Շահեն Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահեն Տիգրանի Երիցյան (1902[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 27, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ, Խորհրդային Հայաստանում ջութակաշինության հիմնադիրը։
Շահեն Երիցյան | |
---|---|
Ծնվել է | 1902[1] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1975[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Հունաստանի թագավորություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ջութակ ստեղծող |
Երեխաներ | Մարտին Երիցյան |
Գործունեություն
խմբագրելՄասնագիտացել է 1920-1925 թվականներին Կորֆուում (ուսանել է հույն վարպետների)։ 1925 թվականին Երևանում Եղիշե Չարենցի աջակցությամբ հիմնել է արհեստանոց, պատրաստել աղեղնավոր ու կսմիթվող գործիքներ, նպաստել նաև ժողովրդական երաժշտական գործիքաշինությանը։
Մասնակցել է ջութակի վարպետների համամիութենական մրցույթներին, (1956, 1966, 1970) և լարային գործիքների համամիութենական ցուցահանդեսներին (1975, 1976), արժանացել պարգնների։ Երիցյանի պատրաստած ջութակները գործածվում էին ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, աչքի էին ընկնում տեմբրի գեղեցկությամբ, տեխնիկապես բարձրորակ էին, կրում էին «Պատրաստված է Երևանում, Շահեն Երիցյան» (լատին․՝ Fecit Erevan․ Shahen Ericjan) պիտակ։ Առանձին նմուշներ պահվում են ունիկալ գործիքների Հայկական պետական հավաքածուում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |