԱԻ)։ 1951-1955 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1955-1965 թվականներին աշխատել է Ռուսաստանի Լեռնային Ալթայի Ինքնավար Մարզում։ 1965-1973 թվականներին եղել է Ալթայի գյուղատնտեսական ԳՀԻ փոխտնօրեն։ 1973-1995 թվականներին եղել է Ալթայի անասնապահության ԳՀ և նախագծատեխնոլոգիական ինստիտուտների տնօրեն[3]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բնական դիմադրողականության ձևավորման մեխանիզմի, իմունակենսաբանական հակազդունակության տվյալներն ընտրասերման մեջ կիրառելու, ոչխարների սաղմի փոխպատվաստման, փոխպատվաստվածների մթերատվության և դիմադրողականության վրա մայրական օրգանիզմի ազդեցության խնդիրներին[3]։

ՊարգևներԽմբագրել

  • ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ (1989):
  • «Պատվո նշան» շքանշան (1966, 1971):

ԵրկերԽմբագրել

  • Инфекционные и инвазионные болезни сельскохозяйственных животных, Горно-Алтайск: Кн. изд-во, 1957, с. 79.
  • Витаминное и минеральное кормление животных и меры борьбы с авитаминозами, Горно-Алтайск: Кн. изд-во, 1960, с.85.
  • Совершенствование молочного скота в Алтайском крае, 1987. № 11. С. 31–33.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15104
  2. www.cnshb.ru http://www.cnshb.ru/AKDiL/akad/base/RM/000501.shtm։ Վերցված է 2019-03-30 
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 148։